ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ուղեղի գիծը հիրոմանտիայում
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 3257 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ձեռքի ափի ամենահետաքրքիր գծերից մեկը գլխի գիծն է, որը հիրոմանտները հաճախ նաև ուղեղի գիծ են անվանում: Այն սկսվում է ցուցամատի ու բութ մատի արանքից: Գոյություն ունի կարծիք, որ եթե այն երկար է, ապա գործ ունենք շատ խելացի մարդու հետ: Իսկ իրականում այդ գծի երկար ու լավ արտահայտված լինելը ցույց է տալիս, որ մարդը այս կամ այն հարցը քննարկելիս կարող է էության խորքը թափանցել, վերլուծել իրադարձությունների բոլոր հնարավոր տարբերակները:

  • Եթե ուղեղի գիծը կարճ ու ուղիղ է, ապա վստահաբար կարելի է ասել, որ ձեր առջև խորամանկ, հնարամիտ և արագ որոշումներ ընդունելու կարողությամբ ու կռահողականությամբ օժտված մարդ է: Այսպիսի մարդիկ, սակայն, հարցի էության մեջ չեն խորանում, դրա հետ մակերեսորեն են ծանոթանում, մանրուքներն ու մասերը նրանց քիչ են հետաքրքրում: Նրանց հետ հաճելի է գործ ունենալը, հեշտությամբ են վստահություն ձեռք բերում, կարողանում են համոզել, սակայն կարող են նաև ոչ ստանդարտ իրավիճակում հիասթափեցնել ու վատ վարվել դիմացինի հետ: Այսպիսի գլխի գիծ ունեցող մարդկանց հաճախ կարելի է հանդիպել քաղաքականությամբ ու մենեջմենթով զբաղվող մարդկանց մոտ:

линия ума - головы на руке

  • Եթե ուղեղի գիծը թեքվում է ներքև, ապա նման մարդն օժտված է լավ զարգացած ու բուռն երևակայությամբ: Շատ հնարավոր է, որ նրանք սիրում են ու հետաքրքրված են գուշակություններով, հորոսկոպներով:

линия ума - головы на руке

  • Եթե ուղեղի գիծը ծայրին երկատված է, դա խոսում է մարդու ստեղծագործական ունակությունների մասին: Այսպիսի մարդիկ հարուստ երևակայություն ունեն:

линия ума - головы на руке

  • Ուղեղի ալիքաձև գիծը ցույց է տալիս մարդու փոփոխական մտածողությունը: Այսպիսի անձնավորությունը կարող է բռնկվել ինչ-որ մանրուքի պատճառով և փաստացիորեն մի քանի րոպե հետո հանգստանալ ու փոխել տեսակետը: Գլխի ալիքաձև գիծ շատ հազվադեպ է հանդիպում: Եթե ձեր ծանոթներից որևիցե մեկն այդպիսի գիծ ունի, ապա ըստ երևույթին նա անսովոր մարդ է՝ ոչ ստանդարտ մտածողությամբ: Նրանք կարող են սկսել գործն ու ընթացքից ամենալավ արդյունքին հասնելու համար մի շարք տարբերակներ մտածել:
  • Եթե գիծն ալիքաձև է և երկար, ողջ ափով ձգված է, ապա մարդը մատերիալիստ է, աշխատասեր: Այսպիսի մարդիկ հուզական են: Եթե նա կանգ է առնում թակարդ-հարցի առջև, կարող է այն այնպես լուծել, որ ինքը կրկին շահող դուրս գա: Ընտանիքում նրանք բռնկվող են, կողակցին հարգում են, սակայն փոքրիկ մանրուքի պատճառով էլ կարող են բռնկվել:
  • Եթե գլխի գիծը ալիքաձև է ու կարճ, ապա նման մարդկանցից կարելի է շատ բան սպասել: Նրանք կարող են խորամանկ լինել, հեշտությամբ են վստահություն ձեռք բերում, դժվարությամբ են ընդունում սեփական սխալները: Ամուսնական կյանքում բաց են ու անկեղծ, փորձում են խոսքերով ապացուցել իրենց անփոխարինելի լինելը:

линия головы волнистая - хиромантия

  • Եթե գլխի գիծն ափով վեր է բարձրանում և հատվում սրտի գծին, ապա տվյալ մադու մոտ բանականությունն ուժեղ է զգացմունքներից ու հոգևորից: Նա կարող է դաժան լինել:

линия ума - головы на руке

Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 3257 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հիրոմանտիա | Վարկանիշ: 5.0/11