ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 01.07 - 07.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1971 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական տեսանկյունից վատ շաբաթ չէ: Մի շտապեք, քանի որ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու, նպատակների հարցում որոշակիություն մտցնելու ու դրանց հասնելու համար ուղիներ փնտրելու համար բավականաչափ ժամանակ կունենաք: Լավ է հենվել սեփական փորձի վրա ու հուշումներ չսպասել: Խորհուրդները, ցավոք, հաճախ կտան նրանք, ովքեր միայն մոտավոր են պատկերացնում, թե ինչով եք դուք զբաղվում:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է: Որոշ Խոյերի նշանակալի դրամական մուտքեր են սպասվում: Կարող եք մտածել խոշոր գնումների կամ բիզնեսում ներդրումներ անելու մասին: Հիմա դուք զգույշ կլինեք, կփորձեք հեռու մնալ տարատեսակ արկածախնդիրներից, ռիսկի չեք ենթարկի ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գումարը:

Անձնական հարաբերություններն այնքան հեշտ ու միանշանակ չեն դասավորվի, որքան կուզենայիք: Հաճախ դժվարությամբ գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, մտերիմ մարդուն հասկանալ էլ ամեն անգամ չի ստացվի: Բայց կոնֆլիկտներ հազիվ թե ծագեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին հնարավոր են բարդ պահեր, բայց ընդհանուր առմամբ գերակշռող կլինեն դրական միտումները: Ձեզ շատ պետք կգա հին փորձը. հիմա տեղի ունեցող շատ բաներ կհիշեցնեն անցյալի իրադարձությունները: Այն Ցուլերը, որոնք չեն կրկնի հին սխալները, կկարողանան նշանակալի հաջողության հասնել ու ամրապնդել իրենց դիրքերը:

Նոր հնարավորություններ կբացվեն, կկարողանաք դրսևորել ձեզ: Ձեր հաջողությունները կգրավեն շրջապատողների ուշադրությունը, հաճախ անսովոր առաջարկներ կստանաք: Չի բացառվում երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբը:

Անձնական կյանքում չեն բացառվում նշանակալի դրական փոփոխությունները: Պատրաստ կլինեք ամեն հարցում աջակցել մտերիմ մարդուն. նա դա կզգա ու նույնկերպ կպատասխանի ձեզ: Տարաձայնություններն ու փոխադարձ դժգոհությունները կմնան անցյալում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք ոչինչ չհետաձգել. շաբաթվա առաջին կեսը արդյունավետ է, մի քանի օրվա ընթացքում կարող եք շատ օգտակար բաներ անել: Ձեզ կհաջողվի արագ սովորել այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Շատ Երկվորյակներ փորձ ձեռք կբերեն, որի շնորհիվ շուտով կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու բարելավել իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ընթացիկ գործերով զբաղվելու, փոքրիկ խնդիրներ լուծելու համար: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց վրա մեծ ուժեր եք ծախսել: Շաբաթվա այս հատվածում առաջին պլանում կհայտնվի անձնական կյանքը և մտերիմների հետ շատ ժամանակ կանցկացնեք: Կարող եք համատեղ ուղևորություններ պլանավորել. դրանք բոլորին կուրախացնեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ անհանգիստ կլինի շաբաթվա սկիզբը: Շատ գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան, իսկ շրջապատողները կարծես չեն հասկանա, որ դուք չեք կարող միաժամանակ մի քանի վայրում լինել: Իհարկե, կարող եք ուժասպառ լինել՝ փորձելով ամենուր հասցնել, բայց ավելի խելամիտ կլինի առաջնահերթություններ դնելն ու իսկապես կարևորի վրա կենտրոնանալը: Միայն իրենք իրենց վրա հույս դնող Խեցգետինները պետք է մտածեն օգնություն ընդունելու մասին: Այս հատվածում չեն բացառվում ոչ մեծ ֆինանսական դժվարությունները: Դրանք հաղթահարելու համար խելամիտ խնայողությունը բավական կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի համար: Այդ հատվածում ձեզ հազիվ թե հաջողվի կամ ուզենաք բուռն գործունեություն ծավալել: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորություններն ու ընտանեկան միջոցառումները: Բարենպաստ ժամանակ է տնային գործերի համար. կարող եք զբաղվել վերանորոգմամբ, օգտակար իրեր գնել:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լրջացեք: Սա վատ շաբաթ չէ, բայց աստղերը հիմա թեթևամտություն չեն հանդուրժի: Նույնիսկ ամենահասարակ գործերում հաջողությունն ինքն իրեն չի գա, այլ ձեր ջանքերի, երկարատև աշխատանքի արդյունք կլինի: Պետք չէ զարմանալ գործընկերների ու համախոհների տարօրինակ վարքի վրա. նրանք չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով ու կարող են մոռանալ իրենց պարտականությունների մասին, իսկ երբեմն էլ բացահայտ հիմարություններ կանեն:

Շաբաթվա կեսը նոր հնարավորություններով լի կլինի: Բայց դրանցից օգտվելու համար վճռականություն ու հնարամտություն է պահանջվելու: Ո՛չ մասնագիտական ոլորտում, ո՛չ անձնական հարաբերություններում հաջողությունն ինքը ձեր ձեռք չի ընկնի: Ուրիշների կիրառած մեթոդները անհաջող կլինեն, այնպես որ՝ մտածեք ձեր սեփականը, փորձարկումներ արեք ու հավատացեք ձեզ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած որոշակի դժվարություններին՝ անհանգստության լուրջ պատճառներ չկան: Ուշադրություն դարձրեք գործնական հարաբերություններին. հիմա կկարողանաք ինչ-որ ոչ միանշանակ իրավիճակներ պարզել, շփումներն էլ բոլորի համար ավելի հաճելի դարձնել: Մի քանի հետաքրքիր առաջարկ կստանաք, որոնցից դժվարությամբ կընտրեք մեկը: Նախապատվությունը տվեք այն մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք կամ նրանց, ում մասին շատ լավ բաներ եք լսել: Այս շաբաթ ընդունած շատ որոշումներ կնպաստեն ձեր եկամուտների աճին:

Հնարավոր են դժվարություններ մտերիմների հետ շփումներում: Մարդիկ, որոնց համար դուք թանկ եք, քննադատորեն տրամադրված կլինեն, անհարկի կմիջամտեն ձեր գործերին, տհաճ նկատողություններ կանեն: Բայց դուք կաշխատեք դրան հանգիստ արձագանքել, այնպես որ՝ վեճեր չեն ծագի:


Loading...

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը լարված, բայց հետաքրքիր կլինի: Այդ հատվածում շատ գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան: Կարևոր հարցերին պատասխանները մակերեսին դրված չեն լինի, պետք է դրանք ինքնուրույն փնտրեք ու ոչ միայն օգտակար ինֆորմացիա, այլ նաև արժեքավոր փորձ ստանաք: Ամենազգայուն Կշեռքները կարող են տառապել աջակցության կամ հասկացողության պակասից, կմտածեն, որ ողջ աշխարհը դեմ է ելել իրենց: Բայց դա այդպես չէ, պարզապես հիմա յուրաքանչյուրը զբաղված կլինի իր սեփական գործերով ու ձեր խնդիրները կողքից այնքան նկատելի չեն լինի, որքան ձեզ է թվում:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ աշխատանքի վրա. դա շատ օգտակար կլինի: Դուք կարևոր խնդիրները լուծելու, ցանկացած տարաձայնություն հարթելու անսպասելի, բայց շատ արդյունավետ մեթոդ կգտնեք, համախոհներ կգտնեք, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Չեն բացառվում հաջող գործարքներն ու շահավետ գնումները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հաջող է, դուք համարյա ամեն հարցում հաջողակ կլինեք: Հիանալի ժամանակ է լրիվ նոր բան սկսելու համար: Եվ թող ձեզ չանհանգստացնեն դժվարությունները, որոնք պետք է հաղթահարեք նպատակին տանող ճանապարհին. դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կթվան առաջին հայացքից: Ձեր գաղափարները միանգամից աջակցություն չեն ստանա, բայց դա ձեզ չի վշտացնի: Ինտուիցիան կհուշի, որ կարող եք հաջողության հասնել ու չեք սխալվի:

Կարող եք վերականգնել հին գործնական կապերը, ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց հետ նախկինում աշխատել եք կամ բանակցություններ եք վարել: Հոգ չէ, եթե համագործակցությունն այնքան էլ հաջող չի եղել կամ փոխադարձ դժգոհություններ են առաջացել. դա հիմա չի խանգարի միավորվել ու հասնել նպատակներին:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Ամենաշատը կնյարդայնացնեն ձգձգումները, այդ թվում՝ այնտեղ, որտեղ հատկապես կարևոր է արագ գործելը: Պետք չէ զարմանալ պայմանավորվածությունների խախտման վրա. խոսքը և՛ գործնական, և՛ անձնական պայմանավորվածությունների մասին է: Ոչ ոք չի ուզում հուսախաբ անել ձեզ, բայց շատ բան պլանի համաձայն չի ընթանա, այնպես որ՝ շրջապատողների համար դժվար կլինի խոստումը պահելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք հաջողության հասնելու շանս ունեք, բայց հիմա ամեն գործողություն ջանքեր կպահանջի: Ամենադժվարը կլինի այն Աղեղնավորների համար, ովքեր առաջին անգամ ստիպված կլինեն ենթարկվել ուրիշների կանոններին, անել այն, ինչ ասում են մյուսները: Նշանի նման ներկայացուցիչները նյարդային ու անհամբեր կդառնան, հեշտությամբ կկորցնեն հավասարակշռությունը, կասեն ու կանեն այն, ինչի համար ավելի ուշ կզղջան:

Շատ գործեր ձանձրալի ու անիմաստ կթվան, բայց դա պատճառ չէ դրանց թեթևամիտ վերաբերվելու համար: Կարգապահությունը հիմա շատ կարևոր կլինի ամեն ինչում. եթե ձեր մեջ ուժ գտնեք դիմակայելու գայթակղություններին, ապա մյուս փորձություններից էլ գլուխ կհանեք:

Անձնական հարաբերություններին ու մտերիմների հետ շփումներին վերաբերող հարցերում լավ է վստահել ինտուիցիային: Հենց նրա հուշումները կօգնեն խուսափել ոչ միանշանակ իրավիճակներից, պահանջներից ու վիրավորանքներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ ու հետաքրքիր կանցնի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածում ձեզ շատ նոր տպավորություններ ու վառ հույզեր են սպասվում: Շատ Այծեղջյուրների կհաջողվի ուրախացնել շրջապատողներին, հաճելի անակնկալներ անել մտերիմներին, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Բայց սեփական գործերի մասին էլ չեք մոռանա. զարմանալի կերպով ամեն ինչի համար ժամանակ կգտնվի:

Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր ծանոթություններ հնարավոր են անսովոր, նույնիսկ տարօրինակ պայմաններում: Հարաբերությունները կարող են երկար չտևել, բայց կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ ու հոգնեցուցիչ կլինի: Դուք պետք է շատ աշխատեք, ուղղեք ուրիշների սխալները, ձեզ վրա վերցնեք մյուսների համար պատասխանատվությունը: Բացի այդ, հաճախ անհարմար իրավիճակներում կհայտնվեք ու դրանց պատճառով ավելի շատ կհուզվեք, քան արժեր:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պատրաստ եղեք, որ շաբաթը բավականին հոգնեցուցիչ է լինելու: Շաբաթվա սկզբին արժե վերանայել պլանները, մտածել՝ արդյոք կարելի է ինչ-որ բան հետաձգել: Պետք է շատ աշխատեք, ընդ որում՝ հաճախ միայնակ: Որոշ Ջրհոսների համար դա իսկական փորձություն կդառնա: Նշանի ներկայացուցիչները ոչ այնքան համախոհների օգնության, որքան բարոյական աջակցության, շփումների կարիք կզգան: Աշխատեք չխառնել անձնականն ու գործնականը, հետևեք, որ ձեր համակրանքն ու հակակրանքը չազդեն աշխատավայրում ընդունած որոշումների վրա:

Մտերիմների հետ շփումները կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, իսկ հաճախ՝ կոգեշնչեն: Աջակցությունը, հասկացողությունը կօգնեն ձեզ ավելի վստահ զգալ, մի կողմ վանել տագնապն ու տհաճ հուշերը: Օգտակար կլինի շաբաթվա համար ընտանեկան ուղևորություններ ու զվարճանքներ պլանավորելը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը անհանգստության առիթներ կբերի, բայց հաճախ ինքներդ էլ կհասկանաք, որ հուզվում եք դատարկ բաների պատճառով: Ինտուիցիան կհուշի, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ է, և դա իսկապես այդպես կլինի: Միակ բանը, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, շրջապատողների հետ հարաբերություններն են: Մտածեք՝ արդյոք վստահության արժանի են այն մարդիկ, որոնց վրա հիմա ինչ-որ կարևոր բանում հենվում եք:

Օգտակար ինֆորմացիա ստանալու շանս կա, ընդ որում՝ այն կստանաք անսպասելի աղբյուրներից: Եկել է ժամանակը, երբ ավելորդ չէր լինի բամբասանքներին ու շշուկներին ուշադրություն դարձնելը: Այն, ինչ համարյա պատահաբար կիմանաք, շուտով պետք կգա ու կօգնի առաջ անցնել մրցակիցներից:

Հոգ տարեք ձեր մասին, ավելի շատ հանգստացեք, զբոսնեք, խուսափեք ավելորդություններից ու սթրեսային իրավիճակներից: Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչպես եք ձեզ զգալու ողջ ամսվա ընթացքում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1971 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6