ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 14.01 - 20.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1788 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլ նաև նրանց հետ շփումներից առավելագույն օգուտ կքաղեք: Գործնական բանակցությունները արդյունավետ կանցնեն, մտերիմների հետ զրույցներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Սիրային ժամադրությունները նույնպես չեն հիասթափեցնի:

Հավանական են հաջողություններ ստեղծագործելիս, ընդ որում՝ սա պետք է հասկանալ բառի լայն իմաստով: Նույնիսկ եթե պարզապես փորձեք գործերին ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել, կարող եք հույս դնել աստղերի աջակցության վրա:

Զգույշ եղեք գումարի հետ, քանի որ հիմա շռայլ կլինեք, կծախսեք ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բավականին բարդ կլինի: Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Հաջողությունն ինքն իրեն չի գալու: Բայց աշխատասիրությունն ու համառությունը կօգնեն պայքարել անբարենպաստ պայմանների դեմ:

Աշխատանքային հարցերը լուծելուն կաջակցի ղեկավարությունը: Ձեր խնդիրն է հանգիստ ու փաստարկված պաշտպանել սեփական գաղափարները, հանգստություն պահպանել ու ոչ ոքի թույլ չտալ մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, չի բացառվում երկարատև համագործակցության սկիզբը:

Այս շաբաթ կարևոր նորություններ կստանաք, ընդ որում՝ նոր ինֆորմացիան ճիշտ ժամանակին կստանաք: Հենց դրա շնորհիվ էլ կարող եք խուսափել սխալներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն ավելի լավ կանցնի, եթե ինքներդ ձեզ համար դժվարություններ չստեղծեք: Շատ կարևոր է ճիշտ գնահատել սեփական ուժերը, չստանձնել այն գործերը, որոնցից հնարավոր չէ ինքնուրույն գլուխ հանել:

Կազմակերպչական ունակությունները դրսևորելու հնարավորություն կունենաք: Անհրաժեշտ է ցույց տալ, որ կարող եք ոչ միայն որակյալ ու արդյունավետ աշխատել, այլ նաև ղեկավարել մյուսներին: Արագ մասնագիտական աճը քիչ հավանական է, բայց կասկած չկա, որ ձեր գործնական որակները կնկատվեն ու կգնահատվեն:

Կարևոր բանակցություններն ու գործնական հանդիպումները հետաձգեք շաբաթվա երկրորդ կեսին, քանի որ դա շփումների համար հարմար ժամանակ կլինի: Անձնական հարաբերություններում գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը, հաճույք կստանաք մտերիմների հետ շփումներից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհարթ շաբաթ է սպասվում: Որոշ օրեր խառնաշփոթ ու հաճախ անիմաստ, իսկ մյուսներն էլ հակառակը՝ ձանձրալի ու դատարկ կթվան: Տրամադրությունը հաճախ կփոխվի, շրջապատողները չեն հասկանա՝ ինչ սպասել ձեզանից: Դա ամենալավ ձևով չի անդրադառնա հարաբերությունների վրա:

Վշտանալ պետք չէ: Եթե հույզերին չտրվեք, հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք լավ անցկացնել գործնական բանակցությունները, կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը ու համախոհներ ձեռք կբերեք: Նոր նախագիծ ստանձնելու հնարավորություն կունենաք: Այն եկամտաբեր կլինի: Պետք է կենտրոնանաք այդ նախագծի վրա, շատ կարևոր է ոչինչ աչքաթող չանել, գնահատել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները:

Ընտանեկան վեճերից, ընկերների ու սիրելիի հետ կոնֆլիկտներից նույնպես կարելի է խուսափել: Մտերիմների հետ կարող եք խոսել ձեր զգացմունքների մասին, նրանք կհասկանան ու կաջակցեն ձեզ: Իսկ եթե փորձեք թաքցնել ձեր ապրումները, փոխհասկացողության հասնել հազիվ թե հաջողվի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեր նպատակասլացությանը միայն նախանձել կարելի է: Նույնիսկ եթե հաջողության տանող ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ առաջանան, միևնույն է՝ կստանաք այն, ինչին ձգտում էիք:

Կհաջողվի ավարտին հասնել սկսած գործերը, գլուխ հանել այն հարցերից, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս; Մասնագիտական դիրքերն ամրապնդելու, գործընկերների հարգանքը շահելու, ղեկավարության աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Դրամական մուտքերը մեծ չեն լինի, բայց ֆինանսական պատկերը վատը չէ, ու անհանգստության պատճառներ չկան:

Նոր նախաձեռնությունները և առաջին հերթին՝ կոմերցիոն նախագծերը, զգուշություն ու խելամտություն են պահանջում: Աշխատեք ռիսկի չդիմել, հեռու մնացեք կասկածելի նախագծերից: Բոլոր գործարքները պետք է իրավաբանական տեսանկյունից անթերի լինեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին կառանձնանաք համառությամբ, նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, որոնք թույլ կտան հասնել նպատակներին:

Պատրաստ կլինեք ջանասիրաբար աշխատել, լուծել բարդ խնդիրները, բանակցություններ վարել ամենատարբեր մարդկանց հետ, ընդ որում՝ նաև նրանց հետ, որոնց հետ լեզու գտնելը դժվար է: Այս շրջանը հարմար է գործընկերների հետ ոչ ֆորմալ շփումների համար: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ:

Եթե շաբաթվա առաջին կեսը իրական գործողությունների ժամանակ է, ապա երկրորդը թույլ կտա տրվել երևակայությանը, երազել ու ստեղծագործել: Սա լավ տրամադրության շրջան կլինի, երբ կյանքը ներդաշնակ ու լավ կազմակերպված կթվա, կասկած չեք ունենա, որ իրադարձություններն ամենալավ ձևով են զարգանում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բարենպաստ շաբաթ է, որի ընթացքում կյանքի բոլոր ոլորտներում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ: Հիանալի արդյունքների հասնելուն կօգնեն ոչ միայն համառությունը, գիտելիքներն ու փորձը, այլ նաև համախոհներին ճիշտ ընտրելու, մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է համարձակ գաղափարներով կիսվելու, կարևոր հարցերը քննարկելու, համախոհներ փնտրելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ առաջնորդի հատկանիշներ կդրսևորեն, համընդհանուր համակրանք կշահեն ու կգերեն մարդկանց սրտերը: Այս ժամանակահատվածում հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ, հատկապես եթե այն կապված է շփումների ու համոզելու ունակության հետ:

Շաբաթվա երկրորդ կեսին կհաջողվի կենտրոնանալ սեփական աշխատանքային և անձնական պլանների ու նախագծերի վրա: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները, ընտանեկան միջոցառումներն ու տոները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Շատ բան սպասվածի նման չի ընթանա, հաճախ պետք է վերամշակեք պլանները կամ ամբողջությամբ փոխեք դրանք: Կնյարդայնացնի այն, որ ուրիշները կխառնվեն ձեր գործերին:

Մտերիմների հետ տարաձայնություններից խուսափելու ու լավ հարաբերություններ պահպանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Լավագույն շաբաթը չէ բարդ հարցերն ու տհաճ իրավիճակները քննարկելու համար: Շրջապատողները չեն կիսի շատ իրավիճակների հանդեպ ձեր մոտեցումները, կփորձեն տարահամոզել ձեզ, իսկ դուք ոչ միայն զիջումների չեք գնա, այլև խիստ ձևով կպաշտպանեք ձեր տեսակետը: Եթե ձեզ նրբանկատ պահեք, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

Ուշադրության կարիք կզգա ֆինանսական վիճակը: Եկամուտները չեն աճի, իսկ ահա ծախսերը կարող են շատ մեծ լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Աշխատեք առավելագույնս օգտագործել դրական միտումների ազդեցությունը ու բաց մի թողեք հաջողության հասնելու շանսը:

Միակ բանը, որ կարող է խանգարել ձեզ, սուր, խայթող արտահայտություններին ու բարկությանը հակվածությունը կլինի: Ձեր բացասական հույզերը արագ կանցնեն, իսկ ահա շրջապատողները երկար ժամանակ կատարվածի հետ կապված ապրումներ կունենան: Բայց եթե ձեզ նրբանկատ պահեք ու աշխատեք ոչ ոքի չվիրավորել, հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն:

Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք, իսկ առավել լավ կլինի նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Գումարը թեթևամիտ կտնօրինեք, հնարավոր են չպլանավորված ծախսեր:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուժերն այնպես բաշխեք, որ դրանք ողջ շաբաթվա համար բավականացնեն, հակառակ դեպքում շաբաթվա վերջին օրերին չափազանց հոգնած կլինեք ինչ-որ բան նախաձեռնելու համար, իսկ ակտիվ գործողություններ հնարավոր է հենց այդ ժամանակ պետք գան:

Ձեզ կօգնի նախապես կազմած գործողությունների պլանը: Ցանկալի է ամենայն մանրամասնությամբ հետևել դրան: Մտածեք, թե ում և երբ կարելի է դիմել օգնության խնդրանքով: Եթե գործերը բաշխեք ընկերների ու համախոհների միջև, ավելի շատ բան կհասցնեք անել:

Հաճախ ամենահեշտ տարբերակը կթվա ընդունված, փորձված մեթոդներին հետևելը, բայց դա այդպես չէ: Ավելի լավ է փորձարկումներ անեք, խնդիրները լուծելու սեփական եղանակները փնտրեք: Առողջ բանականությունը կօգնի խուսափել անտեղի ռիսկից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը շփումների ժամանակ է: Շատ անձնական շփումներ, գործնական բանակցություններ, պլանավորված ու լրիվ անսպասելի հանդիպումներ կլինեն: Գրավիչ ու բարեհամբույր կլինեք, իսկ դա դեպի ձեզ կգրավի մարդկանց: Կարող եք համախոհներ ու ընկերներ գտնել, չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

Ինչքան հաճախ լինեք բազմամարդ միջոցառումներին, այնքան լավ կընթանան գործերն ու այնքան արագ կլուծվեն խնդիրները: Հանգստություն, միայնություն ու կենտրոնացվածություն պահանջող աշխատանքը արագ կհոգնեցնի:

Լրիվ այլ բնույթ կկրի շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում շփումներն ու զվարճանքները կարող են հոգնեցնել, իսկ ահա ինքնուրույն աշխատանքը հետաքրքիր ու գրավիչ կթվա: Հանգստի մասին բոլոր դեպքերում պետք չէ մոռանալ: Լավ է եթե նախապատվությունը տաք ակտիվ ու օգտակար հանգստին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահեշտ շաբաթը չէ: Բոլոր գործերին պատասխանատու կվերաբերվեք, ճիշտ կգնահատեք և՛ սեփական ուժերը, և՛ շրջապատի հնարավորությունները, և՛ ընդհանուր իրավիճակը, դրա համար էլ լուրջ սխալներ չեք անի: Հաջողություններն այնքան նշանակալի չեն լինի, որքան ակնկալում էիք, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք շաբաթվա արդյունքներից:

Հավանական են մասնագիտական հաղթանակներ, գործնական ձեռքբերումներ: Ձեր աշխատասիրությունը ոչ միայն ըստ արժանվույն կգնահատվի, այլ նաև ֆինանսական պարգևատրում կստանա: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու հնարավորություն կլինի: Նոր պաշտոնը ձեր սրտով կլինի, արագ կհարմարվեք նրան:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն ու անսովոր սիրային ժամադրություն կազմակերպել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1788 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/9