ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 21.01 - 27.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1632 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողության հասնելու ձեր շանսերը մեծ են: Կարող եք փորձարկումների դիմել, նոր նախագծեր սկսել, անսովոր ու բարդ գործեր ստանձնել: Ձեր ձեռքբերումներն ու հաջողությունները աննկատ չեն մնա, նոր համախոհներ ու երկրպագուներ ձեռք կբերեք: Հնարավոր է՝ ստիպված լինեք սովորականից շատ աշխատել: Ձեր աշխատանքի համար պարգևն իրեն սպասեցնել չի տա:

Մեծ ժամանակ կխլի նաև փաստաթղթերի հետ աշխատանքը: Այստեղ շատ կարևոր կլինեն կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունը, ոչինչ աչքաթող չանելու ունակությունը: Օգտակար կլինի պլաններն ու գաղափարները գրի առնելը, հակառակ դեպքում՝ ինչ-որ բան մոռանալու վտանգ կա:

Նոր սիրային ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք: Շաբաթը բարենպաստ է ցանկացած տիպի հարաբերություն սկսելու համար: Մարդկանցից լավ գլուխ կհանեք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուժեղ խառնվածքն ու սեփական ուժերին վստահությունը կօգնեն հաղթահարել դժվարությունները: Այո, հեշտ չի լինելու, բայց պետք չէ հանձնվել, քանի որ հաջողության հասնելու շանս ունեք: Հրաժարվեք կասկածելի մեթոդներից, խարդավանքներից, ընդհատակյա խաղերից: Պետք է բաց գործեք, և միայն այդպես կարող եք հասնել անհրաժեշտ արդյունքի:

Գործընկերների, ղեկավարության հետ շփումները հեշտ չեն լինելու: Այստեղ շատ կարևոր կլինի նրբանկատությունն ու դիվանագիտությունը: Վիրավորանքները, փոխադարձ պահանջները անթույլատրելի են, քանի որ կոնֆլիկտի կհանգեցնեն, ինչն էլ խիստ տհաճ հետևանքներ կունենա: Բայց ամեն ինչ ձեր ձեռքերում է. ճիշտ ուղի ընտրեք, և այն ոչ միայն ձեզ դեպի նպատակը կտանի, այլ նաև կօգնի լավ հարաբերություններ պահպանել հին համախոհների հետ ու նորերին գտնել:

Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր կլինի կանոններին հետևելն ու ավանդույթները պահպանելը: Հնարավոր է՝ ուզենաք խախտել ընդունված կարգը. դիմադրեք այդ գայթակղությանը, հիմա ընդդիմանալու ժամանակը չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այս շաբաթ պետք է շատ գործերի մասնակցություն ունենաք, իրադարձությունների կենտրոնում կհայտնվեք: Հաճախ ձեզ հետ ուղղակի կապ չունեցող խնդիրներով մտահոգված կլինեք և կանեք ամեն հնարավորը դրանց օպտիմալ լուծում տալու համար: Գործերին պատասխանատու մոտեցումը թույլ կտա հաջողությամբ լուծել այն խնդիրները, որոնք նախկինում ոչ մեկի ուժերի սահմաններում չեն եղել:

Հնարավոր են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք մեծ եկամուտ են խոստանում: Գործերին լուրջ վերաբերմունքը, մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել զուր ծախսերից: Շաբաթը շատ հարմար է նոր կոմերցիոն նախագծեր սկսելու, գործարքներ կնքելու համար: Շատ Երկվորյակներ գործարար ունակություններ կդրսևորեն:

Ակտիվ հանգստի, համախոհների հետ շփումների, համատեղ հանգիստ պլանավորելու համար հարմար շրջան է: Հնարավոր է՝ նոր հետաքրքրություններ ձեռք բերեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ պետք է սովորեն իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանել կկարողանան միայն նշանի ամենաամուր ներկայացուցիչները: Հատկապես դժվար կլինի վերջերս կառուցած պլաններն իրագործելու անհնարինության հետ հաշտվելը: Ինչ-որ բան պետք է հետաձգեք, ինչ-որ բանից հրաժարվեք, և դա ձեզ կնյարդայնացնի: Նպատակին քայլ առ քայլ շարժվեք, զգույշ եղեք ու ուշադիր եղեք մանրուքներին: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Ֆինանսական հարցերում զգույշ եղեք. գումարին հեշտությամբ հրաժեշտ կտաք, կարևոր փաստաթղթերն էլ հաճախ շտապելով կստորագրեք: Հավանական են անհաջող գնումներ: Ցանկացած կասկածելի գործարքից հեռու մնացեք:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հետաքրքիր ու հաջող կլինի: Այդ հատվածում աստղերը ձեր կողմից կլինեն, բոլոր նախաձեռնություններում կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Ընկերները նույնպես մեծ հաճույքով կօգնեն: Այս շաբաթ սկսվող ընկերական հարաբերությունները շատ շուտով սիրային շարունակություն կստանան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պահպանեք ինքնատիրապետումը: Սառնասրտությունը, կազմակերպվածությունն ու կարգապահությունն այս շաբաթ ձեր հաջողության երեք գլխավոր կետերը կլինեն: Կարող եք նշանակալի առաջընթացի հասնել աշխատանքի մեջ, հատկապես եթե այն մտավոր ջանքեր է պահանջում: Շատ Առյուծներ այս շաբաթ ինքնակրթությամբ կզբաղվեն և հենց դրա շնորհիվ գիտելիքներ ձեռք կբերեն, որոնք շուտով պետք կգան:

Հարմար շաբաթ է կարևոր հանդիպումների, գործնական բանակցությունների, քննություններ հանձնելու համար: Կարող եք զրուցել կարևոր անձնական խնդիրների մասին, մտերիմների հետ ապագայի պլաններ կազմել, քննարկել համատեղ գործողությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ հենց այս շաբաթ բարդ որոշումներ կընդունեն, որոնցից կախված կլինի նրանց հետագա կյանքը:

Հնարավոր են սիրային ծանոթություններ, նոր տարվածություններ, չի բացառվում ուժեղ զգացմունքներ արթնանան: Բայց բոլոր դեպքերում աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ շաբաթ է, բայց տեղի ունեցող իրադարձությունները մեծ մասամբ հաճելի կլինեն: Ազատ ժամանակ քիչ կունենաք, բայց չեք դժգոհի, քանի որ զբաղվելու եք հոգեհարազատ գործերով: Հնարավոր է՝ նոր պարտականություններ ունենաք, և դա կդառնա մասնագիտական բարձունքներին տանող առաջին քայլը: Արագ կսովորեք, և շրջապատը կնկատի դա: Շաբաթվա վերջին ձեզ ավելի կարևոր գործեր կվստահեն:

Շաբաթը բարենպաստ է մասնագիտական կամ անձնական բնույթի կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում լավ եք ճանաչում և նաև նրանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Շատ լավ շաբաթ է համագործակցություն սկսելու ու համատեղ գործունեության համար: Կստանաք այն աջակցությունը, որի կարիքն ունեիք և դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Ֆինանսական օպերացիաները հաջող կլինեն, գումարի համար անհանգստանալու կարիք չի լինի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս շաբաթվա իրադարձությունները շատ կլինեն: Մեկ ուրիշ ժամանակ դա ձեզ կհոգնեցներ, բայց հիմա գոհ կլինեք տեղի ունեցողից: Ամեն օրը նորովի հետաքրքիր կլինի, ձեզ դրսևորելու ու ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են հետաքրքիր ու օգտակար ծանոթություններ: Շփման շրջանակները կընդլայնվեն, մարդիկ կհայտնվեն, որոնց հետ կկարողանաք կյանքի կոչել աշխատանքային ու ստեղծագործ նախագծերը:

Ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն, բայց պետք է նկատի ունենաք, որ իրավիճակից ամբողջությամբ օգտվելու համար պետք է ջանքեր գործադրեք: Բայց դա ձեզ չի վախեցնի, քանի որ ոգևորված կլինեք:

Դժվարություններ կառաջանան անձնական հարաբերություններում, չի բացառվում անհասկացողության հանդիպեք սիրելիի կամ մտերիմ ընկերների հետ շփվելիս: Ամեն ինչի մասին առանց ակնարկների, բաց տեքստով զրուցել չի ստացվի: Դրա համար ամենահարմար պահը չէ: Հանգստություն պահպանեք, ու շուտով ամեն ինչ կպարզվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Որոշակի դժվարություններ ու թյուրիմացություններ հնարավոր են, բայց ողջ շաբաթվա ընթացքում գերակշռող կլինեն դրական միտումները, և գործերը լավ կընթանան: Շաբաթը կուրախացնի կայունությամբ ու կանխատեսելիությամբ:

Կարող եք զբաղվել կազմակերպչական հարցերով, ընդ որում՝ ոչ միայն աշխատանքի մեջ, այլ նաև տանը: Ուղևորություն պլանավորելը, ընտանիքի համար հետաքրքիր հանգիստ պլանավորելը, երեխաների ու մեծահասակների համար զվարճանքներ հորինելը դժվար չի լինի: Տնային գործերը կկարողանաք բաշխել ընտանիքի անդամների միջև և ոչ ոք չի գերհոգնի:

Կհաջողվի ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատել: Լավ է զբաղվել բյուջեի պլանավորմամբ: Շատ ճիշտ կգնահատեք սպասվող եկամուտներն ու ծախսերը, գումարն այնպես կտնօրինեք, որ խիստ խնայողության ռեժիմի անցնելու կարիք չի լինի: Կոմերցիոն գործունեության մեջ զգուշությունը շատ տեղին կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց շատ հետաքրքիր շաբաթ է: Ժամանակավոր լռությունից հետո կսկսեք գործել, ընդ որում՝ վճռական կգործեք: Ցավոք, նշանի որոշ ներկայացուցիչներ հակված կլինեն գերագնահատել իրենց հնարավորություններն ու ուժերի սահմաններից դուրս գործեր ստանձնել: Շատ կարևոր կլինի համախոհների ու գործընկերների առկայությունը, որոնց վրա կարող եք հույս դնել:

Հնարավորություն կունենաք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, շահավետ գործարքներ կնքել: Կարող եք զբաղվել նաև փաստաթղթերի ձևակերպմամբ, այդ թվում՝ նաև ուղևորությունների ու տեղափոխության հետ կապված հարցերով:

Չնայած ստեղծված իրավիճակի ոչ միանշանակ լինելուն, ճիշտ կգործեք ու արժանի արդյունք կստանաք: Պահպանեք սեփական ուժերի հանդեպ հավատն ու մի հրաժարվեք ձեր պլաններից, նույնիսկ եթե ինչ-որ բան միանգամից չստացվի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ ձեզ հանգստություն է պետք: Այո, հուզումներ կլինեն, դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց եթե խուճապի չմատնվեք, ապա կկարողանաք իրավիճակից ելք գտնել ու նույնիսկ բարդ պայմանները ձեր օգտին կծառայեցնեք:

Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կհասկանաք՝ ինչ են ուզում ձեզանից շրջապատողները: Նրանք իրենց ցանկությունների ու ակնկալիքների մասին բաց տեքստով չեն խոսի ու ստիպված եք լինելու գլուխ կոտրել նրանց հասկանալու համար: Ուշադիր եղեք, լսեք ինտուիցիայի ձայնին և կստանաք անհրաժեշտ հուշումները:

Հնարավոր են գործնական կամ անձնական բնույթի անսպասելի առաջարկներ: Կյանքը արմատապես փոխելու գայթակղությունը շատ մեծ կլինի, բայց գործելուց առաջ պետք է ինչպես հարկն է մտածեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Այն աշխատանքում առաջընթաց ու կյանքի մյուս ոլորտներում դրական փոփոխություններ է խոստանում: Չեք հոգնի և դա ձեր առավելությունը կդառնա, նշանի մյուս ներկայացուցիչները ձեզանից առաջ անցնելու շանս չեն ունենա: Եվս մեկ կարևոր պահն այն է, որ հեշտությամբ աշխատանքից կանցնեք հանգստի ու բոլոր հոգսերի մասին կմոռանաք: Հենց դրա շնորհիվ էլ մասնագիտական դժվարությունները չեն խանգարի մտերիմների հետ հաճելի շփումներին:

Շաբաթը լավն է ֆինանսական տեսանկյունից, այն շահավետ գործարքներ կնքելու, եկամուտները մեծացնելու շանս կտա: Ծախսերին վերաբերող հարցերում կկարողանաք խնայողություն անել ու ոչ մի կոպեկ զուր չեք ծախսի:

Շաբաթվա երկրորդ կեսին կվշտացնեն մանրուքներն ու թյուրիմացությունները: Երկուսն էլ պետք չէ սրտին մոտ ընդունել. դրանք ձեր գործերի վրա ոչ մի կերպ չեն անդրադառնա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք. այս հատվածում զգուշությունը չի վնասի, իսկ ահա շտապողական որոշումները տհաճ հետևանքներ կունենան: Եվ մեկ հանգամանք պետք է նկատի առնեն նրանք, ում գործունեությունը կապված է բանակցությունների ու շփումների հետ: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, և պետք է պատրաստ լինեք ամենատարբեր ձևերով պաշտպանել ձեր տեսակետը: Հնարավոր են հաջողություններ ինքնուրույն գործունեության մեջ, ընդ որում՝ նաև ձեզ համար լրիվ նոր գործում: Անձնական հարաբերություններում ուշադիր եղեք, քանի որ հակված կլինեք վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի ու թույլ կտա լուծել գործնական հարցերը, հաջողության հասնել աշխատանքի մեջ, ավարտին հասցնել սկսած նախագծերը, մի խոսքով՝ անել ամենը, ինչը օգտակար է ձեր ու մյուսների համար: Նոր պարտականություններ ու հոգսեր առաջ կգան, բայց դրանք հոգնեցուցիչ չեն թվա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1632 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6