Շաբաթվա աստղագուշակ 13.05 - 19.05
Շաբաթվա աստղագուշակ 13.05 - 19.05

Շաբաթվա աստղագուշակ 13.05 - 19.05

13.05.2019 в 15:00 | Շաբաթվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Շաբաթվա սկիզբը բարդ է լինելու, նշանի որոշ ներկայացուցիչներ այդ հատվածում պետք է լուրջ փորձություններ հաղթահարեն: Պարզ կդառնա, որ անցյալում սխալներ եք արել, որոնք հիմա անհրաժեշտ է ուղղել: Դա կխախտի պլանները, կստիպի հետաձգել այն գործերը, որոնց վրա պլանավորել էիք կենտրոնանալ:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, այնպես որ՝ արժե համբերությամբ զինվել: Եթե լավ գաղափար ունենաք, դրա իրագործումը մի քանի օրով հետաձգեք, որպեսզի հնարավորություն ունենաք ամեն ինչ ինչպես հարկն է մտածել, կշռադատել, տեսնել թույլ կողմերը: Առատ խոստումներ մի տվեք, նույնիսկ եթե թվա, որ դրանք կատարելը դժվար չի լինելու:

Շաբաթվա վերջին օրերը ամենահարմարն են այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտ կլինի բարենպաստ տպավորություն թողնելը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող շաբաթ է: Նրա առաջին օրերը հարմար են աշխատանքի համար: Կհաջողվի լուծել և՛ հասարակ, առօրյա, և՛ ավելի բարդ ու ոչ միանշանակ խնդիրները: Արագ գլուխ կհանեք խճճված իրավիճակներից, ցանկացած վիճակից օպտիմալ ելք կգտնեք:

Ամենայն հավանականությամբ պետք կգա նախկինում ստացած փորձը: Օգտակար կլինի անցյալի իրադարձությունների մասին հիշելը. դրանք շատ ընդհանուր բաներ կունենան նրա հետ, ինչ տեղի է ունենում հիմա: Խորհուրդների հարցով դիմեք նրանց, որոնց հետ արդեն իսկ գործ եք ունեցել. այդ մարդկանց համար հեշտ կլինի հասկանալ, թե որոնք են ձեր իրական նպատակները:

Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Հիմա կարող եք լուծել այն խնդիրները, որոնց հետ երկար ժամանակ նախընտրում էիք լուռ հաշտվել: Կարող եք բաց խոսել այն մասին, ինչի մասին նախկինում լռում էիք: Այստեղ կարևորը հանգստությունն ու բարեկամաբար տրամադրվելն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի շաբաթ է, երբ շատ բան դեպի լավը կփոխվի, ընդ որում՝ հաճախ դա տեղի կունենա առանց ձեր մասնակցություն: Հնարավորություն կունենաք հաջող ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Շատ նախաձեռնություններում հիանալի արդյունքների կհասնեք ոչ միայն սեփական ջանքերի, այլ նաև իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ:

Կարող եք կյանքում ինչ-որ բան փոխել, ընդ որում՝ միայն ձեզանից կախված կլինի, թե որքան նշանակալի կլինեն այդ փոփոխությունները: Կարևոր է հիշել գլխավոր նպատակների մասին, քանի որ հիմա կարող եք ինչ-որ լուրջ բան անել դրանց հասնելու համար: Մանրուքների վրա մի շեղվեք ու դրանց շատ մեծ նշանակություն մի տվեք:

Կենսական պոտենցիալը բարձր կլինի ողջ շաբաթվա ընթացքում: Ձեզ համար դժվար չի լինի լավ մարզավիճակ պահպանելը, նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում ձեզ լավ կզգաք: Ակտիվ հանգիստը, ուղևորությունները, սպորտով զբաղվելը դրական հույզեր կպարգևեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող ու արդյունավետ շաբաթ է: Այն հատկապես լավը կլինի նրանց համար, ովքեր մտածում են, թե ինչպես կիրառեն իրենց տաղանդները, որ ոլորտում կենտրոնացնեն ջանքերը բարձր արդյունքների հասնելու համար: Այդ Խեցգետինները պատասխաններ կստանան շատ հարցերի, հրաժեշտ կտան կասկածներին, որոնք վերջին շրջանում բարդացնում էին նրանց կյանքը:

Մտերիմների հետ հարաբերություններն ավելի հանգիստ ու ներդաշնակ կդառնան: Կարող եք շատ ոչ միանշանակ պահեր պարզաբանել, լուծել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Ինչ էլ որ պատահի, դուք չեք կորցնի հավասարակշռությունը, իսկ դա կշահի շրջապատողների հարգանքը:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Դրանց կհասնեք ձեր համառության ու նպատակասլացության, կարևորը երկրորդականից զատելու, առաջինի վրա կենտրոնանալու և երկրորդի վրա չշեղվելու շնորհիվ: Շատերը կուզենան ձեզանից օրինակ վերցնել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին օրերն անհանգիստ կանցնեն: Նյարդային կլինեք, հաճախ սուր կարձագանքեք մանրուքներին, կկորցնեք հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ինքնատիրապետումը պահպանել կկարողանան միայն ամենափորձառու Առյուծները, ովքեր մեկ անգամ չէ, որ բախվել են դժվարությունների ու գիտեն, որ հույզերը չեն օգնում հաղթահարել դրանք:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, բայց թուլանալ դեռ վաղ է: Շատ նոր հնարավորություններ կբացվեն, բայց պետք է կարողանաք օգտվել դրանցից. բարդ իրավիճակում խուճապի մի մատնվեք, մի վախեցեք վճռական քայլ անել: Այնպես որ՝ ուշադիր եղեք:

Շաբաթվա վերջին օրերը հնարավորություն կտան վերադառնալ սովորական ռիթմին: Շատ Առյուծներ այդ հատվածում կվերադառնան ընտանեկան գործերին, իսկ դա շատ լավ է. մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը ինքնատիրապետում է պահանջում: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, կորուստներից խուսափելու համար պետք է վերամշակեք պլանները: Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, պարզապես կարևոր է չտաքանալ ու սխալներ չանել:

Այս շաբաթ շատ բան կսովորեք, օգտակար տեղեկատվություն կստանաք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք նախկինում անհանգստացնում էին ձեզ: Գործնական ու ֆինանսական պլաններում որոշակիություն կմտնի: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ երկարատև համագործակցություն առաջարկեն: Հիշեք, որ առաջարկին արագ պատասխանելու անհրաժեշտություն չկա. ամեն ինչ մտածելու ու կշռադատելու համար ժամանակ ունեք:

Շաբաթվա վերջին օրերը բոլոր տեսանկյուններից բարենպաստ կլինեն: Շտապելու անհրաժեշտություն չի լինի. կարող եք հետևել սովորական ռիթմին ու շատ բան կհասցնեք: Մտերիմները շատ հարցերում կաջակցեն, կողքին կլինեն, եթե օգնության կարիք զգաք:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց դուք չեք ընկճվի ու ճիշտ կվարվեք: Շաբաթն ամենայն հավանականությամբ նոր հնարավորություններ կբացի, պետք է միայն բավականաչափ խիզախ ու հնարամիտ լինեք դրանցից օգտվելու համար: Մի մոռացեք նախկինում ստացած փորձի մասին: Հիմա կարևոր է չկրկնել հին սխալները: Որոշ Կշեռքների համար օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը:

Հնարավոր են խնդիրներ մտերիմների հետ հարաբերություններում, միշտ չի հաջողվի ճիշտ հասկանալ իրար, երբեմն լուրջ դժգոհություններ կլինեն: Նման իրավիճակներ հավանական են հատկապես շաբաթվա կեսին: Ավելի ուշ կրքերը կհանդատվեն, կկարողանաք լուրջ ու հանգիստ զրուցել. ինքներդ էլ կզարմանաք, թե ինչու էիք առաջ այդքան սուր արձագանքում մանրուքներին:

Շաբաթվա վերջին օրերը շատ առատաձեռն կլինեն հաջող զուգադիպությունների մասով: Ձեր խնդիրը խուճապի չմատնվելն ու ձեր հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելն է:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ, կարևոր ու նշանակալի շաբաթ է: Շատ բան կիմանաք ձեր, մյուս մարդկանց ու շրջապատող աշխարհի մասին, ավելի հանգիստ ու լուրջ կդառնաք: Կարող են փոխվել նպատակներն ու առաջնահերթությունները, բայց ամենակարևորն այն է, որ շատ իրերի ու իրադարձությունների ավելի իրատեսորեն կնայեք, իսկ դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է:

Շաբաթը հարմար է ուսման, որակավորումը բարձրացնելու, հետազոտական գործունեության համար: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ինֆորմացիայի հետ աշխատելը, այն հավաքելն ու վերլուծելը, եզրակացություններ անելը: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի ու խաբի:

Շաբաթվա երկրորդ կեսը մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն է պահանջում: Պատրաստ եղեք, որ նույնիսկ սովորական բաները միանգամից չեն ստացվի, այնպես որ՝ անհաջողությունների դեպքում մի հանձնվեք: Համառությունը կօգնի մեծ հաղթանակներ տոնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ շաբաթ է, բայց այն անլուծելի խնդիրներ չի բերի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Հիշեք հին փորձի մասին: Եթե պատրաստ եք խոստովանել ձեր սխալներն ու սովորել ուրիշների սխալների վրա, շատ նոր դժվարություններից կհաջողվի խուսափել: Կարևոր է տեսնել ռեալ իրավիճակը. հիմա, ցավոք, հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել: Լսեք նրանց, ովքեր այնքան էլ լավատեսորեն չեն տրամադրված. հնարավոր է, այդ մարդիկ ինչ-որ կարևոր ինֆորմացիայի են տիրապետում:

Շաբաթվա առաջին օրերը կարող են բարդ ու հոգնեցուցիչ լինել: Ավելի ուշ ուժերի ներհոսք կզգաք, կաշխուժանաք: Հնարավոր են լավ նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, ինչպես նաև՝ հետաքրքիր առաջարկներ:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան նշանակալի կդառնա դրական միտումների ազդեցությունը ֆինանսական ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ, բայց կարևոր շաբաթ է: Այն ձեզ կյանքում շատ բան դեպի լավը փոխելու շանս կտա, բայց դա հեշտ չի լինի: Պատրաստ եղեք արագ գործել, բարդ որոշումներ ընդունել, ջաներ գործադրել, որպեսզի ստանաք այն, ինչին վաղուց եք ձգտում:

Հնարավոր են լարված պահեր, իրավիճակներ, որոնցում դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու առողջ բանականությամբ առաջնորդվելը: Երբեմն նույնիսկ հին փորձը հետ չի պահի հակասական արարքներից, կտրուկ արտահայտություններից, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ:

Հավանական են դժվարություններ աշխատավայրում, տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ: Դրանց պատճառով որոշ նախագծեր չի հաջողվի ժամանակին ավարտել, իսկ որոշ նախագծերից էլ ընդհանրապես ստիպված կլինեք հրաժարվել: Վեճերը կնյարդայնացնեն, բայց երբեմն շատ օգտակար կլինեն, քանի որ կօգնեն նորովի նայել սովորական իրավիճակին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը կարող է իսկական փորձություն դառնալ: Այդ ժամանակահատվածում կթվա, թե ոչ ոք ձեզ չի հասկանում, իսկ նրանք, ովքեր ունակ են ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարները, պլաններն ու հայացքները, պարզապես ծաղրում են ձեզ: Շատ դժվար կլինի պրովոկացիաներին չտրվելը: Դա կհաջողվի միայն ամենափորձառու ու իմաստուն Ջրհոսներին: Մնացածները ռիսկի են դիմում ուրիշների խարդավանքների զոհը ու ձեռքի խաղալիքը դառնալ:

Շաբաթվա կեսը շատ տեսանկյուններից հաջող է: Մի կողմից դա հարմար ժամանակ է փոխելու համար այն, ինչ ուզում եք փոխել: Մյուս կողմից էլ կարող եք կենտրոնանալ արդեն եղած վիճակը պահպանելու վրա. դա նույնպես կստացվի: Ինչի վրա էլ որ կենտրոնանաք, հաջողության հասնելու շանսերը շատ բարձր կլինեն:

Շաբաթվա վերջին օրերին շատ Ջրհոսներ կվայելեն կյանքը: Բայց բանն այն չէ, որ ամեն ինչ հրաշալի կլինի, պարզապես նրանք կնախընտրեն չնկատել խնդիրներն ու չանհանգստանալ դժվարությունների համար: Բայց մի տարվեք ֆանտազիաներով. դրանց պատճառով շուտով կարող են դժվարություններ առաջանալ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող շաբաթ է, երբ շատ բան լավ կստացվի: Երբեմն բավական կլինի ինչ-որ բան մտածել ու ամեն ինչ ամենալավ ձևով կդասավորվի: Կարող եք փորձարկումներ անել ու ռիսկի դիմել. ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք հույս դնել աստղերի աջակցության վրա:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Նոր համախոհներ գտնելու ու նրանց օգնությամբ մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում:

Շաբաթվա վերջին զգուշություն է անհրաժեշտ: Այդ հատվածում հատկապես վստահող կլինեք, հաճախ կհավատաք այն մարդկանց, որոնք լավ մտադրություններով չեն առաջնորդվում: Աշխատեք ավելի շրջահայաց լինել. դա կօգնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին խուսափել շատ հոգսերից:


Moder-003 904 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 7
Հյուրեր/Гостей: 7
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով