ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 04.02 - 10.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2041 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվարություններ ու խոչընդոտներ կառաջանան, բայց դուք դրանք հաղթահարելու համար բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք: Շատ բաների մյուսների նման չեք նայի, սկզբում կնկատեք նոր հնարավորությունները և հետո միայն՝ դրանց հետ կապված խնդիրները: Նման մոտեցումը թույլ կտա առաջ անցնել մրցակիցներից ու օգտակար փորձ ձեռք բերել:

Հնարավոր է՝ ստիպված լինեք սպասվածից շատ աշխատել: Շատ նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն, և չեք կարողանա դրանք ուրիշին հանձնարարել, այնպես որ՝ պետք է ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանեք: Եկամուտները որոշ չափով կաճեն, բայց ծախսերն էլ նույնքան կաճեն, այնպես որ՝ ֆինանսական վիճակի փոփոխություն չեք նկատի:

Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները: Երբեմն դրանք կծագեն նրա պատճառով, որ սկզբում կխոսեք, իսկ հետո նոր միայն կմտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր խոսքերը: Պետք է ավելի զուսպ լինեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան դժվարությամբ կտրվի, հատկապես՝ շաբաթվա սկզբին: Կուզենաք գործել սովորական մեթոդներով, բայց դրանք այնքան արդյունավետ չեն լինի, որքան նախկինում: Նշանակում է՝ պետք է ինչ-որ նոր բան հորինեք, բայց լավ գաղափարներ չեն ծագի: Հնարավոր են սխալներ, անհաջող որոշումներ, փոքրիկ, բայց ցավալի կորուստներ:

Լավ նորությունն այն է, որ իրավիճակը կփոխվի, իհարկե՝ ոչ միանգամից: Շաբաթվա երկրորդ կեսը մեծ հաջողության հասնելու, վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները լուծելու հույս կներշնչի: Այդ հատվածում հավանական են հանդիպումներ, որոնք հարաբերությունների սկիզբ կդնեն: Այդ հարաբերությունները շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

Ողջ շաբաթվա ընթացքում աշխատեք քիչ հուզվել դատարկ բաների պատճառով: Հիմա սթրեսները վատ կանդրադառնան առողջության վրա, քրոնիկ հիվանդությունների սրման պատճառ կդառնան: Աշխատեք ավելի շատ հանգստանալ, հրաժարվեք վտանգավոր սովորույթներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը լավ կսկսվի: Նրա առաջին օրերին նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք: Աշխատեք մտածածը հնարավորինս արագ կյանքի կոչել. շուտով խնդիրներ կծագեն, որոնց պատճառով առաջ շարժվելը կբարդանա: Աշխատանքի հետ կապված ցանկացած բանակցություն լավ է անցկացնել մինչև չորեքշաբթի. այդպես փոխհամաձայնության հասնելն ավելի հեշտ կլինի:

Շաբաթվա կեսը կստիպի անհանգստանալ, անձնական հարաբերություններում խնդիրներ կնկատվեն, չի բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնք ձեզ համար առանձնահատուկ թանկ են: Հանգստություն պահպանեք, հատկապես՝ ամենապատասխանատու պահերին: Ինչքան լուրջ լինեն որոշումները, որոնք պետք է ընդունեք, այնքան կարևոր կլինի ինքնատիրապետումը չկորցնելն ու հույզերին չտրվելը:

Շաբաթվա վերջին խնդիրներ կառաջանան: Այդ ժամանակահատվածում պետք է ուշադիր լինեք մանրոքներին, նույնիսկ փոքրիկ սխալներ չանեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին կեսը բարդ կլինի: Այդ հատվածում խուսափեք հակասական արարքներից ու ամեն քայլը լավ կշռադատեք: Ցանկալի չէ անկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ: Ընդհանրապես մի կիսվեք ձեր ապրումներով: Ապագայի պլանները քննարկել նույնպես չարժե, նույնիսկ եթե վստահ եք, որ դրանք կարող են ցանկացած պայմաններում կյանքի կոչվել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի ու հարմար է ցանկացած տիպի խնդիր լուծելու համար: Կմեծանա գործնական ակտիվությունը, նոր գործընկերների կհանդիպեք ու առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք հների հետ: Հաջող կլինեն ուղևորությունները: 

Ողջ շաբաթվա ընթացքում կարող եք նորը սովորել ու զբաղվել ինքնակրթությամբ: Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել գործնական ու ունեցվածքի հետ կապված հարցերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը հուզական իմաստով բարդ կլինի: Ձեզ համար դժվար կլինի զգացմունքներից գլուխ հանելը, հաճախ դրանց կտրվեք հենց այն ժամանակ, երբ պետք չէ անել դա: Շատ Առյուծներ զիջող չեն լինի ու հենց դրանով կոնֆլիկտներ կհրահրեն աշխատավայրում: Նմանատիպ կոնֆլիկտները մեծ ժամանակ ու ուժեր կխլեն, կխանգարեն արդյունավետ աշխատանքին: Իրավիճակից գլուխ հանելու լավագույն ձևը նոր ու հետաքրքիր գործով զբաղվելն է: Անմիջապես կզգաք այն հոգևոր ներուժը, որի կարիքն ունեիք նպատակին հասնելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ բնույթ կկրի: Դա գործերում առաջընթացի, մասնագիտական սանդուղքով բարձրանալու, կյանքի բոլոր ոլորտներում հաջողությունների հասնելու ժամանակ է; Այս շրջանը բարենպաստ է նաև շփումների համար ու ծանոթություններ է խոստանում նրանց, ովքեր հետաքրքրված են դրանով:

Ողջ շաբաթվա ընթացքում աշխատեք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, մի մերժեք հին ընկերներին աջակցելու խնդրանքը. դա կարևոր կլինի լավ հարաբերությունները պահպանելու տեսանկյունից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համեմատաբար հանգիստ ու արդյունավետ կանցնի շաբաթվա առաջին կեսը: Այդ ժամանակը կարող եք օգտագործել հին խնդիրները լուծելու, ձեզ ու մտերիմներին հուզող հարցերը քննարկելու համար: Աշխատեք շատ ժամանակ հատկացնել ընկերների, հարազատների, սիրելիի հետ շփումներին: Փոխադարձ աջակցությունը շատ կարևոր կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա դրսևորել ամենալավ որակները, շահել այն մարդկանց համակրանքը, որոնց հանդեպ անտարբեր չեք և ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ հաշտ չէիք: Շատ հագեցած շրջան է և բավականաչափ ազատ ժամանակ չեք ունենա, որքան որ կուզենայիք: Գերհոգնածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Կարող եք անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրեր գնել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը կարելի է հաջող անվանել: Մշտապես կգերակշռեն դրական միտումները: Իհարկե, դա չի նշանակում, որ բոլոր յոթ օրերն էլ զուրկ կլինեն դժվար պահերից ու հոգսերից: Բայց նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, լավ կտեսնեք իրավիճակից դուրս գալու ելքը, կհասկանաք՝ ինչի պետք է ձգտեք ու ժամանակին անհրաժեշտ քայլեր կձեռնարկեք: Շատ ուժեղ կլինի ինտուիցիան. ցանկացած իրավիճակում կարող եք հույս դնել նրա հուշումների վրա:

Շաբաթվա երկրորդ կեսին ուժերի ներհոսք կզգաք ու կստանձնեք այն գործերը, որոնց համար նախկինում ժամանակ չէր մնում: Սա շատ արդյունավետ ու կարևոր շրջան կլինի: Դրական միտումներից ամբողջությամբ օգտվելու համար կարգապահություն ու զսպվածություն է անհրաժեշտ:

Պատրաստ եղեք շատ աշխատել. դա թույլ կտա ապագա հաջողությունների համար հուսալի հիմք ստեղծել:  Համախոհների ընտրությանը լուրջ վերաբերվեք, քանի որ նրանց բարեխղճությունից ու հետաքրքրվածությունից կախված կլինի շատ գործնական նախաձեռնությունների արդյունքը:
Արդյունավետ կլինեն բուժիչ պրոցեդուրաները: Ցանկալի է պարբերաբար սպորտով զբաղվել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Նրա երկրորդ կեսին որոշ տհաճ պահեր կլինեն, բայց այդ առթիվ լուրջ անհանգստանալ պետք չէ: Խոսքը միայն ժամանակավոր դժվարությունների մասին է, որոնք բարեհաջող կերպով կհաղթահարեք:

Մնացած հարցերում շաբաթը լավը կլինի: Արդյունավետ ու հաճույքով կաշխատեք, ամենալավ տպավորությունը կթողնեք ղեկավարության ու գործընկերների վրա: Հնարավոր է՝ կարգավորվեն հին կոնֆլիկտներն ու տարաձայնությունները, վերականգնվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ ինչ-ինչ պատճառներով դադարել էիք համագործակցել:

Անձնական հարաբերությունները լավ կդասավորվեն, մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան: Այս շրջանում սկսվող ցանկացած հարաբերություն ամուր ու երկարատև կլինի:

Շաբաթը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր ակտիվորեն կմասնակցեն հասարակական, քաղաքական ու աշխարհիկ կյանքին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք. շաբաթը բավական լարված կանցնի: Կարող եք լավ արդյունքների հասնել, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք որոշումներ ընդունել ու կյանքի կոչել դրանք, դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց:

Շաբաթվա կեսը ինչ-որ չափով հաջող կլինի: Այն ավելի հեշտ կլինի, քան ամսվա սկիզբն ու վերջը, հնարավորություն կտա ինքնուրույն հասնել դրված նպատակներին: Անձնական հարաբերություններն այդ հատվածում հարթ կլինեն, կոնֆլիկտներ չեն լինի:

Մնացյալ օրերին գլխավոր դժվարությունն այն է, որ ամեն ինչ հասցնեք ու արդարացնեք այն հույսերը, որոնք ձեզ հետ կապում են մտերիմները, ղեկավարությունն ու գործընկերները; Հիմա իսկապես շատ կարևոր կլինի մարդկանց չհիասթափեցնելը: Եթե հարաբերությունները փչանան, դա լուրջ կլինի ու երկար ժամանակով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին կեսը անհավանականն ու անհնարինն անելու, վճռական քայլեր կատարելու, սարեր շրջելու ժամանակն է: Այդ հատվածում ոչ մի րոպե չեք կորցնի սեփական ուժերի հանդեպ հավատը, սխալներ չեք անի և ընդհանրապես չեք անի մի բան, որը կարող է խանգարել հաջողության հասնելուն:

Այս ժամանակը շատ հարմար է գործնական բանակցությունների համար, որոնք ոչ միայն արդյունավետ, այլ նաև հաճելի կանցնեն: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ կամ հարաբերություններ կսկսեք մեկի հետ, ում հետ ձեզ միայն մասնագիտական հետաքրքրություններն էին կապում: Երկու դեպքում էլ հեռանկարները լավը կլինեն:

Շաբաթվա վերջը կենսական պոտենցիալի նվազում կբերի: Արագ կհոգնեք, քիչ կմասնակցեք շրջապատողների գործերին: Նշանի շատ ներկայացուցիչներ ինքնամփոփ կդառնան:

Ողջ շաբաթը հարմար է ինքնավերլուծության, անձնական խնդիրները լուծելու համար, որոնք ոչ ոքի պատմել չէիք համարձակվում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ հաջող կդասավորվի շաբաթվա առաջին կեսը: Սակայն այս շրջանը ոչ միայն հետաքրքիր ու հաճելի կլինի, այլ նաև՝ շատ պատասխանատու: Ձեր ընդունած որոշումներից կախված կլինեն մոտ ամիսների իրադարձությունները: Անձնական ու գործնական հարաբերություններում ուշադիր եղեք: Եթե այս շրջանում համախոհների ճիշտ ընտրություն կատարեք, ապա շուտով խնդիրներն ու դժվարությունները կմնան անցյալում:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Ժամանակ առ ժամանակ դժվար պահեր կլինեն, ձեր ճանապարհին խոչընդոտներ կառաջանան և միանգամից չեք հասկանա՝ ինչպես հաղթահարել դրանք: Այդ ժամանակահատվածում ուշադիր եղեք իրավաբանական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելիս: Ոչ ոքի շատ բարձր պահանջներ մի ներկայացրեք: Ինչքան քիչ բան սպասեք մարդկանցից, այնքան քիչ կհիասթափվեք: Եվ ընդհանրապես այս կարևոր կենսական կանոնը շատ ակտուալ կլինի ողջ շաբաթվա ընթացքում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին կեսը երկրորդից համեմատաբար հաջող կլինի անձնական հարաբերությունների, ոչ ֆորմալ շփումների, ստեղծագործելու ու ինքնաարտահայտման հետ կապված հարցերում: Այս ժամանակահատվածում կարող եք ձեզ լրիվ բնական պահել ու չվախենալ քննադատություններից: Նույնիսկ եթե ձեր որոշակի գործողություններ չհամապատասխանեն համընդհանուր պատկերացումներին, շրջապատը դրան հասկացողությամբ կմոտենա:

Շաբաթվա երկրորդ կեսին դժվարություններ կառաջանան, ընդ որում՝ լրիվ անսպասելի բնույթի: Օրինակ, անսպասելի բարդ կլինի այն գործերից գլուխ հանելը, որոնք սովոր եք առանց լարվելու ավարտին հասցնել: Կփչանան հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց կես խոսքից հասկանում էիք: Հին ընկերոջը կորցնելու կամ սիրելիի հետ վիճելու վտանգ կա:

Եվս մեկ բարդ պահն այն է, որ ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի: Չափից դուրս մեծ ինքնաքննադատությունը, սեփական անձի առաջ դրված բարձր պահանջները կփչացնեն ողջ շաբաթը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2041 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/12