ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 635 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 11:10-ից՝ Ցուլի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:07-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքում լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր, գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Խորհուրդ չի տրվում վերջ տալ գործնական հարաբերություններին, ճամփորդել: Այսօր նույնիսկ ծանր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 14:07-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ է պետք լինել միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս ուշադիր ու զգոն է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը: Մի զբաղվեք անծանոթ գործունեությամբ: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումն այսօր կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշան կլինի արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքել-ընկնելը: Մեջքին փչող քամին էլ պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, բաց յասամանագույնին, ոսկեգույնին ու դեղինին: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 635 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0