ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 18.02 - 24.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2723 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել: Դա բարենպաստ, բայց ոչ այնքան հեշտ ժամանակահատված կլինի: Եթե խոչընդոտների առաջ չընկրկեք, ապա կանեք այն, ինչ առաջ համարյա անհնարին էր թվում: Որոշ Խոյեր կյանքն արմատապես փոխելու հնարավորություն կունենան ու բաց չեն թողնի այն: Նրանք, ովքեր վճռական չեն լինի, հետո շատ կմեղադրեն իրենք իրենց:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ և այնքան էլ խոստումնալից չի լինի: Պետք է շատ աշխատեք, բայց չեք բողոքի, քանի որ լավ կհասկանաք՝ ինչ և ինչու եք անում: Հնարավոր են հաճելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց լավ եք ճանաչում և որոնց վաղուց համակրում եք: Օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը: Դրանց շնորհիվ ձեր առաջ շուտով նոր գործնական հեռանկարներ կբացվեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք. նրա առաջին օրերին շատ հեշտ կլինի այնպիսի բան ասելը կամ անելը, որի համար հետո շատ կզղջաք: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, ձեզ հաճախ հավասարակշռությունից կհանեն մարդիկ, որոնք շատ թանկ են ձեզ համար: Որոշ Ցուլեր կսկսեն կասկածել իրենք իրենց վրա, և սեփական սխալների մասին երկարատև մտորումները, իհարկե, չեն ոգեշնչի ու լավատեսություն չեն հաղորդի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք: Ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը. դրա օգնությամբ լավ գումար աշխատելու հնարավորություն կունենաք: Հավանական են չպլանավորված ուղևորություններ, որոնք հոգնեցուցիչ, բայց հետաքրքիր կլինեն:

Շաբաթվա վերջին նոր գրավիչ հեռանկարներ կբացվեն: Նման հնարավորությունները բաց թողնել չեք ուզենա, չնայած՝ հոգու խորքում կկասկածեք՝ արդյոք դրանք այդքան լավն են: Սխալները չեն բացառվում, բայց դրանք աղետալի չեն լինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն ընդհանուր առմամբ բարդ կլինի, բայց այն վատը անվանել չի կարելի: Աշխատեք օրվա բոլոր դժվարություններին որպես փորձություն նայել. դրանք հաղթահարելով՝ շատ բան կսովորեք, ինչ-որ կարևոր բան կիմանաք ձեր ու մյուսների մասին, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ: Հին կապերն ավելի ամուր կդառնան, կհասկանաք, թե ով է պատրաստ ամեն րոպե աջակցել ձեզ:

Մի վախեցեք նույնիսկ մասշտաբային աշխատանքային խնդիրներից: Հնարավոր է՝ դրանք միանգամից լուծել չստացվի, բայց դուք շատ բան կանեք, գոհ կմնաք արդյունքներից ու կկարողանաք հպարտանալ ձեզանով: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն:

Անձնական հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Մտերիմների հանդեպ շատ պահանջկոտ կլինեք, նրանք էլ՝ ձեր հանդեպ: Բայց այս ամենից կարող եք գլուխ հանել: Լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք է առանց հետաձգելու սկսեք բոլոր կարևոր ու հետաքրքիր գործերը: Դա վերաբերում է ինչպես աշխատանքին, այնպես էլ անձնական հարաբերություններին: Շաբաթվա սկիզբն ամենաարդյունավետ ժամանակահատվածն է, և պետք չէ այն ծախսել դատարկ բաների վրա: Սակայն կարևոր է նաև ճիշտ գնահատել սեփական նախագծերը. եթե հոգու խորքում գիտեք, որ դրանք անհույս են, լավ է ավելի իրական բան փնտրեք:

Շաբաթվա կեսին ապրումներից խուսափել չի ստացվի: Այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, անհասկացողության կբախվեք, մի բան կանեք, որը համընդհանուր քննադատության կարժանանա: Իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից: Կուզենաք ինչ-որ մեկին դիմել խորհրդի խնդրանքով, բայց կողքին չի լինի մեկը, ով կարող է իրավիճակից ձեզանից լավ գլուխ հանել:

Շաբաթվա վերջին օրերը անգործ մի նստեք: Եթե հետաքրքիր գործեր չգտնեք, չեք կարողանա հաղթահարել մռայլ մտքերը: Նման մտքերին կտրվեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար լավատեսորեն են տրամադրված:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Խուսափեք թեթևամտությունից. այս շաբաթ հենց այն ձեր գլխավոր թշնամին կլինի: Հասկանալով, որ ռիսկի դիմելն անցանկալի է, միևնույն է, չեք կարողանա դիմանալ գայթակղությանը և արդյունքում շատ բան կկորցնեք: Ե՛վ ձեր սեփական, և՛ ուրիշների փորձը, ինչպես նաև ամենախելամիտ խորհուրդները կնախընտրեք արհամարհանքի մատնել:

Բայց շաբաթը անհույս վատն անվանել չի կարելի. հաջողության հասնելու շանս ունեք: Աստղերի աջակցության վրա կարող են հույս դնել այն Առյուծները, ովքեր հոգ են տանում ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների բարեկեցության մասին: Օգուտ կտա օգտակար նախագծերին, հասարակական միջոցառումներին մասնակցությունը:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ձեր օրգանիզմը սովորականից ավելի խոցելի կլինի: Դա վերաբերում է նաև նյարդային համակարգին. ուժեղ ապրումները վատ կանդրադառնան առողջության վրա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ լավ կդասավորվի և կյանքից բողոքելու առիթներ չեք ունենա: Երբեմն ստիպված եք լինելու հուզվել, բոլոր պլանները չի հաջողվի կյանքի կոչել, այնպես որ՝ որոշ Կույսեր իրենք իրենցից ու շրջապատից դժգոհ կլինեն: Մտածեք, թե որքանով են իրական այն նպատակները, որոնք դրել եք ձեր առաջ. չի բացառվում՝ պարզապես գերագնահատել եք ձեր ուժերն ու հնարավորությունները:

Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Դատարկ բաների վրա շատ ծախսելու, մեծ գումարին հրաժեշտ տալու վտանգ կա. իսկ այդ գումարը կարելի էր ավելի կարևոր բանի վրա ծախսել:

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի, տարաձայնությունների ու վեճերի առիթներ կլինեն: Մարդիկ, որոնց հետ ձեզ մտերիմ հարաբերություններն են կապում, ձեզ մեծ պահանջներ կներկայացնեն: Ձեզ զուսպ պահեք ու մի տրվեք հույզերին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ եղեք: Բարդ շաբաթ է, երբ լավ է ղեկավարվել ոչ թե հույզերով, այլ առողջ բանականությամբ: Չմտածված արարքներն ու հույզերի ազդեցությամբ ասված խոսքերը մեծ տհաճությունների կհանգեցնեն: Հաճախ տարաձայնություններ կառաջանան նրանց հետ, ովքեր առաջ ամեն հարցում աջակցում էին ձեզ: Երբեմն ձեր խնդիրների հետ միայնակ կմնաք. հենց նման պահերին է ձեզ երկրորդ շնչառություն պետք:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, բայց դրանք լուրջ դրական փոփոխությունների չեն հանգեցնի, պարզապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքն անձնական հարաբերությունների մասին է: Այստեղ ցանկալին իրականության տեղ կընդունեք ու պատրանքներ կկառուցեք: Դա կխանգարի հասկանալ՝ ինչ է պետք անել իրավիճակը փոխելու համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք է արագ ու սառնասիրտ գործեք: Դա ձեզ մոտ դժվարությամբ կստացվի. հույզերը կառավարելու համար ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակը չեք ունենա: Օգնության կհասնի հին փորձը: Կարևորը իրատես լինելն է:

Հաստատակամ լինելու դեպքում կկարողանաք մեռյալ կետից շարժել կարևոր ու բարդ գործը: Պատրաստ եղեք ինքնուրույն գործել: Օգնականներ անպայման կգտնեք, բայց դա ավելի ուշ տեղի կունենա, երբ արդեն առաջին քայլերն արած լինեք:

Շաբաթը լավ նորություններ կբերի, բայց նրանց, ովքեր նման ակնկալիք չունեին: Չեն բացառվում հաճելի անակնկալները, հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ աշխատանքի մեջ նշանակալի առաջընթաց կունենաք:

Ֆիզիկական աշխատանք կատարելիս, սպորտով զբաղվելիս պետք է զգույշ լինեք. հնարավոր են վնասվածքներ և ծանրաբեռնվածության հետ կապված ինքնազգացողության վատացում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեք նրա շնորհիվ, որ չեք վախենա օգտվել անսովոր մեթոդներից, փորձարկումներ անելուց, ռիսկի դիմելուց: Անսպասելի ազդեցիկ օգնականներ ձեռք կբերեք: Ձեր կողմը կանցնեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ ձեր մրցակիցներին էին աջակցում:

Նկատի առեք, որ ժամանակի հետ բարենպաստ միտումների ազդեցությունը նվազելու է: Իսկ դա նշանակում է, որ լավ է ոչինչ չհետաձգել: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսքը կարևոր հանդիպումների ու բանակցությունների մասին է: Ինչքան շաբաթը մոտենա ավարտին, այնքան մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսին թյուրիմացություններ, փոքրիկ դժվարություններ ու խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը ժամանակատար կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները, հրաժարվել որոշ գործերից, որոնցով կուզենայիք զբաղվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ արդյունավետ շաբաթ է, որը հնարավորություն կտա շատ գործերում առաջընթաց արձանագրել; Համառ կլինեք, և դա լավ է, հակառակ դեպքում չէիք կարողանա հասնել դրված նպատակին: Քանի որ շատ բան պետք է անեք ձեր ու մյուսների համար, չի կարելի ժամանակը զուր ծախսել: Ուզածի նման հանգստանալ չի ստացվի, բայց նույնիսկ մեծ ծանրաբեռնվածությունը գերհոգնածության չի հանգեցնի և ձեզ լավ կզգաք:

Արագ նորը սովորելու, օգտակար ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու հնարավորություն կունենաք, և դա ձեզ մոտ շատ լավ կստացվի: Բացի այդ, անսխալ համախոհներ կընտրեք, և դա կօգնի շատ գործերում հաջողությունների հասնել:

Անձնական հարաբերությունները հեշտ ու ներդաշնակ չեն դասավորվի: Պետք է մոտեցում գտնեք մտերիմների հանդեպ, իսկ կուզենայիք լրիվ հակառակը՝ որ մտերիմները ձեզ կես խոսքից հասկանային: Բայց լուրջ վեճերից ամեն դեպքում կհաջողվի խուսափել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ համար դժվար է լինելու: Այս շաբաթ բարդ իրավիճակներ կառաջանան, պետք է դիմադրեք կողքից ճնշումներին, պաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Չեն բացառվում նշանակալի կորուստները, և դրանց պատճառը ձեր սխալները չեն լինի. հաճախ խոսքն այն մարդկանց սխալների մասին կլինի, որոնց վստահում էիք:

Հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի մեջ. ղեկավարությունն ու գործընկերները ձեզ ճիշտ չեն հասկանա: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ անել այն, ինչ ուրիշներին եք հանձնարարել:

Մտերիմների աջակցության կարիքը կլինի, բայց ձեզ չի հաջողվի ստանալ այն: Հաճախ կթվա, որ ոչ ոք ձեզ չի հասկանում, և դա կստիպի հուզվել: Արժե հիշել այն մարդկանց մասին, որոնց հետ առաջ սերտ հարաբերություններ ունեիք. հենց նրանք հիմա ձեր ամենալավ համախոհները կդառնան:

Հոգ տարեք ձեր մասին. հիմա դա շատ կարևոր կլինի: Սեփական առողջության հանդեպ անփույթ վերաբերմունքը ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը տհաճ պահերից զուրկ չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունն էլ կզգացվի: Հիշեք, որ հիմա կարևոր է ոչ այնքան պայմանների դեմ պայքարելը, որքան դրանցից հնարավորինս մեծ օգուտ քաղելը: Այստեղ հաճախ օգտակար կլինեն անսովոր մեթոդները. հենց դրանցից էլ օգտվեք:

Գործնական ոլորտում իրադարձություններն այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք և պետք է համբերությամբ զինվեք: Մի շտապեցրեք համախոհներին. նրանց ավելի շատ ժամանակ է պետք, քան ձեզ, բայց համատեղ աշխատանքի արդյունքների վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնա:

Շաբաթը վատը չէ գնումների համար, ընդ որում՝ նաև այն գնումները, որոնք նախապես չեք պլանավորել: Կարող եք ներդրումներ անել. ինտուիցիան կհուշի, թե որ նախագծերի մեջ արժե գումար ներդնել: Անձնական հարաբերությունները հարթ կլինեն, այստեղ ապրումների համար լուրջ պատճառներ չեն լինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2723 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6