ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 19.08 - 25.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2090 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Դուք կզգաք, որ հոսանքին հակառակ եք լողում: Հաճախ ստիպված եք լինելու անել այն, ինչ ձեզանից առաջ ոչ ոք չի արել, և այստեղ պետք է ռիսկի դիմեք, քանի որ զգույշ գործելով, ցանկացած վտանգից խուսափելով՝ հաջողության հասնել հազիվ թե ստացվի:

Շատ բան պետք է սովորեք, բայց լավ կհասկանաք, որ առանձնապես ոգևորված չեք: Փորձեք չծուլանալ. այս շաբաթ կարող եք շատ օգտակար ինֆորմացիա ստանալ: Այն ձեզ դեռ պետք կգա:

Անձնական հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Դուք շրջապատողների հանդեպ շատ պահանջկոտ կլինեք, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Մի քիչ ներողամիտ եղեք, և դա կնվազեցնի կոնֆլիկտների հավանականությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ ու արդյունավետ շաբաթ է: Պետք է շատ աշխատեք, բայց դուք լավ կհասկանաք, որ դա պետք է ու չեք բողոքի: Երբեմն կօգնեն հին ու նոր ծանոթները, բայց առանց նրանց աջակցության էլ կկարողանաք հասնել դրված նպատակներին: Չեն բացառվում գրավիչ առաջարկները, որոնք ընդունելով՝ ձեր կյանքում նշանակալի դրական փոփոխությունների կհասնեք:

Գործնական կապերը կամրապնդվեն: Կկարողանաք շահել ազդեցիկ անձանց հարգանքը, կստանաք նրանց աջակցությունը: Հնարավոր են ծանոթություններ, որոնց շնորհիվ ավելի ուշ արմատապես կփոխեք գործունեության ոլորտը:

Անձնական հարաբերություններում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Այստեղ ամեն ինչ հանգիստ ու կանխատեսելի կլինի, բողոքելու պատճառ էլ չեք ունենա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գլխապտույտ հաջողությունների հասնել հազիվ թե ստացվի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այնտեղ, որտեղ գոնե ինչ-որ բան ձեզանից է կախված, դուք առավելագույն ջանքեր կգործադրեք անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Մնացած դեպքերում կփորձեք զուր չանհանգստանալ ու լավատես լինել: Նման մոտեցումն իրեն կարդարացնի:

Շաբաթը բարենպաստ է շփումների համար, ձեզ շատ հիշարժան հանդիպումներ են սպասվում: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, նշանավոր մարդկանց հետ հանդիպումները, որոնք կազդեն ձեր աշխարհայացքի ու շրջապատողների հանդեպ վերաբերմունքի վրա:

Անձնական կյանքում հնարավոր են զվարճալի թյուրիմացություններ, պատահարներ, որոնք սկզբում կստիպեն հուզվել, իսկ հետո կատակների առիթ կդառնան: Հումորի զգացումը հաճախ կօգնի պատանի Երկվորյակներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ շաբաթ է: Անհանգստության լուրջ պատճառներ չկան, ամեն ինչ ձեր ուզածով կդասավորվի: Կարող եք նոր համախոհներ գտնել, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Ձեր գաղափարները հաճախ համընդհանուր հավանության կարժանանան, նույնիսկ եթե ինքներդ չհավատաք դրանց:

Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ պետք է հույս դնեք ինտուիցիայի վրա ու արագ որոշումներ ընդունեք: Նման իրավիճակներում անպայման ճիշտ կվարվեք: Հավանական են շահավետ գնումներ:

Շաբաթը բարենպաստ է նաև ստեղծագործելու համար: Այնտեղ, որտեղ իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք է պետք, ձեզ հավասարը չի լինի: Դուք չեք ձանձրանա, չեք սահմանափակվի ակնհայտ թվացող լուծումներով:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ժամանակը զուր մի վատնեք: Շաբաթվա սկիզբը բացառապես հաջող կլինի և դրանից արժե օգտվել վաղուց պլանավորածն անելու համար: Հնարավոր է, հիմա ձեզ հաջողվի ավարտել այն գործը, որը նախկինում համարյա անհույս էր թվում:

Հավանական են անսովոր, հիշարժան հանդիպումներ: Դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնցից շատ հարցերում արժե օրինակ վերցնել: Հենց նրանց ազդեցության շնորհիվ ձեր հայացքներում ու սովորույթներում շատ բան կարող է փոխվել:

Տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Դուք շրջապատողների հանդեպ շատ պահանջկոտ կլինեք, և դա նրանց այնքան էլ դուր չի գա: Աշխատեք չվիճել մտերիմների հետ. կարևոր է պահպանել լավ հարաբերությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիշեք, որ պարտադիր չէ ինչ-որ մեկի հետ պայքարի մեջ մտնել. կարող եք հաջողության հասնել նաև խաղաղ բանակցությունների ճանապարհով: Զսպվածությունն ու ինքնատիրապետումը ձեր շահող խաղաքարտերը կլինեն, որոնք կօգնեն հաղթող դուրս գալ ցանկացած, նույնիսկ ոչ այնքան արդար խաղից:

Նոր գործեր կհայտնվեն: Հաճախ դրանց համար ստիպված եք լինելու կենտրոնանալ ու հետաձգել մնացած ամեն ինչ, ժամանակավորապես հրաժարվել զվարճանքներից: Բայց դուք վստահ կլինեք՝ արդյունքը լավն է լինելու: Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ կյանքի կոչել մտածածը:

Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Շաբաթը հարմար է գումարին վերաբերող որոշումներ ընդունելու համար. այստեղ սխալվելու հավանականությունը նվազագույն է: Կարող եք խոշոր գնումներ անել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք այնքան էլ իրատես չեք լինի, հաճախ կսավառնեք ամպերում ու կերազեք այն ժամանակ, երբ պետք էր ավելի գործնական տրամադրվել: Երազանքների աշխարհը ձեզ գրավիչ կթվա, և դա կողքից էլ նկատելի կլինի. չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի օգուտ քաղել ձեր պատրանքներից:

Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ. հիմա նրանց համար շատ կարևոր կլինեն ձեր լավ վերաբերմունքն ու հոգատարությունը: Փոքր խնդրանքներին մերժումով մի պատասխանեք ու մի խախտեք ձեր խոստումները: Հնարավորություն կունենաք ամրապնդել բարեկամական ու ընկերական կապերն ու կարգավորել հին կոնֆլիկտները:

Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են անսովոր պատահարներ, զարմանալի զուգադիպություններ: Աշխատեք ոչ մի բանի վրա չզարմանալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ լավ կընթանա, բողոքելու հիմքեր էլ չեք ունենա: Շաբաթը հարմար է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ աշխատանքի մեջ, պատահարներ, որոնց շնորհիվ կկարողանաք զինաթափել ձեր հակառակորդներին: Հաճախ հաջող կլինեն փորձարկումները: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքի շնորհիվ առաջ կանցնեք նրանցից, ովքեր նախընտրում են գործել փորձված մեթոդներով:

Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ: Հաճախ դրանց պատճառը դատարկ բանը կլինի, և դա բոլորին հասկանալի կլինի: Արժե տեղի ունեցողին հումորով վերաբերվել, և դա թույլ կտա հարթել սուր անկյունները:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Նոր տպավորությունները տեղին կլինեն, բայց ավելի շատ կուրախացնեն ծանոթությունները, որոնք կհաջողվի հաստատել տանից հեռու:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ունակ կլինեք շատ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Վաղուց պլանավորածն անելը հետաձգելու ոչ մի պատճառ չկա. հիմա հաջողությունը կուղեկցի ձեզ և դրանից արժե օգտվել: Աշխատանքի մեջ հաջողությունը կարող է այցելել նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ չեն ձգտում դրան: Շատ Աղեղնավորներ ավելի վաղ կատարած աշխատանքի համար պարգևավճար կստանան:

Անձնական հարաբերություններն այնքան հեշտ ու միանշանակ չեն դասավորվի, որքան կուզենայիք: Ամեն ինչ պարզելու համար համբերատարության կարիք կլինի: Բայց դուք վարքի ճիշտ ձև կընտրեք, կգտնեք բոլոր տարաձայնությունները կարգավորելու ձևը:

Շաբաթվա երկրորդ կեսին գումարը ռիսկի մի ենթարկեք: Այդ ժամանակահատվածը կապված կլինի չպլանավորված ու չարդարացված ծախսերի հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոր նախաձեռնությունների համար հիանալի շաբաթ է: Դուք կհավատաք ձեր ուժերին ու դժվարություններից չեք վախենա: Ավելի վաղ ստացած փորձը շատ տեղին կլինի: Դրա շնորհիվ կկարողանաք մեռյալ կետից շարժել կարևոր գործերը, հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք:

Հաճախ օգտակար կլինեն ուրիշների գաղափարները: Դուք դրանք արագ կիրագործեք ու կհաջողեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք:

Հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Դուք հեշտությամբ կտարվեք, ամբողջությամբ կկորցնեք գլուխը: Բարեբախտաբար, ձեր զգացմունքները անպատասխան չեն մնա: Հնարավոր է զարմանալի գեղեցիկ պատմության սկիզբը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենահեշտ շաբաթը չէ, բայց այն հանգիստ կլինի: Դուք լավ կհասկանաք, թե ինչ փորձություններ պետք է հաղթահարեք ու ուժերը չեք գերագնահատի: Հնարավոր են երկարատև համագործակցության կամ աշխատանքը փոխելու վերաբերյալ առաջարկներ: Այստեղ ճիշտ որոշում կընդունեք, քանի որ պատրանքներ չեք կառուցի:

Հնարավոր են դժվարություններ շփման մեջ: Շրջապատողները ձեզանից շատ բան կակնկալեն, ամեն անգամ չի հաջողվի արդարացնել նրանց հույսերը: Բացի այդ, դուք կհիշեք սեփական հետաքրքրությունների մասին ու չեք պատրաստվի զոհել դրանք մյուսների համար:

Որոշակի լարվածություն հավանական է ֆինանսական ոլորտում: Այն մասամբ ոչ վաղ անցյալի ձեր չարդարացված ծախսերի հետևանքը կլինի: Գնումների հարցում աշխատեք չշտապել, հատկապես եթե դրա համար պետք է վարկով գումար վերցնեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ավելի վաղ ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ հիմա հաջողությամբ կլուծվեն: Ձեր խնդիրը պահից օգտվելն ու ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղելն է: Պետք կգա նախկինում ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, նպատակին տանող միակ ճիշտ ճանապարհը կընտրեք:

Չի բացառվում սուր մրցակցային պայքարը, ընդ որում՝ հենց այն ոլորտում, որում սովոր եք ձեզ լիդեր համարել: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Նկատի ունեցեք, որ կարող եք խնայել ուժերն ու հասնել նպատակին, եթե սպասեք բարեհարմար պահի:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք կզգաք, որ կողքին կան մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել, բայց, միևնույն է, կփորձեք չծանրաբեռնել նրանց ձեր խնդիրներով: Հին վիրավորանքների մասին հիշելու առիթներ չեն ստեղծվի, իսկ դժգոհության համար նոր պատճառներ էլ չեն լինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2090 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7