ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Խեցգետնի համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 9887 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Խեցգետին կնոջ համատեղելիությունը

Կին Խեցգետին-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոխշահավետ համակեցություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Սա այնքան էլ հաճախ հանդիպող միություն չէ, քանի որ երկուսն էլ հակադիր աշխարհներում են ապրում։ Ինքնավստահ Խոյը ոչ մի սահմանափակում չի ընդունում, իսկ զգույշ կին Խեցգետինը, հակառակը, իր կյանքը կառուցում է հստակ կանոնների հիման վրա։

Մյուս կողմից էլ համատեղ կյանքում իրար նման չլինելը իր առավելություններ ունի՝ ամբիցիոզ Խոյը հանգիստ զբաղվում է իր աշխատանքով ու կարիերայով, իսկ նրա երկրորդ կեսը զբաղված է տնային գործերով ու ընտանիքով։ Բացի այդ, տղամարդ Խոյն ու կին Խեցգետինը լավ սեռական համատեղելիություն ունեն։ Ճիշտ է, Խոյը երբեմն շատ է ճնշում Խեցգետնին, որից նա կարող է վիրավորվել ու պարփակվել ինքն իր մեջ, բայց ընդհանուր առմամբ նրանց հարաբերությունները բավականին ներդաշնակ են ու կարող են երկար տարիներ տևել։


Կին Խեցգետին-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկուսը մի նավում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Կին Խեցգետինը իր բնույթով տնակյաց է, իսկ տնտեսվար Ցուլը կայունության ու բարեկեցության է ձգտում, այնպես որ՝ երկուսն էլ ըստ արժանվույն գնահատում են հավատարմությունը, կայունությունն ու ընտանեկան օջախի հարմարավետությունը։ Այս միության մեջ նրանցից յուրաքանչյուրը հոգատար ու հավատարիմ կյանքի ընկեր է գտնում, որի վրա ամեն հարցում կարող է հույս դնել։

Կին Խեցգետինն ու Ցուլը նաև լավ սեռական համատեղելիություն ունեն։ Բացի այդ, երկուսն էլ ամուսնությունից նույն ակնկալիքներն ունեն՝ հարմարավետություն, ջերմություն, կայունություն։ Նրանց հարաբերությունները և՛ սիրո մեջ, և՛ ընտանիքում համարյա իդեալական են։


Կին Խեցգետին-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակասությունների ներդաշնակություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս միությունը հաճախ չի հանդիպում, բայց հեռանկարներ ունի։ Շարժուն տղամարդ Երկվորյակն ու խելամիտ կին Խեցգետինը ընդհանուր շատ բան չունեն, բայց իրար վատ չեն լրացնում։ Որպես կանոն, կին Խեցգետինը երկուսի փոխարեն հոգ է տանում ընտանեկան բյուջեի մասին, իսկ Երկվորյակն էլ, նույնպես երկուսի փոխարեն, հագեցած ու բավական ազատ կյանքով է ապրում։

Այս իրավիճակում Խեցգետին կինը կարող է վիրավորանքներ կուտակել իր ներսում, բայց ի տարբերություն մյուս նշանների, խուսափում է սկանդալներից՝ նախընտրելով վիրավորանքները լռության մեջ կուլ տալ։ Անկախ Երկվորյակին էլ գործերի այսպիսի վիճակը ձեռնտու է։ Ամենաշատը նա ատում է, երբ իրեն մեղադրում են ու պատին են դեմ տալիս, այնպես որ՝ համբերատար կին Խեցգետինը այս իմաստով նրա համար իսկական գտածո է։ Նրանց ամուսնությունը բավականին երկար կարող է տևել (քանի դեռ Խեցգետնի համբերությունը չի սպառվել, կամ քանի դեռ Երկվորյակն իր համար նոր սեր չի գտել), սակայն որքան էլ որ լավ իրար լրացնեն նրանք, իսկական մտերմություն, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի լինի։


Կին Խեցգետին-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Համախոհներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ երկու Խեցգետինները հաճախ գտնում են իրենց երկրորդ կեսին։ Գործնական ու երազկոտ Խեցգետիններն իրար հետ այնքան լավ ու հարմարավետ են զգում, որ ընկերական երեկույթներն ու հասարակություն դուրս գալը նրանց համար կարող են անցյալում մնալ։ Ավանդական զվարճանքների փոխարեն նրանք նախընտրում են ընտանեկան օջախի հարմարավետությունը։ Նրանք այնքան շատ համատեղ հետաքրքրություններ ունեն, հատկապես՝ տան ու ընտանիքի հետ կապված, որ երկար տարիներին միասին ապրելուց հետո էլ չեն ձանձրանում իրարից։

Այլ հարց է, որ նման ինքնաբավությունը հաճախ մեկուսացման կարող է բերել։ Կյանքից գոհ Խեցգետինները պարզապես ընկերների ու հարազատների հետ շփվելու խթան չեն ունենա։ Իհարկե, եթե տանը ներդաշնակությունն ու սերն է իշխում, մնացած խնդիրներն այնքան էլ կարևոր չեն, միայն թե Խեցգետինները կարող են գոնե փորձել ավելի բազմազան դարձնել իրենց կյանքը (այդ թվում նաև սեռական կյանքը), որպեսզի նրանց ամուսնությունը սովորույթի ուժ ձեռք չբերի։


Կին Խեցգետին-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ներդաշնակություն ու հասկացողություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Նույնիսկ եթե տվյալ պահին ո՛չ Առյուծը, ո՛չ էլ Խեցգետինը չեն մտածում ընտանեկան կյանքի մասին, բոլոր դեպքերում երկուսն էլ ողջ կյանքում ձգտում են դրան, այնպես որ՝ այս միությունն այնքան էլ վատ տարբերակ չէ նրանց համար։ Եվ չնայած կին Խեցգետնին ու տղամարդ Առյուծին իրար նման չես անվանի, նրանց միավորում են ոչ միայն ամուսնության հանդեպ հայացքները, այլ նաև՝ գործնականությունը ու հաստատունության հանդեպ սերը։

Կին Խեցգետինը ընտանիքում չի ձգտում գլխավորի դերին, և ինքնասիրահարված Առյուծի համար այս իմաստով նա իսկական ձեռքբերում է։ Սովորաբար նրանց ամուսնության մեջ պարտականությունները հստակ բաշխված են։ Ճիշտ է, Առյուծը այնքան էլ գոհ չէ իր կնոջ տանը նստելու սովորույթից, քանի որ ինքը շատ սիրում է երեկույթներն ու հասարակության մեջ փայլելը։ Բայց այս միության մեջ կա ամենը, ինչ անհրաժեշտ է հաջող ամուսնության համար՝ և՛ կիրք, և՛ ընտանեկան արժեքների հանդեպ հարգանք, և՛ նույնիսկ իրար հասկանալու ցանկություն։ Եվ չնայած վերջին պայմանը շատ զույգերի մոտ ֆանտաստիկայի ոլորտից է, տղամարդ Առյուծն ու կին Խեցգետինը կանոնից երջանիկ բացառություն լինելու բոլոր շանսերն ունեն։


Կին Խեցգետին-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ընտանեկան օջախի պահապաններ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ երկուսն էլ բոլոր շանսերն ունեն գտնել իրենց երկրորդ կեսին։ Ճիշտ է, նրանց հարաբերությունները շատ կրքոտ չես անվանի, փոխարենը գործնական տղամարդ Կույսին ու կին Խեցգետնին միավորում են կյանքի հանդեպ միանման հայացքները, խնայողությունը ու ամուր ընտանիք ստեղծելու ձգտումը։

Ծանոթանալիս զգուշավոր Կույսն ու Խեցգետինը երկար ժամանակ կարող են զննել իրար, փոխարենը ամուսնությունից հետո նրանց համատեղ կյանքը հանգիստ ու հարմարավետ է լինում։ Կույսը պատրաստ է ջանասիրաբար աշխատել ընտանիքի բարեկեցության համար, իսկ կին Խեցգետինը դաստիարակել երեխաներին ու տանը իդեալական կարգուկանոն հաստատել։ Ճիշտ է, կենցաղում Կույսը հաճախ շատ պահանջկոտ է լինում, սակայն նրանց ամուր ընտանիքում իրական վեճերի գործը հազվադեպ է հասնում։


Կին Խեցգետին-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Անշտապ, բայց հիմնավոր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ երկուսն էլ շատ բաներում նման են իրար, ինչը և՛ նրա առավելությունն է, և՛ թերությունը։ Տղամարդ Կշեռքն ու կին Խեցգետինը հուզական ու կշռադատող անձնավորություններ են, կարող են երկար ժամանակ դեսուդեն ընկնել մինչև կարևոր որոշում կընդունեն։ Այդ իսկ պատճառով այս երկուսի հարաբերությունների նախաամուսնական շրջանը կարող է երկար ժամանակ ու նույնիսկ տարիներ տևել։

Նրանք համատեղ կյանքում էլ նույնքան դանդաղ, բայց հիմնավոր առաջ կգնան։ Սկզբում կարող են միայն հանդիպել, հետո երկար ժամանակ ապրել ծնողների հետ։ Փոխարենը, եթե հարաբերություններն արդեն սկսվել են, ապա, որպես կանոն, կտևեն երկար տարիներ, եթե ոչ մի ողջ կյանք։ Կենցաղում վեճերն ու հարաբերություններ պարզելը շատ հազվադեպ են, քանի որ Կշեռքը նախընտրում է քննարկել խնդիրները, իսկ կին Խեցգետինը դրանք լուռ տանում է։ Կշեռքն ավելի հուզական է և երբեմն վատ տրամադրության ժամանակ կին Խեցգետնին կարող է արցունքների հասցնել, բայց նա նաև կարողանում է արագ, օրորոցի մեջ խեղդել կոնֆլիկտները։

Բացի այդ, այս երկուսը շատ լավ սեռական համատեղելիություն ունեն։ Նրանց տունը տնտեսվար կին Խեցգետնի շնորհիվ ընտանեկան հարմարավետության օրինակ է։


Կին Խեցգետին-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Զուգահեռ աշխարհներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Չնայած նրան, որ այս կապը սովորաբար այնքան էլ ամուր չէ, վառ հիշողությունները երկուսին էլ երկար տարիներ ուղեկից կլինեն։ Կարիճն ու կին Խեցգետինը ձգտում են իրար, նրանք միասին լավ են զգում իրենց, իսկ նորույթի զգացումը կարող է երկար տարիներ ուղեկցել նրանց։

Միայն թե նրանց կյանքի հանդեպ հայացքներն ու խառնվածքները շատ տարբեր են։ Կարիճը մարտիկ է, նա համառորեն առաջ է շարժվում ու պատրաստ է խոշոր ճակատամարտերի, իսկ կին Խեցգետինը առաջին տեղում դնում է տնային խնդիրներն ու հարմարավետությունը։ Կարիճն իր հույզերի բռնկումներով ու խանդով կարող է վիրավորել Խեցգետնին, իսկ վերջինս սովոր է վիրավորանքները ներսում կուտակել։

Մյուս կողմից էլ միայն Կարիճը կարող է նրան խիզախություն սովորեցնել, որի կարիքը Խեցգետինը շատ ունի։ Երկարատև հարաբերություններ այս զույգը կարող է ունենալ, եթե Կարիճը մեղմացնի իր բնավորությունը, իսկ զգայուն կին Խեցգետինը սովորի ավելի հանգիստ տանել ամուսնու բարկության նոպաները։


Կին Խեցգետին-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Անհնարինի սահմանին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է։ Կին Խեցգետինն ու Աղեղնավորը կյանքի հանդեպ շատ տարբեր հայացքներ ունեն իսկապես ամուր ընտանիք ստեղծելու համար։ Աղեղնավորը, որպես կանոն, մինչև վերջին պահը խուսափում է կապվել ընտանեկան կապերով, իսկ կին Խեցգետինը զուգընկերոջ ընտրության հարցում շատ զգույշ է, այնպես որ՝ դեպքերը, երբ ճակատագիրը միացնում է նրանց, շատ քիչ են։

Արդեն համատեղ կյանքում Խեցգետնին վիրավորում է Աղեղնավորի՝ տանը հնարավորինս քիչ ժամանակ անցկացնելու ձգտումը, իսկ Աղեղնավորն էլ իր հերթին կնոջ հոգատարությունն ու խնամքը ընկալում է որպես իր ազատությունները սահմանափակելու փորձ, ինչն էլ կարող է բաժանման պատճառ դառնալ։ Եթե Աղեղնավորն ու Խեցգետինն ուզում են միասին լինել, պետք է սովորեն ավելի լավ հասկանալ իրար ու զիջումների գնալ։


Կին Խեցգետին-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ընկերությունից դեպի սեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ Այծեղջյուրին ու Խեցգետնին մնում է միայն շնորհավորել հաջող ընտրություն կատարելու կապակցությամբ։ Հնարավոր է՝ կողքից այս միությունն այնքան էլ կրքոտ չի երևում, փոխարենը «դուք շատ հարմար եք իրար» արտահայտությունը նրանք իրենց կյանքում շատ կլսեն։ Այս երկուսի միջև ավելի շատ բան կա, քան զգացմունքները։ Նրանք ընդհանուր նպատակներ, ձգտումներ, կյանքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեն։

Որպես կանոն, Այծեղջյուրը ապահովում է ընտանիքն ու բարձրանում մասնագիտական սանդուղքով, իսկ այդ նույն ժամանակ Խեցգետինը հոգ է տանում տան ու երեխաների մասին։ Նրանք առաջատար լինելու համար պայքար չեն մղում։ Խեցգետինը շատ հանգիստ ընդունում է Այծեղջյուրի՝ ընտանիքի գլխավորը լինելու դերը։ Իհարկե, կոնֆլիկտներից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն դրանք բուռն սկանդալների չեն վերաճում։ Այլ կերպ ասած՝ Այծեղջյուրն ու կին Խեցգետինը միասին ողջ կյանքը երջանիկ ապրելու համար բոլոր շանսերն ունեն։


Կին Խեցգետին-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկանխատեսելի շրջապտույտներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Անկանխատեսելի ազատասեր Ջրհոսն ու զգույշ կին Խեցգետինը երկնքի ու երկրի նման տարբեր են, սակայն ձգտում են մեկը մյուսին։ Նրանք լավ սեռական համատեղելիություն ունեն, բայց առօրյայում պահպանողական Խեցգետնի համար դժվար է հասկանալ Ջրհոսի ստեղծագործ, հակասական էությունը։ Սովորաբար նա պատրաստ չէ Խեցգետնին կայունություն ապահովել, որին վերջինս ամբողջ հոգով ձգտում է ու ընդհանրապես հակված չէ ամուսնության։ Ջրհոսին էլ իր հերթին ձեռնտու չէ Խեցգետնի կյանքի համաչափ ընթացքն ու իր բազմազան նախասիրությունները կիսելու վերջինիս անկարողությունը։

Ժամանակի հետ այդ հակասությունները, որպես կանոն, խորանում են, ու կապը կարող է քանդվել, եթե միայն Խեցգետինն ու Ջրհոսը չսովորեն ապրել մեկը մյուսի հետաքրքրություններով։


Կին Խեցգետին-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հաջողության քամին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա հարուստ ներաշխարհով երկու երազողների միություն է։ Տղամարդ Ձկներն ու կին Խեցգետինը շատ նման են իրար ու հիանալի հասկանում են մեկը մյուսին։ Նրանց համատեղ կյանքում սկանդալների ու վեճերի համար տեղ չկա, բայց նրանց հարաբերությունները չոր ու ցամաք անվանել էլ չի կարելի։ Նրանք հիանալի սիրեկաններ են, միասին շատ լավ են զգում։

Տղամարդ Ձկները գործանական չեն, բայց Խեցգետնի հետ համատեղ կյանքում նա, որպես կանոն, սկսում է տուն ավելի շատ գումար բերել ու ընդհանրապես շատ ավելի պատասխանատու ու ռացիոնալ է դառնում։ Խեցգետինն էլ ունակ է ջանասիրաբար վարել տնտեսությունն ու դաստիարակել երեխաներին, այնպես որ՝ նրանց քնքշությամբ ու փոխհասկացողությամբ հարուստ հանգիստ ընտանեկան կյանքը կարելի է փաստացի իդեալական համարել։


Խեցգետին տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Խեցգետին-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Շերշե լյա ֆամ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս զույգի հարաբերությունները կախված են նրանից, թե արդյոք կհաջողվի անհամբեր Խոյ կնոջը հարմարվել Խեցգետնի դանդաղ կենսակերպին կամ վերջինիս բնավորությունը հարմարացնել սեփական ռիթմին։ Սովորաբար երկու դեպքում էլ Խոյի համար դժվար է հետ կանգնել Խեցգետնին վերադաստիարակելու գայթակղությունից, ինչը մի կողմից վիրավորում է այս տղամարդուն, բայց մյուս կողմից էլ կենսական տոնուս է հաղորդում։

Ամբիցիոզ Խոյ կնոջ կողքին Խեցգետինը իսկապես կյանքում ավելի շատ բաների կարող է հասնել, քան առանց նրա, և նա ինտուիտիվ կերպով զգում է դա։ Եվ թող նա տնային տնտեսուհու իդեալ չլինի ու երբեմն ճնշի իրեն, փոխարենը կնոջ կամքն ու ոգեշնչվածությունը նրան ունակ կդարձնեն սխրանքներ գործել, ինչի մասին նա նույնիսկ երազել չէր կարող։

Այս կապի երկարատևությունը կախված է կին Խոյից։ Տղամարդ Խեցգետնի համար ավելի հեշտ է հարմարվել նրա բռնկուն խառնվածքին, քան Խոյին՝ Խեցգետնի դանդաղկոտությանը, զգուշությանն ու կարիերայի հանդեպ անտարբերությանը։ Սկզբնական շրջանում նա հույս ունի, որ Խեցգետինը կազատվի իր այդ թերություններից, բայց արդյունքում դրանք կարող են հարաբերություններում ճեղքվածք առաջացնել։


Տղամարդ Խեցգետին-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Իրերի հանդեպ նույնանման հայացք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս զույգի հարաբերությունները սովորաբար շատ ներդաշնակ են։ Տնտեսվար տղամարդ Խեցգետինն ու կին Ցուլը կարծես ստեղծված են մեկը մյուսի համար։ Երկուսն էլ, որպես կանոն, ձգտում են դեպի փողը ու պատրաստ են համառ աշխատանքով կուտակել այն, երկուսն էլ գնահատում են ընտանեկան օջախի հարմարավետությունը ու մարմնային հաճույքները, ինչն էլ նրանց հիանալի սիրեկաններ է դարձնում։

Ճիշտ է, կին Ցուլին երբեմն ձեռք չի տալիս զգուշավոր Խեցգետնի դանդաղկոտությունը, և նա պատրաստ է բարձրաձայնել դրա մասին։ Նման դեպքերում Խեցգետինն իր մեջ է ամփոփվում ու վիրավորանքներ է կուտակում։ Բայց այդ վիրավորանքներն աննշան են և հազվադեպ են կրիտիկական սահմանի հասնում ու բաժանման բերում։ Ավելի հաճախ այս հարաբերությունների դրական կողմերը ծածկում են բացասականը, և այս միությունը ողջ կյանքում շարունակվելու բոլոր շանսերն ունի։


Տղամարդ Խեցգետին-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ցանկությունների ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս հարաբերություններում առաջին տեղում ֆիզիկական ձգողականությունն է։ Անկողնում կին Երկվորյակն ու տղամարդ Խեցգետինը զգում են, որ ծնված են մեկը մյուսի համար։ Նրանք իրար հետ իրենց ազատ ու լավ են զգում։ Եվ ամենահաճելին այն է, որ նորության զգացումը կարող է ուղեկցել այս զույգին նույնիսկ շատ ամիսներ հետո։

Իսկ առօրյա կյանքում նրանք շատ տարբեր են ու ամեն մեկն իր երազանքներն ու նպատակներն ունի։ Զգուշավոր տղամարդ Խեցգետինը ու տեղում նստել չկարողացող կին Երկվորյակը կյանքի տարբեր ռիթմեր ունեն, նրանք նույնիսկ տարբեր արագությամբ են քայլում ու խոսում, և ով կարող էր մտածել, որ այս տարբերությունները կարող էին նրանց սեռական ներդաշնակության հիմքը դառնալ։

Ճիշտ է, միայն դա բավական չէ ամուր ընտանիք ստեղծելու համար, առավել ևս, որ ընտանիքի հանդեպ նրանց հայացքները լրիվ հակադիր են։ Խեցգետնի համար տունն ու ընտանիքն ամեն ինչ են, իսկ Երկվորյակները առանձնակի ձգտում չունեն ամուսնությունն ու տնտեսություն վարելը։ Երկվորյակ կնոջ համար կարևորը ազատությունն է, որը նա վախենում է կորցնել։ Զարմանալի չէ, որ այս զույգի հարաբերությունները հազվադեպ են ամուր լինում։ Նրանք ավելի հարմար են որպես ընկերներ կամ սիրեկաններ, քան որպես ամուսիններ։


Տղամարդ Խեցգետին-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Համախոհներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ երկու Խեցգետինները հաճախ գտնում են իրենց երկրորդ կեսին։ Գործնական ու երազկոտ Խեցգետիններն իրար հետ այնքան լավ ու հարմարավետ են զգում, որ ընկերական երեկույթներն ու հասարակություն դուրս գալը նրանց համար կարող են անցյալում մնալ։ Ավանդական զվարճանքների փոխարեն նրանք նախընտրում են ընտանեկան օջախի հարմարավետությունը։ Նրանք այնքան շատ համատեղ հետաքրքրություններ ունեն, հատկապես՝ տան ու ընտանիքի հետ կապված, որ երկար տարիներին միասին ապրելուց հետո էլ չեն ձանձրանում իրարից։

Այլ հարց է, որ նման ինքնաբավությունը հաճախ մեկուսացման կարող է բերել։ Կյանքից գոհ Խեցգետինները պարզապես ընկերների ու հարազատների հետ շփվելու խթան չեն ունենա։ Իհարկե, եթե տանը ներդաշնակությունն ու սերն է իշխում, մնացած խնդիրներն այնքան էլ կարևոր չեն, միայն թե Խեցգետինները կարող են գոնե փորձել ավելի բազմազան դարձնել իրենց կյանքը (այդ թվում նաև սեռական կյանքը), որպեսզի նրանց ամուսնությունը սովորույթի ուժ ձեռք չբերի։


Տղամարդ Խեցգետին-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ածելիի սուր ծայրով
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս բարդ միության մեջ զգուշավոր Խեցգետնին, որպես կանոն, մի ողջ շարք տպավորություններ է երաշխավորված։ Մի կողմից, նրա համար շատ հաճելի է վառ Առյուծի՝ իր անձին ուղղված ուշադրությունը։ Նա կարող է հմայվել Առյուծի ճաշակով ու նույնիսկ նրա համար փոխել կյանքի սովորական ռիթմն ու ժամանակ առ ժամանակ երեկույթների մասնակցել։ Սակայն Առյուծի չմտածված ծախսերը խնայող Խեցգետնին վախեցնում են։ Նա տեսնում է, թե ինչպես է իր ողջ կապիտալն աչքի առաջ հալվում, և հաճախ դա նրանց կոնֆլիկտների ու բաժանության պատճառն է դառնում։

Բացի այդ, ինչպես էլ որ Խեցգետինը ջանա, նրա համար շատ դժվար է հասնել Առյուծին։ Սրա պատճառով այս երկուսը հաճախ հիասթափվում են իրարից։ Խեցգետինը հասկանում է, որ իրեն ավելի տնտեսվար ու տնային կին է պետք, իսկ Առյուծը սկսում է ավելի ինքնուրույն, ակտիվ ու առատաձեռն զուգընկեր փնտրել։


Տղամարդ Խեցգետին-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Կյանքի հավատարիմ ուղեկիցներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Դժվար է ասել, որ նրանց համատեղ կյանքի ճանապարհին վարդեր շաղ տված կլինեն, և դա զուտ այն պատճառով, որ ո՛չ գործնական Խեցգետինը, ո՛չ էլ խնայող Կույսը խելամիտ չեն համարի այդ վարդերը գնել։ Դատարկ ծախսերը նրանց համար չեն, և բոլոր այն դեպքերում, երբ ուրիշ նշանները չեն կարող անտարբեր անցնել փոքրիկ գայթակղությունների մոտով ու չգնել դրանք, այս երկուսը այդ գայթակղություններ չեն էլ նկատի․ գործնականությունը թույլ չի տա։

Իրենց այս խնայողության արդյունքում, սակայն, նրանց կյանքն ավելի աղքատ չի դառնա։ Ժամանակի ընթացքում նրանք տեսանելի ընտանեկան կապիտալ կկուտակեն։ Բացի ֆինանսներից, Խեցգետինն ու Կույսը կյանքի հանդեպ նույնանման հայացքներ ունեն։ Երկուսի համար էլ ընտանիքն ամեն ինչ է, նրանք գնահատում են մեկը մյուս հուսալի ու հավատարիմ լինելը։ Ճիշտ է, կենցաղում Կույսը սիրում է դաստիարակել Խեցգետնին, բայց վերջինս պատրաստ է հաշտվել դրա հետ, և սկանդալների, որը Խեցգետինը տանել չի կարողանում, գործը համարյա երբեք չի հասնում։ Այլ կերպ ասած՝ սա երկու համախոհների ու ընկերների միություն է։ Այն շատ ամուր է ու կարող է ողջ կյանք տևել։


Տղամարդ Խեցգետին-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Զգուշավոր հավասարակշռություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Խեցգետինը զգուշավոր է, իսկ կին Կշեռքը հակասական էություն ունի ու ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, այդ իսկ պատճառով այս միությունը հաճախ չի հանդիպում։ Բայց զգայուն Խեցգետինն ու սիրառատ կին Կշեռքը նաև ընդհանուր կետեր ունեն, միայն թե երկուսի անվճռականությունը բոլոր դեպքերում հետք է թողնում նրանց համատեղ կյանքի վրա։

Այս միության մեջ նախաձեռնությունը կարող է պատկանել երկուսին կամ ոչ մեկին, քանի որ  երկուսն էլ սովոր են վերմակը դեպի իրենց քաշել։ Կյանքում ինչ-որ բան փոխելու պլանները նրանք, որպես կանոն, քննարկում են իրար հետ, բայց չեն շտապում անցնել դրանք իրագործելուն։ Ցանկացած կարևոր հարցի լուծում նրանք կարող են ձգել մինչև անվերջություն, ինչն էլ աշխատանքի, կենցաղի մեջ դժվարություններ է բերում, ընդ որում՝ նրանք դրանում մեղադրում են ոչ թե իրենք իրենց, այլ մեկմեկու։ Մյուս կողմից էլ՝ երկուսն էլ տրամադիր են լուրջ հարաբերությունների, և եթե բանը հասնի ամուսնությանը, նրանք երկար տարիներ միասին կլինեն։


Տղամարդ Խեցգետին-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Սեղմված զսպանակի էներգիան
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Սովորաբար այս բարդ միության մեջ ղեկավար դերում կին Կարիճն է, որի հզոր էներգիան ու ուժը այս զույգի համար կարող է և՛ ստեղծարար, և՛ կործանարար լինել։ Հենց կին Կարիճն է ունակ զգուշավոր Խեցգետնին մղել համարձակ արարքների, ստիպել նրան հավատալ սեփական ուժերին, լավ աշխատանք գտնել ու ընդհանրապես կյանքը դեպի լավը փոխել։

Մյուս կողմից էլ, Կարիճին հաճախ նյարդայնացնում է Խեցգետնի պասիվությունն ու դանդաղկոտությունը։ Վատ տրամադրության մեջ, որը Կարիճի հետ հաճախ է լինում, նա կարող է իր պահանջկոտությամբ ու հուզական վարքով բարդացնել զգայուն Խեցգետնի կյանքը։ Բայց Խեցգետինն ու Կարիճը հաշտվելու շանսեր միշտ ունեն։ Երկուսն էլ զգայուն էություններ են ու անկողնում շատ հարմար են իրար։ Խեցգետնի համար կարևորը ընտանիքի գլխավորի դերը չզիջելն է։ Կին Կարիճը պետք է տան մեջ իսկական տղամարդ տեսնի, հակառակ դեպքում հպարտությունը նրան թույլ չի տա մնալ Խեցգետնի հետ։


Տղամարդ Խեցգետին-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակադրությունների պայքար
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս միությունը քիչ հնարավոր է, բայց եթե այն արդեն կա, ապա նշանակում է՝ բնությունը բազմազանության ու հակադրությունների միավորման մի նոր դաս է տալիս։ Այս հարաբերություններում տղամարդ Խեցգետնի ու կին Աղեղնավորի համար նախատեսված է ոչ միայն միավորում, այլ նաև՝ պայքար։ Նրանք շատ տարբեր են իրարից հանգիստ ընտանեկան կյանքի հույս ունենալու համար։

Աղեղնավորը հմայիչ է, բայց թեթևամիտ։ Իր անկախությամբ կարող է խիստ խոցել զգայուն Խեցգետինին։ Միևնույն ժամանակ նա այնքան էլ գոհ չէ նրա կյանքի տնակյաց ոճով։ Հուզական կին Աղեղնավորի ջանքերով երկուսն էլ, որպես կանոն, այս միության մեջ զգում են բարդ զգացմունքների, այրող խանդի, արցունքների ու վիրավորանքների, սիրո ու կրքի մի ողջ դիապազոն, այդ իսկ պատճառով այն սովորաբար այնքան էլ ամուր չէ։


Տղամարդ Խեցգետին-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Դանդաղ, բայց ճիշտ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը շատ հաճախ է հանդիպում։ Դժվար չէ հասկանալ, թե ինչն է ձգում Խեցգետնին ու կին Այծեղջյուրին։ Շատ հարցերում նրանք նման են իրար՝ կյանքի հանդեպ միանման հայացքներ ունեն, երկուսի համար էլ տունն ու ընտանիքը բարձրագույն արժեքներ են, երկուսն էլ հարգում են ավանդույթները։ Ճիշտ է, սկզբում նրանք, որպես կանոն, երկար կուսումնասիրեն իրար, բայց արդյունքում այս կապը կարող է տևել մի ողջ կյանք։

Ամուսնության մեջ Խեցգետինն ու կին Այծեղջյուրը գիտեն, որ կարող են հույս դնել մեկը մյուսի վրա։ Նրանց տանը տեղ չկա խանդի տեսարանների ու հարաբերություններ պարզելու համար։ Այնտեղ սեր, փոխադարձ աջակցություն ու փոխհասկացողություն է իշխում։

Միակ բանը, որի հետ ամբիցիոզ կին Այծեղջյուրը դժվար է համակերպվում, Խեցգետնի մասնագիտական բարձունքների ձգտելու ցանկության բացակայությունն է։ Բայց կին Այծեղջյուրը սովոր է հույսը իր ուժերի վրա դնել, այնպես որ՝ եթե Խեցգետնի հետ կյանքի առավելությունները ծածկեն թերությունները, ապա նա նույնիսկ պատրաստ է ամուսնու հետ փոխվել դերերով՝ թույլ տալով նրան զբաղվել տնտեսությամբ, իսկ ինքն իր վրա կվերցնի բիզնես-լեդիի դերը։


Տղամարդ Խեցգետին-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Իրար կողքի, բայց առանձին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Սովորաբար այս միությունն այնքան էլ ամուր չէ։ Բոլոր կանոններին հետևող Խեցգետնի համար դժվար է հասկանալ անկանխատեսելի, ազատասեր կին Ջրհոսին։ Հարաբերությունների սկզբում նրանց միավորում է բնավորությունների տարբերությունը, որը երկուսին էլ նորույթի զգացում է տալիս, սակայն ժամանակի հետ այդ զգացումը խամրում է ու իրար չհասկանալոև երևույթը՝ միայն աճում։

Խեցգետինը ամենաշատը ձգտում է հանգիստ ընտանեկան կյանքի, որը կին Ջրհոսը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող նրա համար երաշխավորել։ Մյուս կողմից էլ՝ Ջրհոսի համար դժվար է հասկանալ բոլոր ազատ երեկոները Խեցգետնի՝ տանը անցկացնելու ցանկությունը, քանի որ իրեն ձանձրացնում է կյանքի միապաղաղ ընթացքը։ Այս երկուսի կենցաղի, ընտանիքի, տնտեսության հանդեպ հայացքները լրիվ հակադիր են։ Կին Ջրհոսը շատ էքսցենտրիկ է, իսկ Խեցգետինը՝ շատ պահպանողական, այնպես որ՝ նրանց կապը երկարատև ու ամուր չի լինի; Եթե երկուսի համար էլ այս հարաբերությունները թանկ են, նրանք այն պահպանել կարող են փոխհասկացողության ու փոխզիջումների շնորհիվ։


Տղամարդ Խեցգետին-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Գաղտնիքների պահապանները
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Չնայած առաջին հայացքից զգայուն Խեցգետինն ու երազկոտ կին Ձկները շատ հարմար են իրար, իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Այո, նրանք իրար հետ իրենց շատ լավ են զգում, նրանց համար ձանձրալի չէ իրար հետ խոսելը ու նույնիսկ լռելը։ Միայն թե լռությունը միշտ չէ, որ համաձայնության նշան է, ու ժամանակի հետ կարող է ամեն ինչ լռության տալու, թաքցնելու ու խուսափելու սովորույթի վերածվել։

Հենց սա էլ այս զույգի դժվարությունների պատճառն է։ Ե՛վ Խեցգետինը, և՛ Ձկները ավելի շատ կնախընտրեն թաքցնել իրենց դժգոհությունը, քան բացահայտ արտահայտել այն։ Ժամանակի հետ սա կարող է խրոնիկ խնդիրների հանգեցնել, ինչն էլ նրանց հարաբերությունները ամուր չի դարձնի։ Դրանք պահպանելու համար նրանք պետք է հիշեն այն մասին, որ խնդիրների դեպքում դրանք թաքցնել ու դրանց մասին լռել պետք չէ։ Լավ է անկեղծ զրուցել, աղմկել ու նույնիսկ աման կոտրել, քան ստիպված համաձայնել զուգընկերոջ հետ ու հոգու խորքում դժգոհ մնալ։

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 9887 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/8