/ Աստղագուշակ / Շաբաթվա / Շաբաթվա աստղագուշակ 17.06 - 23.06
21.07.2019

Շաբաթվա աստղագուշակ 17.06 - 23.06

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր է չշտապել: Շաբաթվա սկիզբը կարող է բավականին բարդ լինել, և այդ հատվածում չի հաջողվի խառնաշփոթից խուսափել ու անել այն, ինչ պետք է: Որոշ Խոյերի կպակասի կազմակերպվածությունը, իսկ մյուսներին էլ՝ լրջությունը. արդյունքում նշանի ներկայացուցիչները կդոփեն տեղում՝ չնայած, որ կուզենային առաջ շարժվել:

Շաբաթվա կեսը կուրախացնի դրական փոփոխություններով, բայց նոր հնարավորությունների հետ էլ նոր խնդիրներ առաջ կգան: Բարեբախտաբար, բավականաչափ էներգիա կունենաք բոլոր փորձությունները հաղթահարելու և լավագույն կողմերով ինքնադրսևորվելու համար: Մտածեք, թե ինչ տպավորություն եք թողնում մյուսների վրա. բոլոր շանսերն ունեք շահելու այն մարդկանց համակրանքը, որոնցից շատ բան է կախված:

Շաբաթվա վերջը հաջող կդասավորվի, և այդ հատվածում հնարավոր են հաճելի անակնկալներ, ճակատագրի նվերներ, պարզապես հաջող զուգադիպություններ, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աստղերը հիմա ձեր հանդեպ շատ բարյացակամ կլինեն և դրանից արժե օգտվել: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք պլանների ու նպատակների հարցում, այնքան լավ: Անհրաժեշտ է արագ առաջ շարժվել. եթե դանդաղեք, շրջապատողները կարող են օգտվել ձեր գաղափարներից, ձեզանից առաջ անցնել հենց այնտեղ, որտեղ ձեզ համար կարևոր է լավագույն արդյունքի հասնելը:

Երբեմն ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց հետ դժվար է չվիճել: Այստեղ նրբանկատության ու ինքնատիրապետման հրաշքներ կցուցադրեք, պրովոկացիաներին չեք տրվի ու ձեզ միակ ճիշտ ձևով պահեք: Երբեմն նույնիսկ դա բավարար չի լինի, բայց, բարեբախտաբար, ծագած տարաձայնությունները կկարողանաք արագ հարթել:

Շաբաթվա սկզբին դժվար չի լինի նախապես կազմած պլանին հետևելը, իսկ ահա երկրորդ կեսին հավանական են անսպասելի իրադարձություններ: Պետք է իմպրովիզներ անեք ու հրաշալի գլուխ կհանեք դրանից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը բավականին հանգիստ կանցնի. ձեզ ցնցումներ ու անսպասելի կարևոր իրադարձություններ չեն սպասվում: Փոփոխությունները չեն բացառվում, բայց դրանք կանխատեսելի ու նույնիսկ սպասված կլինեն, այնպես որ՝ ձեզ համար անակնկալ չեն լինի:

Կարող եք մասշտաբային, խոշոր նախագծերի վրա աշխատանք սկսել: Այստեղ կարևոր է չշտապել. անհապաղ հաջողությունը քիչ հավանական է, իսկ ահա անշտապ գործողությունները թույլ կտան հասնել նպատակին: Համախոհներ փնտրեք, աշխատեք հաշվի առնել մրցակիցների փորձը, պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու աջակցության խնդրանքով դիմել ազդեցիկ անձանց: Հիմա շատ բան կախված կլինի համագործակցելու ու խմբում աշխատելու ձեր կարողությունից. երբեմն այդ հատկանիշը նույնիսկ առավել կարևոր կլինի, քան ձեր վառ անհատականությունը:

Հարմար շաբաթ է ընկերական շփումների համար, իսկ ահա ռոմանտիկայի պակաս կզգաք: Ուրախ կլինեիք ձեր կյանք ռոմանտիկա մտցնել, բայց չեք կարողանա անհրաժեշտ ձևով տրամադրվել: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կպահի ձեր սիրելին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգույշ պետք է լինեք: Շաբաթը բարդ կլինի ու կարող է այնպիսի իրադարձություններ բերել, որոնք միանշանակ գնահատել չի ստացվի: Մի շտապեք. պետք է մի փոքր սպասեք ու ամեն ինչ պարզ կդառնա: Իսկ մինչ այդ ոչ ոքի հետ խորհրդակցել չարժե. ձեզ հազիվ թե ինչ-որ պիտանի բան ասեն:

Աշխատավայրում իրավիճակը բարդ ու ոչ միանշանակ կթվա: Կուզենաք, որ իրադարձություններն ավելի արագ զարգանան, բայց ձեզանից շատ բան կախված չի լինի: Կմնա միայն սպասել, բայց կարևոր է հնարավորինս լավ կատարել պարտականությունները, որպեսզի ոչ ոք ձեզանից բողոքելու պատճառ չունենա, իսկ բողոքելու ցանկություն ունեցողներ, հավատացեք, կգտնվեն:

Կուրախացնի դրական միտումների ազդեցությունը անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ հավանական են նշանակալի դրական փոփոխություններ, շատ հաճելի անակնկալներ: Կարող եք ամբողջությամբ հույս դնել ինտուիցիայի վրա. այն ձեզ հուսախաբ չի անի: Շատ հիշարժան պահեր կլինեն, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ լավ կդասավորվի, կարող եք համարձակ առաջ շարժվել ու օգտվել աստղերի աջակցությունից: Հաճախ հաջողակ կլինեք, համարձակ փորձարկումներն էլ կարող են շատ հաջող լինել: Այնպես որ՝ մի վախեցեք խախտել ավանդույթները, գործել ի դեմս հասարակական կանոնների ու շրջապատողների խորհուրդների: Հաջողության հասնելու համար բավական է միայն հետևեք առողջ բանականությանը:

Ուշադիր եղեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները, ավելի շուտ, թե ինչպես եք շփվում մարդկանց հետ: Հնարավոր է՝ օգտակար ինֆորմացիայով այնքան էլ առատ չեք կիսվում, երբեմն ավելորդ բաներ եք խոսում ու հենց միայն դրանով ձեզ հարվածի տակ եք դնում: Հաճախ իրավիճակներ կառաջանան, որոնցում շահավետ կլինի ձեզ վրա ուշադրություն չհրավիրել, այլ մնալ ստվերում:

Հնարավոր են հաճելի փոփոխություններ անձնական կյանքում, ռոմանտիկ անակնկալներ, սիրային խոստովանություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Անձնական հարաբերությունների ոլորտում լուրջ դժվարություններ չեն առաջանա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Տրամադրվեք աշխատելուն. այս շաբաթը հեշտ չի անցնի: Եվ սա վերաբերում է ոչ միայն մասնագիտական ոլորտին, այլև ընդհանուր կյանքին. ամեն ինչ ջանքեր կպահանջի, ցանկացած նպատակի հասնելը հեշտ չի լինի: Եթե դրան պատրաստ լինեք, դատարկ բաների համար չեք անհանգստանա, այլ կկենտրոնանաք օգտակար զբաղմունքների վրա:

Եվս մեկ կարևոր պահն այն է, որ հիմա չափազանց կարևոր կլինի իրավիճակն ընդհանուր առմամբ ու սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Սովորաբար դուք հենց այդպես էլ անում եք, բայց այս շաբաթ հակված կլինեք վարդագույն ակնոցներ կրել, ճախրել ամպերում ու ցանկալին իրականության տեղ ընդունել: Աշխատեք չդավաճանել ինքներդ ձեզ ու սովորականի նման կշռադատող եղեք:

Ամենահետաքրքիրն ու հաճելին տեղի կունենա շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ճակատագրի նվերներ, անակնկալներ ու հաջող զուգադիպություններ կլինեն: Չի բացառվում՝ իրականանան հին ցանկությունները:


Loading...

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը շատ հագեցած կլինի: Իրադարձությունները կհետևեն մեկը մյուսին, տեղի ունեցողի շուրջ հանգիստ մտորելու, իրավիճակից գլուխ հանելու ու ռազմավարություն մշակելու համար ժամանակ չի մնա: Կմնա միայն հույս դնել ինտուիցիայի վրա. այն, բարեբախտաբար, հուսախաբ չի անի:

Մեծ ու կարևոր գործ ստանձնելու հնարավորություն կլինի: Եվ թող դրա մասշտաբները ձեզ չվախեցնեն. հիանալի արդյունքի հասնելու շանս կա: Ճիշտ է, այստեղ շատ բան կախված կլինի ոչ միայն ձեզանից, այլև ձեր խմբից: Այնպես որ՝ համախոհներին մանրամասն ընտրեք, մի վստահեք նրանց, ովքեր ձեզ են պարտադրում իրենց աջակցությունը, հետևեք, թե ինչպես են կատարվում ձեր խնդրանքներն ու հրահանգները: 

Հնարավոր են փոփոխություններ անձնական կյանքում, որտեղ իրավիճակն ավելի հակասական կլինի: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, մտերիմ մարդուն հասկանալն էլ ավելի բարդ կլինի, քան սովորաբար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ շաբաթ է: Դուք մեծ հաշվով անհանգստանալու պատճառ չունեք. աստղերը ձեր կողմից են, ամեն ինչ հաջող է դասավորվում, կարող եք շարժվել դեպի նպատակը՝ առանց վախենալու անսպասելի դժվարություններից:

Աշխատանքում շատ նոր խնդիրներ կլինեն, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Չի բացառվում՝ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս ունենաք. ձեր կարողություններն ու տաղանդները կնկատեն: Այստեղ շատ բան կախված կլինի իմիջից, անհրաժեշտ տպավորությունը թողնելու կարողությունից: Երբեմն դրա համար պետք է ջանքեր գործադրեք, հակառակ դեպքում հազիվ թե ձեր հանդեպ կայծակնային արագությամբ համակրանքով լցվեն:

Բավականաչափ ժամանակ կմնա ինչ-որ հաճելի ու հետաքրքիր բանով զբաղվելու համար՝ լինի դա նախասիրությունը, ընկերների հետ հանդիպումը, թե ակտիվ հանգիստը: Ի դեպ, հենց այս ոլորտի հետ էլ կապված կլինի ծախսերի մեծ մասը: Եթե չշտապեք, ամենայն հավանականությամբ կգտնեք խնայելու ձևը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի թուլացեք: Շաբաթը վատը չէ. այն զուրկ չի լինի հաջող օրերից, բայց անհանգիստ կանցնի: Իրավիճակը վերահսկելու համար պետք է մշտապես զգոն լինեք, իսկ դա կհոգնեցնի: Բայց երբ կարճ ժամանակով շեղվեք, տեղի կունենա այն, ինչ չէիք սպասում: Չզարմանաք, եթե շաբաթվա մեջ մի քանի անգամ ստիպված լինեք փոխել պլանները: Արդյունքում նույնիսկ ավելին կստանաք, քան ակնկալում էիք, բայց ստիպված եք լինելու հուզվել:

Շատ բանի մասին պետք է մտածեք՝ և՛ նոր խնդիրների, և՛ սեփական նպատակների, և՛ այն մասին, թե ինչպես են դասավորվում մյուսների հետ հարաբերությունները: Աշխատեք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Հաճախ ձեզ անհանգստացնող խնդիրը լուծելու համար բավական կլինի հետևողական գործելը:

Շատ Աղեղնավորներ կկորցնեն իրենց բնորոշ ինքնավստահությունը, աջակցության ու շրջապատի հավանության կարիքը կզգան: Նկատի առեք, որ դրանից կարող են օգտվել մարդիկ, որոնք բարի մտադրություններով չեն առաջնորդվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի վշտացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Բարդ շաբաթ է, բայց ծագած դժվարությունները կարող եք հաղթահարել, եթե շատ չհուզվեք, զգույշ գործեք ու պրովոկացիաներին չտրվեք: Ցանկալի է անկախություն պահպանել ու թույլ չտալ շրջապատողներին չափից դուրս շատ խառնվել ձեր գործերին:

Չեն բացառվում թյուրիմացությունները աշխատավայրում, ինչպես նաև կոլեգաների հետ տարաձայնությունները: Ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտ բաց չթողնելը: Ավելին, հաճախ ձեզ կհաջողվի այնպես պահել ձեզ, որ ձեր ճշմարտացիությունը բոլորին ակնհայտ կլինի: Բայց որպեսզի դա հնարավոր դառնա, ինքնատիրապետում է պետք: Այնպես որ՝ հույզերին մի տրվեք:

Անձնական հարաբերություններում հանգստության ու որոշակիության կարիք կզգաք, բայց երկուսն էլ հիմա, ցավոք, չեն լինի: Ցանկացած փոփոխություն այնքան լուրջ չի լինի, որքան առաջին հայացքից կթվա, իսկ ծագած դժվարությունները արագ կհաջողվի հաղթահարել, եթե դուք ու ձեր սիրելին ձգտում եք դրան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հնարավորինս արդյունավետ օգտագործեք. դա ամենաբարենպաստ ժամանակը կլինի, ու ցավալի կլինի այն զուր վատնելը: Աշխատանքն առաջ կգնա, շատ խնդիրներ զարմանալիորեն արագ կլուծվեն, հաճախ պայմանները բացառապես հաջող կդասավորվեն:

Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ սկսածն ավարտին հասցնելու համար ձեզանից ավելի մեծ ջանքեր կպահանջվեն: Լարված կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, ձեզ հաճախ կքննադատեն, կկասկածեն ինչ-որ բանում: Շատ ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն, որոնք հենց այնպես չեն պարզվի: Այստեղ կարևոր կլինի ձեզանից կախված ամեն ինչ անել դրական փոփոխությունների հասնելու համար:

Գումարի հետ զգույշ եղեք, քանի որ հակված կլինեք շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Մի մասնակցեք արկածախնդրություններին, նույնիսկ եթե դրանք շատ գրավիչ են թվում. կորուստներն ավելի հավանական են, քան եկամուտը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ, բայց բավականին անհարթ շաբաթ է: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով եք ունակ վերահսկել ձեր հուզական վիճակը: Աշխատեք չհուզվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ղեկավարվել առողջ բանականությամբ: Շփումների հարցում զգույշ եղեք. հեռու մնացեք այն մարդկանցից, որոնց մռայլությունը վարակիչ է:

Աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի, իսկ սովորական ռիթմը լարված կթվա: Աշխատեք ոչ մեծ դադարներ վերցնել, դրական հույզերի աղբյուրներ կգտնել: Դա թույլ կտա խուսափել գերհոգնածությունից, որի հետևանքը կդառնա ինքնազգացողության վատացումը:

Կարևոր կլինեն մտերիմների աջակցությունն ու հասկացողությունը: Ցավոք, դրանք միշտ չեք ստանա: Արժե դիմել այն մարդկանց, որոնք շատ անգամ գտել են անհրաժեշտ բառերը, ոչ միանշանակ պահերին էլ ձեր կողմից են եղել: Նման համախոհները հիմա ձեզ հուսախաբ չեն անի:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 152
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 35
Հյուրեր/Гостей: 34
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003