Խոյի համատեղելիությունը

Խոյի համատեղելիությունը

Խոյ կնոջ համատեղելիությունը

Կին Խոյ-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Պատերազմ խաղաղության համար
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս միության մեջ պակասում է գործնականությունը և դեպի ընտանեկան օջախն ու հարմարավետությունը նորմալ, մարդկային ձգտումը։ Այս երկուսի փառասիրական ձգտումների հիման վրա կարելի է անձնական կյանք կառուցել, բայց երկու ակտիվ Խոյերի անկախ խառնվածքների պայքարն այս կապին անկայունություն ու պայթյունավտանգ բնույթ կհաղորդի։ Նրանց ընտանեկան կյանքում, որպես կանոն, հաճախակի հանդիպող երևույթներ են կոնֆլիկտները, հարաբերություններ պարզելը, ընտանիքում առաջնորդի տեղի համար պայքարը։

Մյուս կողմից էլ՝ երկու Խոյերը հիանալի սեռական համատեղելիություն ունեն։ Կիրքը նրանց հարաբերություններում առաջին տեղում կլինի։ Էմոցիոնալ Խոյերի վառ ու կրակոտ այս կապը սովորաբար այնքան էլ ամուր չի լինում։


Կին Խոյ-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Տարբերություն տեմպի մեջ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս զույգի կյանքն առանց դժվարությունների չի լինի։ Խոյ կինը իր ակտիվությամբ ավելի շահեկան դիրքում է, քան դանդաղկոտ Ցուլը, որը միշտ չի հասցնում իր ընկերուհու հետևից։ Համատեղ կյանքում սա կարող է դժգոհության պատճառ դառնալ։ Կին Խոյը տղամարդ Ցուլից կարող է «ամեն ինչ ու միանգամից» պահանջել ու դրանով ընտանեկան կոնֆլիկտներ հրահրել։ Նրանց հարաբերությունները երկար կարող են տևել, եթե Խոյը համբերությամբ զինվի։ Ցուլի գործելաոճը նպատակին դանդաղ գնալն է, և ժամանակի հետ Խոյ կինը կարող է ստանալ այն, ինչի մասին երազում էր։

Մյուս կողմից, Ցուլն ու Խոյը շատ ընդհանուր բաներ ունեն, որոնցից մեկն էլ սեռական համատեղելիությունն է։ Ընդհանուր առմամբ այս կապի մեջ կա ամեն անհրաժեշտ բան՝ և՛ կիրք, և՛ հարգանք, և՛ մտադրությունների լրջություն, այնպես որ՝ չնայած տեմպի տարբերությանը, նրանց ամուսնությունը կարող է երջանիկ ու երկար տևել։


Կին Խոյ-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Մարտական նախապատրաստություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է, և ավելի հազվադեպ էլ բերում է լիարժեք ընտանիք ստեղծելուն։ Ամբիցիոզ Խոյ կինը ամուսնության մեջ ձգտում է հենարան դառնալ իր կողակցի համար ու օգնել նրան կարիերա անել։ Բայց Երկվորյակներին շատ հաճախ դա պետք չէ։ Մասնագիտության մեջ իր տեղը գտած տղամարդ Երկվորյակը հազվադեպ հանդիպող երևույթ է, և միայն այդ դեպքում այս կապը քիչ թե շատ հաջող կարող է լինել Խոյի համար։

Եվ նույնիսկ այդ դեպքում հարաբերություններում շատ բան Խոյին ձեռք չի տա։ Այսպես՝ Երկվորյակը մտադիր չէ կնոջ առաջ հաշվետու լինել՝ ուր և ում հետ է եղել։ Երկվորյակ տղամարդու կարծիքով ընտանիքը չպետք է սահմանափակի իր ազատությունը, իսկ կին Խոյին դա այնքան էլ ձեռնտու չէ։ Եվ հենց այս պատճառով էլ նրանց կյանքում հաճախ կլինեն կնոֆլիկտները, հարաբերություններ պարզելը։ Եթե այս զույգին չհաջողվի փոխհամաձայնության հասնել, համատեղ կյանքը կարող է ավարտվել բուռն բաժանությամբ։


Կին Խոյ-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Շերշե լյա ֆամ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս զույգի հարաբերությունները կախված են նրանից, թե արդյոք կհաջողվի անհամբեր Խոյ կնոջը հարմարվել Խեցգետնի դանդաղ կենսակերպին կամ վերջինիս բնավորությունը հարմարացնել սեփական ռիթմին։ Սովորաբար երկու դեպքում էլ Խոյի համար դժվար է հետ կանգնել Խեցգետնին վերադաստիարակելու գայթակղությունից, ինչը մի կողմից վիրավորում է այս տղամարդուն, բայց մյուս կողմից էլ կենսական տոնուս է հաղորդում։

Ամբիցիոզ Խոյ կնոջ կողքին Խեցգետինը իսկապես կյանքում ավելի շատ բաների կարող է հասնել, քան առանց նրա, և նա ինտուիտիվ կերպով զգում է դա։ Եվ թող նա տնային տնտեսուհու իդեալ չլինի ու երբեմն ճնշի իրեն, փոխարենը կնոջ կամքն ու ոգեշնչվածությունը նրան ունակ կդարձնեն սխրանքներ գործել, ինչի մասին նա նույնիսկ երազել չէր կարող։

Այս կապի երկարատևությունը կախված է կին Խոյից։ Տղամարդ Խեցգետնի համար ավելի հեշտ է հարմարվել նրա բռնկուն խառնվածքին, քան Խոյին՝ Խեցգետնի դանդաղկոտությանը, զգուշությանն ու կարիերայի հանդեպ անտարբերությանը։ Սկզբնական շրջանում նա հույս ունի, որ Խեցգետինը կազատվի իր այդ թերություններից, բայց արդյունքում դրանք կարող են հարաբերություններում ճեղքվածք առաջացնել։


Կին Խոյ-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հասնել երկնքին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս վառ ու գեղեցիկ զույգի կյանքում հույզերը շատ ուժեղ են։ Ե՛վ տղամարդ Առյուծը, և՛ կին Խոյը ուժեղ, էքսցենտրիկ բնավորություն ունեն։ Նրանց շատ բան է միավորում՝ երկուսն էլ տանել չեն կարողանում ձանձրալի ու միապաղաղ կյանքը, երկուսն էլ ձգտում են փառքի ու ճանաչման։ Հասարակության մեջ այս զույգն ունակ է փայլել, իսկ աշխատանքի մեջ՝ շրջապատին ոգևորությամբ վարակել։ Համատեղ կյանքում նրանք իրար անմոռանալի կրքոտ պահեր կպարգևեն, բայց հարաբերություններ պարզելն էլ նույնքան բուռն ու կրքոտ կլինի։

Եվ չնայած հպարտ կին Խոյը մտադիր չէ ամեն հարցում ենթարկվել սեփականատիրական զգացումներ ունեցող Առյուծին, ամուսնության մեջ նա պատրաստ է առաջատար դիրքը թողնել Առյուծին (սա Առյուծների համար պարտադիր պայման է)։ Փոխարենը Առյուծը համապատասխանում է ուժեղ տղամարդու նրա իդեալին, այդ իսկ պատճառով, չնայած ամբիցիաների պայքարին, ընդհանուր գծերով նրանք հարմար են իրար։


Կին Խոյ-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Առաջնորդի դերի հավասարություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միության մեջ կին Խոյն իր էներգիայով ու ամբիցիաներով ունակ է առաջ մղել պահպանողական տղամարդ Կույսին։ Կույսը սկզբում սովորաբար այնքան էլ ուրախ չէ դրա համար, բայց ստացված արդյունքը ըստ արժանվույն գնահատում է։ Կույսի աշխատասիրությունը կին Խոյի փառասիրության հետ միավորվելով՝ կօգնեն այս տղամարդուն ավելի մեծ հաջողությունների հասնել, քան այն դեպքում, եթե նա միայնակ լիներ։

Բացի այդ, Խոյը ըստ արժանվույն գնահատում է Կույսի հուսալի լինելն ու ազնվությունը, Կույսն էլ իր հերթին վարակվում է կնոջ էներգիայով ու լավատեսությամբ։ Նրանց համատեղ կյանքում կին Խոյը սովորաբար ստանձնում է կազմակերպիչի դերը, իսկ Կույսը շատ լավ գլուխ է հանում կատարողի դերից։ Երկուսին էլ սա ձեռնտու է, և փոխհասկացողության, սիրո ու հուսալիության վրա հիմնված նրանց կապը կարող է մի ողջ կյանք տևել։


Կին Խոյ-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Կտրուկ շրջադարձեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս կապը սովորաբար առանց բուռն հույզերի չի լինում։ Տղամարդ Կշեռքը իր հաճախակի տրամադրության տատանումներով և ուղղախոս, ակտիվ կին Խոյը սովոր չեն զսպել իրենց զգացմունքները։ Նրանց հարաբերություններում, որպես կանոն, կա և՛ սեր, և՛ կիրք, և՛ ընտանիքում առաջատարի դերի համար պայքար։

Կշեռքը առաջատար լինելու այդ հարցին հանգիստ է վերաբերվում, միայն թե կին Խոյը այնքան ակներև է ցույց տալիս իր գլխավոր լինելը, որ դա խոցում է նրա տղամարդային արժանապատվությունը։ Բացի այդ, Խոյը գոհ չի լինի Կշեռքի ֆինանսական ու մասնագիտական հաջողություններից, և ամեն անգամ դա բացահայտ ցույց կտա նրան։ Արդյունքում նրանց ընտանիքում հաճախակի կդառնան կոնֆլիկտներն ու հարաբերություններ պարզելը, ինչն էլ կարող է բաժանման բերել։ Բայց ընդհանուր առմամբ այս վառ ու կրքոտ կապը կարող է ամուր լինել, եթե երկուսն էլ սովորեն զիջել մեկը մյուսին։


Կին Խոյ-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կրքի ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Սա շատ վառ ու կրքոտ կապ է, բայց ի տարբերություն մյուս էմոցիոնալ միությունների, կարող է շատ ամուր լինել։ Բանն այն է, որ և՛ Կարիճը, և՛ Խոյը ոչ միայն ուժեղ խառնվածքների տեր են, այլ նաև ռոմանտիկ էություն ունեն։ Երկուսն էլ իրար մեջ գնահատում են ազնվությունը, հուսալիությունը, հավատարմությունը, արդարության հանդեպ սերը։ Դրա հետ մեկտեղ՝ Կարիճն ու կին Խոյը հիանալի սեռական համատեղելիություն ունեն, ինչը նրանց կյանքը երկակի անմոռանալի ու վառ է դարձնում։

Քանի որ Կարիճն ու Խոյը ուժեղ հույզերի տեր են, նրանց ընտանեկան կյանքն առանց վեճերի չի անցնում։ Կին Խոյը շատ մեծ դժվարությամբ է առաջատարի դերը զիջում Կարիճին։ Իսկ ընդհանուր առմամբ և՛ Կարիճը, և՛ Խոյը այնքան էլ չեն տառապում հարաբերություններ պարզելուց։ Երկուսն էլ ակտիվ են, սովոր են այդ ձևով թուլանալ։ Փոխարենը, եթե այս երկուսը որոշեն միասին ապրել, ապա, որպես կանոն, դա երկար կտևի։


Կին Խոյ-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Թշնամինե՞ր, թե՞ համախոհներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս թեժ հարաբերություններում պետք չէ սպասել «նորմալ, սովորական» մարդկային զգացմունքների։ Իսկ ահա մնացյալ ամեն ինչի պակաս չի լինի։ Ինքնավստահ կին Խոյը ու անկախ Աղեղնավորը կարող են կրքոտ սիրել ու նույնքան էլ կրքոտ ատել իրար, իսկ ժամանակ առ ժամանակ միաժամանակ սիրել ու ատել։ 
Անկասկած զգացմունքների այս հեղեղն այնքան էլ հարմար չէ նորմալ ընտանեկան կյանքի համար, փոխարենը կին Խոյի ու տղամարդ Աղեղնավորի միության մեջ կա կիրք, փայլ աչքերում, լավատեսություն, կենդանի հետաքրքրություն մեկը մյուս հանդեպ։ Ճիշտ է, Աղեղնավորը կարող է իր խանդոտ ընկերուհուն խանդի շատ առիթներ տալ։ Այնպես որ՝ նրանց միության ամրությունը ժամանակի մեջ ստուգելու կարիք ունի։


Կին Խոյ-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ո՞վ է առջևում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Դժվար է ասել, որ այս զույգում երկուսն էլ հավասար սանդղակների վրա են։ Կին Խոյը իր ակտիվությամբ, որպես կանոն, ավելի շահավետ դիրքում է, քան անշտապ Այծեղջյուրը, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաճախ չի կարողանում հասնել ընկերուհու հետևից։ Նրանց համատեղ կյանքում դա դժգոհության առիթներ կարող է տալ։ Երբ կին Խոյը իր տղամարդու առաջ «ամեն ինչ ու միանգամից» պայմանը դնի, կոնֆլիկտներից խուսափել չի լինի։

Այս հարաբերությունները կարող են երկար տևել, եթե Խոյը համբերատար լինի, հիշի, որ Այծեղջյուրը իր նպատակին դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ է գնում, և որ ժամանակի ընթացքում նա կստանա այն, ինչի մասին միայն երազում էր։


Կին Խոյ-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոթորիկներ արևի վրա
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս վառ հարաբերությունները կարող են անսպասելի սկսվել ու նույնքան անսպասելի էլ վերջանալ։ Որպես կանոն՝ Ջրհոսն ու Խոյը ձգտում են իրար, բայց հազվադեպ են տանում համատեղ կյանքի փորձությունը։
Կենցաղում կոնֆլիկտները հաճախակի բնույթ են կրում։ Իսկ այդ կոնֆլիկտները հիմնականում Խոյն է հրահրում։ Նա Ջրհոսի մեջ չի տեսնում ո՛չ նպատակասլացություն, ո՛չ փառասիրություն, որոնք շատ գնահատում է տղամարդկանց մեջ։ Փոխարենը նրան դուր են գալիս Ջրհոսի անկանխատեսելիությունն ու հետաքրքրասիրությունը։ Իր հերթին, ազատասեր Ջրհոսին կարող է դուր չգալ կին Խոյի պահանջկոտությունը, բայց նա շատ բան կարող է ներել վերջինիս կրքին արժանանալու փոխարեն։

Եթե այս զույգն իր հարաբերություններն ուզում է ամուր դարձնել, պետք է սովորի զիջումների գնալ ու ներողամիտ լինելը մեկը մյուսի թերությունների ու թուլությունների հանդեպ։


Կին Խոյ-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հավասարակշռության փնտրտուքներում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս զույգի հարաբերությունները կախված են նրանից, թե 2 տիպերից որին է պատկանում տղամարդ Ձուկը՝ հոսանքով լողացող փիլիսոփայի՞, թե՞ նպատակասլաց արարչի։

Առաջին դեպքում նրանց համատեղ կյանքի շանսերը հավասար են զրոյի, քանի որ գործնական ու ակտիվ կին Խոյը անընդհատ կփորձի վերափոխել Ձկներին, ինչն էլ բաժանման կբերի։ Երկրորդ դեպքն ավելի բարենպաստ է։ Կին Խոյը, հոգու խորքում ռոմանտիկ լինելով, Ձկների մեջ կտեսնի տղամարդու իր իդեալին՝ տաղանդավոր ու հարուստ հոգեկան աշխարհով։ Այս դեպքում զույգի բոլոր կենցաղային հարցերը հեշտությամբ կլուծվեն։ Կին Խոյն իր ձեռքը կվերցնի տունը կառավարելը՝ Ձկներին թողնելով ստեղծագործելու ազատությունը։ Նման կապը ներդաշնակ կլինի ու կարող է մի ողջ կյանք տևել։



Խոյ տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Խոյ-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Պատերազմ խաղաղության համար
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս միության մեջ պակասում է գործնականությունը և դեպի ընտանեկան օջախն ու հարմարավետությունը նորմալ, մարդկային ձգտումը։ Այս երկուսի փառասիրական ձգտումների հիման վրա կարելի է անձնական կյանք կառուցել, բայց երկու ակտիվ Խոյերի անկախ խառնվածքների պայքարն այս կապին անկայունություն ու պայթյունավտանգ բնույթ կհաղորդի։ Նրանց ընտանեկան կյանքում, որպես կանոն, հաճախակի հանդիպող երևույթներ են կոնֆլիկտները, հարաբերությունները պարզելը, ընտանիքում առաջնորդի տեղի համար պայքարը։

Մյուս կողմից էլ երկու Խոյերը հիանալի սեռական համատեղելիություն ունեն, կիրքը նրանց հարաբերություններում առաջին տեղում կլինի։ Էմոցիոնալ Խոյերի վառ ու կրակոտ այս կապը սովորաբար այնքան էլ ամուր չի լինում։


Տղամարդ Խոյ-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ներդաշնակ հակադրություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս վառ կապը շատ ամուր կլինի։ Կին Ցուլն ու տղամարդ Խոյը հիանալի սեռական համատեղելիություն ունեն, իսկ նրանց միջև բռնկված զգացմունքները մտերիմ հարաբերություններից մեկ ամիս հետո մարելու ոչ մի մտադրություն չունեն։ Ավելին՝ բոլոր շանսերը կան, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի ջերմ ու բռնկուն կդառնան։

Ի դեպ, այս կապը լավ է ոչ միայն սիրային ոլորտում, այլ նաև համատեղ կյանքի ու աշխատանքի համար։ Խոյը այս միության մեջ է ներդնում անհրաժեշտ ամբիզիաներն ու ոգեշնչվածությունը, իսկ կին Ցուլը՝ կայունությունը, տնտեսվարությունն ու ընտանեկան կյանին անհրաժեշտ հոգատարությունը։ Նրանց ամուսնությունը մի ողջ կյանք տևելու բոլոր շանսերն ունի։


Տղամարդ Խոյ-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Գործելու երկակի ծարավ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Նույնիսկ եթե այս զույգի համար հնչի Մենդելսոնի մարշը, տղամարդ Խոյի ու կին Երկվորյակի հարաբերությունները դրանից հետո էլ ավելի նման կլինեն սիրահար դեռահասների հանդիպումների, քան սովորական ընտանեկան կյանքի։ Չնայած նրան, որ Երկվորյակներն ու Խոյերը միասին շատ լավ են զգում իրենց, կարող են լավագույն ընկերների նման աշխարհում ամեն ինչի մասին զրուցել ու պատմել իրար գաղտնիքները (ճիշտ է՝ ոչ բոլոր), այնուամենայնիվ հարթ ընտանեկան կյանքը նրանց համար չէ։ Թռվռուն Երկվորյակը տեղում նստել չի ուզենա, այնպես որ՝ Խոյը խանդելու շատ առիթներ կունենա, ինչի հետ նրա հպարտ էությունը պատրաստ չէ հաշտվել։

Այս երկու անկախ անձնավորությունների միության մեջ անխուսափելի են կոնֆլիկտները, որոնք էլ կարող են բաժանությամբ ավարտվել։ Մյուս կողմից էլ, եթե այս կապը դադարի գոյություն ունենալ, ապա դա հաստատ ձանձրույթից ու հոգնությունից չի լինի։


Տղամարդ Խոյ-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոխշահավետ համակեցություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80%
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Սա այնքան էլ հաճախ հանդիպող միություն չէ, քանի որ երկուսն էլ հակադիր աշխարհներում են ապրում։ Ինքնավստահ Խոյը ոչ մի սահմանափակում չի ընդունում, իսկ զգույշ կին Խեցգետինը, հակառակը, իր կյանքը կառուցում է հստակ կանոնների հիման վրա։

Մյուս կողմից էլ համատեղ կյանքում իրար նման չլինելը իր առավելություններ ունի՝ ամբիցիոզ Խոյը հանգիստ զբաղվում է իր աշխատանքով ու կարիերայով, իսկ նրա երկրորդ կեսը զբաղված է տնային գործերով ու ընտանիքով։ Բացի այդ, տղամարդ Խոյն ու կին Խեցգետինը լավ սեռական համատեղելիություն ունեն։ Ճիշտ է, Խոյը երբեմն շատ է ճնշում Խեցգետնին, որից նա կարող է վիրավորվել ու պարփակվել ինքն իր մեջ, բայց ընդհանուր առմամբ նրանց հարաբերությունները բավականին երդաշնակ են ու կարող են երկար տարիներ տևել։


Տղամարդ Խոյ-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կիրք ու փայլ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100%
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս վառ միության մեջ ամեն ինչ մեծ քանակությամբ կա՝ և՛ սեր, և՛ հույզեր, և՛ ամբիցիաներ։ Բացի ընդհանուր հայացքներից ու ձգտումներից, այս կապին ամրություն է հաղորդում նաև լավ սեռական համատեղելիությունը։ Ակտիվ Խոյի ու կին Առյուծի միջև կիրքը ժամանակի ընթացքում կարող է աճել՝ ստիպելով նրանց ավելի գնահատել մեկը մյուսին։

Այս զույգը չի կարելի դասել հանգիստ ռիթմով ընտանիքների շարքին։ Ե՛վ տղամարդ Խոյի, և՛ կին Առյուծի համար կարևոր են աշխատանքն ու կարիերան, փառքն ու առաջատար լինելը, և այս ամենը արտացոլում է գտնում ոչ միայն նրանց աշխատանքի մեջ, այլ նաև ընտանիքում։ Կարևորն այն է, որ նրանց ընտանեկան ամբիցիաների պայքարը շատ լուրջ չլինի ու ժամանակի ընթացքում դիմակայության չվերածվի։ Իսկ մնացած ամեն ինչում նրանք միասին երջանիկ ու վառ կյանք ապրելու բոլոր շանսերն ունեն։


Տղամարդ Խոյ-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Կամավոր անհավասարություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունն ավելի հարմար ու շահեկան է Խոյի, քան Կույսի համար։ Տղամարդ Խոյը չի պատրաստվում սահմանափակել սեփական ազատությունն ու ամբիցիաները, իսկ կին Կույսը տրամադրված է աշխատել Խոյի կյանքն առավելագույնս հարմարավետ դարձնելու համար։ Եվ չնայած այս անհավասարությունը սկզբում երկուսին էլ չի անհանգստացնում, բայց ժամանակի հետ կարող է խնդիրների հանգեցնել։ Կույսի մեջ ներքուստ կարող է դժգոհություն աճել, որը կարտահայտվի մրթմրթալով, ինչից էլ ընտանիքում կոնֆլիկտներ կառաջանան։

Որպեսզի նման բան չլինի, տղամարդ Խոյը պետք է ավելի քիչ եսասեր լինի Կույսի հանդեպ, քանի որ վերջինիս համբերությունը մեծ է, բայց անսահման չէ։


Տղամարդ Խոյ-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոթորիկի նախազգուշացում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս հարաբերությունները մշտական պայքար են՝ սեր-պայքար, սեր-դիմակայություն։ Այս ամենից լիուլի կլինի, ամեն ինչ ծայրահեղ կլինի՝ և՛ կրքերը, և՛ ամբիցիաները, և՛ մրցակցությունը, և՛առաջինը լինելու ցանկությունը։ Անկասկած՝ կողքից այս զույգը տարօրինակ կթվա ու երկարատև, կայուն միության տպավորություն չի թողնի, բայց պետք չէ մոռանալ, որ շատ բուռն ամուսնություններ երբեմն ավելի երկարատև են լինում։ Ե՛վ ինքնավստահ Խոյի, և՛ հակասական կին Կշեռքի համար վառ հույզերը պարզապես կենսական անհրաժեշտություն են։ Իրար հետ հարաբերվելիս նրանք իրենց համար սովորական բուռն միջավայրում են հայտնվում, և արդեն տարբերություն չկա, թե ինչ են ասում մյուսները։


Տղամարդ Խոյ-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոթորիկի ներդաշնակությունը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100%
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ և՛ ինքնավստահ Խոյը, և՛ բռնկուն կին Կարիճը ունակ են ստանալ այն, ինչին ենթագիտակցորեն ձգտում են՝ ներդաշնակության, սիրո, փոխօգնության ու փոխհասկացողության։ Նրանք հիանալի սեռական համատեղելիություն ու շատ նման հատկանիշներ ունեն, ինչպես օրինակ՝ ակտիվությունը, անկեղծությունն ու ինքնուրույնությունը։ Իհարկե դա չի նշանակում, որ նրանց հանգիստ ընտանեկան կյանք է սպասվում։ Տղամարդ Խոյի ու կին Կարիճի հարաբերությունների ներդաշնակությունը հանգիստ հավասարակշռության մեջ չի լինի, այլ զգացմունքների, ցանկությունների ու կրքերի շրջապտույտի մեջ, որոնք երբեմն-երբեմն նրանց ընտանեկան մակույկին խորտակմամբ կսպառնան, բայց փոխարենը նրանց համատեղ կյանք լիություն, հետաքրքրություն կմտցնեն ու դրան իմաստ կհաղորդեն։

Ընդ որում՝ նրանց ընտանեկան մակույկը շատ ամուր կլինի։ Կին Կարիճը պատրաստ է կարևոր հարցերում առաջնությունը զիջել ամբիցիոզ տղամարդ Խոյին ու նույնիսկ օգնել նրան կարիերա անել՝ ի վնաս սեփական կարիերայի։


Տղամարդ Խոյ-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Վտանգավոր խաղեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80%
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս զույգի հարաբերությունները հազվադեպ են հարթ լինում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը բարդ բնավորությամբ վառ անհատականություն է։ Կին Աղեղնավորը չի կարող տան մասին այնպես հոգ տանել, որ Խոյը, աշխատանքից տուն վերադառնալով, կարողանա ընտանեկան հարմարավետությունն ու հանգստությունը վայելել։

Բայց ամենակարևորն այն է, որ իր անկախ ու ազատ կենսակերպով Աղեղնավորը կարող է խանդի առիթներ տալ Խոյին, որի հետ հաշտվելը շատ դժվար է լինելու։ Դրա պատճառով նրանց ընտանեկան կյանքում, որպես կանոն, հազվադեպ չեն լինի կոնֆլիկտները, ընդ որում՝ երկուսի համար էլ լավ է հաշտվել անկողնում, քանի որ սեռական համատեղելիությունը շատ լավն է։ Իսկ ահա նրանց ամուսնությունը հազվադեպ է ամուր լինում։


Տղամարդ Խոյ-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Մեծ ապագայի ճանապարհին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80%
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս կապը շատ հաճախ ամուր է լինում։ Ամբիցիոզ Խոյի համար ամենակարևորն աշխատանքն է, իսկ կին Այծեղջյուրը այդ հարցում ամբողջությամբ աջակցում է նրան։ Իր բոլոր մասնագիտական հույսերն ու ձգտումները նա տեղափոխում է Խոյի վրա՝ նրա համար դառնալով հոգատար կին ու հավատարիմ զինակից և ընկեր։

Կին Այծեղջյուրը կարող է ոչ միայն հիանալի տնտեսություն վարել ու հոգ տանել երեխաների մասին, այլ նաև օգնել Խոյին աշխատանքի մեջ։ Բացի այդ, այս զույգը շատ լավ սեռական համատեղելիություն ունի։ Խոյն այս հարաբերություններ ոգեշնչվածություն է բերում, իսկ Այծեղջյուրը՝ համառություն ու կայունություն։ Միասին նրանք շատ բանի են ունակ։


Տղամարդ Խոյ-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Զգացմունքների ջրապտույտ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս միության մեջ ամբիցիոզ Խոյն ու վառ, անկանխատեսելի կին Ջրհոսը կարող են գտնել իրենց իդեալները, քանի որ նրանց խառնվածքների տարբերությունները լավ փոխհատուցվում են անկողնում հիանալի համատեղելիությամբ։ Ֆիզիկական ձգողականությունը այս զույգի համար լավ փոխհասկացողություն է ապահովում նաև կյանքի մյուս ոլորտներում՝ դրանցում ռոմանտիկա, հոգատարություն, սեր ու կիրք բերելով։

Այս ամենը, իհարկե, չի ազդում նրանց ամուսնության երկարատևության վրա։ Չնայած նրան, որ և՛ Խոյը, և՛ Ջրհոսը հակված չեն դավաճանության, սեփականատիրական զգացումներ ունեցող տղամարդ Խոյն անպայման կփորձի վերահսկել Ջրհոսին։ Իսկ սրա հետ կին Ջրհոսի ազատատենչ էությունը չի կարող հաշտվել։ Այս զույգի համար շատ ավելի լավ է ընկերներ կամ սիրեկաններ լինել, քան ամուսին ու կին։


Տղամարդ Խոյ-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հոգատարություն ու նրբություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունը քիչ հավանական է, բայց եթե Խոյն ու Ձկներն արդեն հանդիպել ու սիրել են իրար, ապա նրանց հարաբերությունները կարող են տևել տարի և ավելի շատ։ Ճիշտ է, ակտիվ Խոյին կարող է ձեռք չտալ Ձկների գործնական չլինելն ու տնտեսությունը իդեալական չվարելը, փոխարենը նա հմայված կլինի վերջինիս խոցելի կանացիությամբ, որի մասին հոգու խորքում միշտ երազել է։ Խոյի համար հաճելի է, որ կին Ձկները նրա տղամարդկային հոգատարության կարիքը ունի, և նա պատրաստ կլինի նրա համար սխրանքներ գործել։

Ձկներն ընդհանրապես մասնակցություն չի ունենում Խոյի մասնագիտական ձգտումներին, փոխարենը ունակ է ամբողջությամբ գնահատել այն, որ նա ընտանիքի գլուխն է ու պատրաստ է որոշումներ ընդունել։ Այլ կերպ ասած՝ Խոյի ու Ձկների ամուսնությունը կարող է երջանիկ մի ամբողջ կյանք տևել, հատկապես, եթե Խոյը, բնակարանի թափթփվծությունից հոգնած, իր Ձկների համար տնային տնտեսուհի վարձի։


Moder-003 559 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Aliexpress WW

Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 135

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 8
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով