ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 12.08 - 18.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2292 | 22:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կյանքը փոխվում է, նույնիսկ եթե ամենևին չեք ուզում դա: Մի փորձեք կանգնեցնել ավելի վաղ սկսած գործընթացները. դուք միայն զուր կվատնեք ուժերը: Մտածեք, թե ինչ կարելի է նախաձեռնել տեղի ունեցողից օգուտ քաղելու համար: Դուք բավականաչափ փորձ ու երևակայություն ունեք շատ բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից ելք գտնելու համար:

Գործեր շատ կլինեն: Հաճախ դրանք ձեզանից կենտրոնացվածություն կպահանջեն, բայց դուք շեղվելու, ինչ-որ ուրիշ բանի անցնելու ցանկություն շատ կունենաք: Բարեբախտաբար, գայթակղություններին չտրվելու համար բավականաչափ կամքի ուժ կունենաք: Համառությունը թույլ կտա նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հաջողության հասնել:

Հնարավոր են աննշան տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչն է վեճերի ու փոխադարձ դժգոհության պատճառը: Բայց սուր անկյունները հարթել կստացվի, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին շատ լարված պահեր կլինեն: Անընդհատ ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա, իսկ դա կստիպի հուզվել: Դուք կտեսնեք, որ հաճախ պայմանները բավականին հաջող են դասավորվում, բայց կբարկանաք ինքներդ ձեզ վրա, որ ամեն ինչ չեք կանխատեսել: Հաճախ վեճեր կառաջանան. տեղի ունեցողի հանդեպ շրջապատողների վերաբերմունքը ձեր սրտով չի լինի, շատերը չափազանց թեթևամիտ կթվան ձեզ:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, որոշակիություն կհայտնվի, որի կարիքը շատ կար: Բացի այդ, հին ու նոր ծանոթները անընդհատ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա, օգտակար փորձ ձեռք կբերեք: Շատ Ցուլեր շաբաթվա վերջին կփոխեն իրենց վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչը բնական էին համարում:

Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: Բարենպաստ ժամանակ է նոր նախաձեռնությունների համար, հատկապես այնպիսի նախաձեռնությունների, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հիանալի կսկսվի: Արագ գործեք. դուք բոլոր բարդ խնդիրներից գլուխ հանելու համար մի քանի օր ունեք: Կարող են հաջող լուծվել այն հարցերը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Հաճախ օգտակար կլինի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա մերժել ձեզ:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունն անկում կապրի, հաջողության հասնելու համար էլ պետք է մեծ ջանքեր գործադրեք: Հնարավոր են տհաճ անակնկալներ, իրադարձություններ, որոնք կստիպեն հուզվել ու նյարդայնանալ: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր ունակ կլինեն աջակցել ձեզ:

Շաբաթվա վերջին լավ գաղափարներ կունենաք: Ձեզ կհաջողվի արագ կյանքի կոչել դրանք, եթե ժամանակը զուր չվատնեք: Հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը հաջող կդասավորվի: Ձեզանից քիչ բան կպահանջվի՝ չվախենալ որոշումներ ընդունելուց ու փորձել տեղում չդոփել: Հին ընկերների աջակցության շնորհիվ կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Մասնագիտական ոլորտում ինչ-որ բան արմատապես դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք. այստեղ ձեզ վճռականություն է պետք:

Աշխատեք սովորել նորը, հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ, նույնիսկ եթե կասկածում եք, որ այն ձեզ երբևիցե պետք է գալու: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձը անգին կլինի:

Շաբաթը բարենպաստ է ոչ ֆորմալ շփումների համար: Ձեզ հետաքրքիր զրույցներ, հիշարժան հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում, որոնք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը վատը չի լինի: Բայց այն իսկապես հաջող կլինի այն Առյուծների համար, ովքեր ամպերում չեն սավառնի ու ցանկալին իրականության տեղ չեն ընդունի, այլ կփորձեն իրավիճակին իրատեսական գնահատական տալ: Պատրաստ եղեք, որ ձեզ կհիշեցնեն հին սխալների մասին և բաց մի թողեք դրանք ուղղելու շանսը:

Հավանական են դրական փոփոխություններ վերջերս լարված հարաբերություններում: Մարդիկ, ովքեր բարկանում էին ձեզ վրա, կհանգստանան: Հնարավորություն կունենաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, վերջ դնել անհասկացողությանը: Չի բացառվում՝ փոխեք ձեր կարծիքը նրանց մասին, ում նախկինում թերագնահատում էիք:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Դուք հաճույք կստանաք, երբ գումարը ծախսեք դատարկ բաների վրա, իսկ հետո կզղջաք դրա համար: Պետք է ավելի խնայող լինեք, հատկապես շաբաթվա երկրորդ կեսին:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ողջ շաբաթը բարդ կլինի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի իրադարձությունների վրա ազդելը: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացնեք նրա առաջին օրերը: Ժամանակը զուր մի վատնեք, դատարկ բաներով ու փոքր գործերով մի զբաղվեք, երբ կարելի է կենտրոնանալ ինչ-որ կարևոր բանի վրա: Հիշեք, որ շրջապատողներն ուշադիր հետևում են ձեզ. եթե սխալներ անեք, դրանք աննկատ չեն մնա:

Հնարավոր են անսովոր ու շատ գրավիչ գործնական առաջարկներ: Չի բացառվում՝ գործունեության ոլորտը փոխելու և իսկապես ձեզ հետաքրքրող բանով զբաղվելու հնարավորություն ունենաք: Պատրաստ եղեք արագ սովորել. նրանից, թե որքան ջանասեր կլինեք, կախված կլինի հաջողությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից լարված կլինի: Հաճախ ոչ միանշանակ, խճճված իրավիճակներ կառաջանան, ամեն ինչից գլուխ հանելու համար պետք է շատ ուշադիր լինեք: Այդ հատվածում լավ է չլսեք խորհուրդները, այլ ղեկավարվեք սեփական ինտուիցիայի հուշումներով:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին տհաճ, լարված պահերից խուսափել հազիվ թե հաջողվի: Կարող են խնդիրներ առաջանալ շփումներում, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ աջակցության կարիք կունենաք: Մարդիկ, ովքեր նախկինում ձեր կողմից էին, հիմա կարող են քննադատել ձեզ, ասել ձեզ այն, ինչ չեք ուզում լսել: Աշխատեք չվիրավորվել. ինչքան հանգիստ արձագանքեք, այնքան արագ կկարողանաք վերականգնել փոխհասկացողությունը:

Ավելի ուշ կգա լարված աշխատանքի ժամանակը: Դուք պետք է բարդ խնդիր լուծեք. դա կհաջողվի անել աստղերի աջակցության շնորհիվ: Որոշ Կշեռքների ուժերի սահմաններում կլինի այն, ինչից մյուսները գլուխ չեն հանել: Բացի այդ, նշանի ներկայացուցիչները իրենց ավելի վստահ կզգան, մի կողմ կվանեն կասկածները, որոնք վերջին շրջանում մթագնում էին նրանց կյանքը:

Շաբաթվա վերջը բարենպաստ ժամանակ է մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ հեշտ չի տրվի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ բավականին հաջող կդասավորվի: Համառության շնորհիվ նշանակալի հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ ու կամրապնդեք ձեր դիրքերը: Չի բացառվում՝ ուժեղ համախոհներ ձեռք բերեք, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Աշխատեք անել այն, ինչ պլանավորել եք. մի հետաձգեք տհաճ գործերը: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեր մեջ ուժ կգտնեք այն գայթակղություններին դիմակայելու համար, որոնք կհայտնվեն շաբաթվա երկրորդ կեսին:

Շաբաթվա վերջին հատկապես կարևոր կլինի բոլոր որոշումներն ինքնուրույն ընդունելը: Ուրիշի ազդեցությունը հաճախ վտանգավոր կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չնայած շատ բան դժվարությամբ կտրվի, բայց դուք հաջողության հանդեպ հավատը չեք կորցնի ու չեք հրաժարվի մտածածից: Համառությունն արդյունքներ կտա. հաճախ հենց դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Սկզբում պետք է ինքնուրույն գործեք, ավելի ուշ օգնության կհասնեն համախոհները: Նրանց մեջ կարող են լինել անսովոր մարդիկ, որոնց գիտելիքներն ու փորձը կարող են փոխել կյանքի հանդեպ ձեր պատկերացումները:

Շաբաթը սիրային պահերով լի կլինի: Հեշտությամբ կտարվեք մեկով, ում համարյա չեք ճանաչում: Պատանի Աղեղնավորները կարող են կորցնել գլուխներն ու սխալներ անել, եթե ինչ-որ մեկը հետ չպահի նրանց:

Լավ է խոստումներով չկապվեք: Կյանքը ձեզ անակնկալներ է պատրաստում, որոնց պատճառով խոստումը պահելը դժվարանալու է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ վատ չի դասավորվի, անհանգստության լուրջ պատճառներ էլ չկան: Շաբաթը հարմար է աշխատանքի ու ուսման համար: Շատ օգտակար ինֆորմացիա կստանաք, մյուսներից առաջ ինչ-որ կարևոր բան կպարզեք, գաղտնիքներ կբացահայտեք: Հիշեք, որ բոլորի հետ չի կարելի անկեղծանալ: Շաբաթվա առաջին օրերին նոր ծանոթների հետ զգոն եղեք. չի բացառվում, որ նրանք փորձեն օգտագործել ձեզ սեփական նպատակներին հասնելու համար:

Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը վաղուց հետաքրքիր է թվում ձեզ: Այստեղ հաջողության հասնել միանգամից չի ստացվի: Մի հուսահատվեք. ձեր ջանքերը զուր չեն անցնի, եթե բավականաչափ համար լինեք:

Հավանական են հաջող զուգադիպություններ. դրանք իրենց հետևից ֆինանսական դաշտում դրական փոփոխություններ կբերեն: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է գնումներ անելու ու գործարքներ կնքելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբն առավելագույնս արդյունավետ օգտագործեք: Դա արդյունավետ ու հետաքրքիր ժամանակ կլինի. այն թույլ կտա շատ բան սովորել, լուծել այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս, մոտենալ վաղուց դրված նպատակներին: Պատրաստ եղեք անսովոր քայլեր անել: Դրանք կզարմացնեն շրջապատողներին ու փակուղու առաջ կկանգնեցնեն նրանց, բայց բոլոր դեպքերում օգտակար կլինեն:

Հավանական են աշխատանքի ու երկարատև համագործակցության առաջարկներ: Աշխատեք պատասխան տալուց առաջ առավելագույն ինֆորմացիա հավաքել: Չի բացառվում՝ արժե առևտուր անել. ավելի շահավետ պայմանների հասնելու շանս կա:

Անձնական հարաբերությունները կբարդանան: Ձեզ համար հասկանալի չեն լինի մտերիմների արարքների մոտիվները, նրանց խոսքերն էլ փակուղու առաջ կկանգնեցնեն ձեզ: Կարևոր է ոչ մի որոշում չընդունել: Հետևեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը հաջող կդասավորվի: Ճիշտ է, նրա սկզբին հազիվ թե հաջողվի խուսափել լարված պահերից: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ շրջապատողների հանդեպ անուշադիր կլինեք, կմոռանաք նրանց խնդրանքների մասին, ինչ-որ մեկին կվիրավորեք կտրուկ խոսքերով: Այս ամենը կանեք նրա համար, որ չափազանց տարված կլինեք սեփական մտքերով. բայց դա կհասկանան միայն ամենամտերիմները: Մնացածներին դուք եսասեր ու անբարեհամբույր մարդ կթվաք: Բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Մի քանի օր հետո շփումները հաճելի կդառնան, իսկ հարաբերությունները՝ ներդաշնակ:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ գործեր կունենաք: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն աշխատանքին, որը երկար ժամանակ հետաձգում էիք կամ հույս ունեիք մեկ ուրիշին հանձնարարել: Հիմա լավ է ինքնուրույն գործեք. եթե օգնություն ստանաք, ապա միայն շաբաթվա վերջին:

Հնարավոր են հաջող գնումներ: Սակայն դրանք հազիվ թե սպոնտան լինեն. ինչ-որ բան ձեռք բերելուց առաջ ամեն ինչ լավ կկշռադատեք, այդ իսկ պատճառով ընտրության հարցում չեք սխալվի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2292 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/18