Շաբաթվա աստղագուշակ 01.04 - 07.04

Շաբաթվա աստղագուշակ 01.04 - 07.04

01.04.2019 в 15:00 | Շաբաթվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա առաջին կեսը վատ չի անցնի: Շատ հետաքրքիր գործեր կլինեն, որոնք հետաձգելու կամ մեկ ուրիշին հանձնարարելու ցանկություն չեք ունենա: Հաճույքով կսովորեք նորը, կաշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, որը հետո կարող է պետք գալ: Որոշ Խոյեր նաև շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: Նրանց շնորհիվ կկարողանան կենտրոնանալ իրենց ամենահամարձակ պլանների իրագործման վրա: Չնայած գործեր սովորականից շատ կլինեն, բայց հանգստի, հաճելի շփումների ու ընկերական հանդիպումների համար էլ ժամանակ կմնա:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Առաջին հերթին՝ կվերադառնան այն խնդիրները, որոնք արդեն լուծված էիք համարում: Կպարզվի, որ շատ բան կիսատ է արվել և սկսածն ավարտին հասցնելու համար ստիպված պետք է լինեք փոխել պլանները: Երկրորդ հերթին՝ կբարդանան ամենամտերիմների հետ հարաբերությունները: Կհիշվեն հին վիրավորանքներն ու անցյալի տհաճ իրադարձությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածում շատ բան անելու ունակ կլինեք, այնպես որ՝ կենտրոնացեք ամենակարևոր խնդիրների վրա: Ցանկալի չէ հետաձգել բանակցություններն ու գործնական հանդիպումները. հիմա ճարպկորեն կօգտվեք ձեր հմայքից, հեշտությամբ կշահեք մարդկանց համակրանքը, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար կենտրոնացած են միայն իրենց տեսակետի վրա:

Շաբաթվա երկրորդ կեսին կուժեղանան բացասական միտումները: Հույզերը կլարվեն, հանգստություն դժվարությամբ կպահպանեք: Բացի այդ, չեն բացառվում տհաճ իրադարձությունները. դրանք կսահմանափակեն ձեզ, կստիպեն հիասթափվել այն մարդկանցից, որոնց մասին բարձր կարծիք ունեիք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների ու նրանց հետ, ովքեր լավ են հասկանում ձեզ, աջակցում են ու չեն քննադատում: Նման շփումների շնորհիվ տրամադրությունը կլավանա, դժվարությունները հաղթահարելն էլ կհեշտանա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ողջ շաբաթվա ընթացքում շատ զգույշ եղեք կապեր հաստատելիս: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, բայց նրանք բոլորը չէ, որ արժանի են վստահության ու համակրանքի:

Շաբաթվա առաջին օրերը աշխատանքում հատուկ զգուշություն են պահանջում: Ցանկացած սխալ թանկ կարժենա: Բացի այդ, վտանգ կա՝ ինչ-որ մեկի խարդավանքների զոհը դառնաք, տուժեք ուրիշի անբարեխղճության պատճառով: Եթե համատեղ նախագծերի եք մասնակցում, ուշադիր հետևեք, որ ձեր գործընկերները կատարեն աշխատանքի իրենց մասը:

Ավելի ուշ իրավիճակը գործնական դաշտում դեպի լավը կփոխվի, բայց բացասական միտումների ազդեցությունը կարող է անդրադառնալ նաև անձնական հարաբերությունների վրա: Նույնիսկ ամենամտերիմների հետ շփումները սովորականից դժվար կտրվեն, որքան էլ որ ցանկանաք խուսափել տարաձայնություններից ու հարթել բոլոր սուր անկյունները:

Նկատի ունեցեք, որ հույզերն այսօր ձեզ ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն: Վերահսկեք դրանք ու անպայման կհաղթահարեք բոլոր դժվարությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Շաբաթվա առաջին օրերը պատրանքների ժամանակ է, որոնց գերի դառնալը շատ հեշտ կլինի: Ավելի ուշ կտեսնեք, որ սխալ պատկերացում էին կազմել, իսկ հիմա մի շտապեք կապվել պարտավորություններով, խոստումներ մի տվեք, եթե վստահ չեք, որ արագ կարող եք կատարել դրանք, մի շտապեք որոշումներ ընդունել ու եզրակացություններ անել: Հավանական է՝ ձեզ հետաքրքիր, գրավիչ առաջարկներ անեն: Դրանք կարող են վերաբերվել ինչպես աշխատանքին, այնպես էլ անձնական կյանքին: Մի շտապեք պատասխան տալ, ժամանակ ձգեք ու ինֆորմացիա հավաքեք. այդպես կկարողանաք խուսափել հիասթափություններից:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Այն շատ հարցերին պատասխաններ կտա, թույլ կտա գլուխ հանել խճճված գործերից ու որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Չի բացառվում՝ անսպասելի ստանաք կարևոր ու հարգարժան մարդու աջակցությունը. դրա շնորհիվ ձեր հեղինակությունն էլ կաճի: Շաբաթվա վերջին օրերը առատաձեռն կլինեն հետաքրքիր ծանոթությունների մասով:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը ուրախ, բայց անօգուտ կանցնի: Այս հատվածում հաճախ կփոխվեն ոչ միայն պլանները, այլ նաև ձեր ցանկություններն ու նպատակները: Բացի այդ, շատ մեծ է ձանձրալի գործերը հետաձգելու ու ինչ-որ անօգուտ, բայց հաճելի բանով զբաղվելու գայթակղությունը: Ձեզ կարող եք որոշակի ազատություն տալ, բայց միայն նրանից հետո, երբ կկատարեք ձեր խոստումները: Եթե այդպես չվարվեք, ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները երկար ժամանակով կփչանան:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում կարող եք կարգուկանոն հաստատել կյանքի բոլոր բնագավառներում ու դրանից հաճույք ստանալ: Շատ բան կհաջողվի, վերջապես կանեք այն, ինչ ուզում էիք. իրադարձությունները ձեզ կոգևորեն ու ինքնավստահություն կներշնչեն: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Անձնական հարաբերությունների ոլորտում հավանական են դրական փոփոխություններ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհարթ ու հակասական շաբաթ է: Շատ իրադարձություններ տեղի կունենան, որոնց միջև պետք է կապ գտնեք: Երբեմն չեք վստահի ինքներդ ձեզ, կկասկածեք սեփական եզրակացությունների վրա ու ուրիշներին կդիմեք խորհուրդների խնդրանքով. դա միայն լրացուցիչ դժվարություններ կբերի: Ձեր սեփական փորձն ու առողջ բանականությունն ավելի օգտակար կլինեն:

Շատ դժվար կլինի թյուրիմացություններից խուսափելը, բայց կարևոր է դրանք սրտին մոտ չընդունել: Ինչքան շուտ կենտրոնանաք իսկապես կարևոր գործերի վրա, այնքան անհանգստության առիթներ քիչ կլինեն: Ինչ-որ բան կարող է շեղել ձեզ, բայց եթե հիշեք ձեր հիմնական նպատակների մասին, ապա ճիշտ ճանապարհից չեք շեղվի:

Ողջ շաբաթվա ընթացքում պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչպես են դասավորվում շրջապատի հետ հարաբերությունները: Աշխատեք ամրապնդել կապերը, որոնք թանկ են ձեզ համար: Օգտակար կլինի հին ծանոթներին հանդիպելն ու իմանալը, թե ինչպես են նրանց գործերը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը կարող է անօգուտ թվալ: Բայց չի բացառվում, որ նրա իրադարձությունները կարևոր դեր խաղան ձեր կյանքում, այնպես որ՝ ուշադիր եղեք: Թեթևամտություն դրսևորելու համար ամենահարմար ժամանակը չէ: Եթե խոսքն աշխատանքի մասին է, այն ֆինանսական կորուստների կհանգեցնի ու կվնասի ձեր հեղինակությանը, իսկ եթե խոսքն անձնական կյանքի մասին է, ապա հարաբերություններում խնդիրների ու կասկածամտության պատճառ կդառնա:

Ամենայն հավանականությամբ պետք է վերադառնաք հին գործերին: Պլաններ կառուցելիս նկատի առեք դա: Եթե ավարտում եք աշխատանքային կամ անձնական նախագծի վրա աշխատանքը, մի ծուլացեք ստուգել, որ ամեն ինչ ճիշտ է արվել, ոչ մի բան բաց չեք թողել ու չեք մոռացել:

Կարևոր է խուսափել կասկածելի գործարքներից, ինչպես նաև այնպիսի արարքներից, որոնք կարող են կանոնադրության խախտում համարվել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հակասական ու բարդ կլինի: Շատ Կարիճների այն տագնապի առիթներ կտա: Կարող է պարզվել՝ գործը, որն ավարտված էիք համարում, նորից ուշադրության կարիք ունի, քանի որ դրանում սխալներ կան: Աշխատանքի հետ կապված կասկածներ էլ կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ վստահ չեն լինի իրենց ստանձնած նախագծերի հեռանկարների վրա, մյուսներն էլ կանհանգստանան՝ արդյոք ճիշտ մասնագիտական ուղի են ընտրել: Կարևոր է չշտապել ու շրջապատից խորհուրդներ չսպասել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն շատ բարենպաստ է ստեղծագործելու ու ուսման համար, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների, որոնք թույլ են տալիս ընդլայնել հորիզոնները: Հավանական է՝ սկսեք նոր բանով հետաքրքրվել, իսկ շուտով նաև կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ձեր ղեկավարները, իսկ ժամանակի հետ նաև ընկերները կդառնան: Այս հատվածում չի բացառվում նաև անսովոր սիրային պատմության սկիզբը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ողջ շաբաթը բավականին լարված կանցնի, բայց դա ձեզ չի վշտացնի: Բանն այն է, որ կհետաքրքրվեք տեղի ունեցող ամեն ինչով, չեք խճճվի, եթե ճանապարհին դժվարություններ առաջանան, բաց չեք թողնի նոր գործում ինքնադրսևորվելու հնարավորությունը: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հայացքները տարբեր են ձերինից: Նրանց հետ շփումները կօգնեն նորովի նայել սովորական դարձած իրերին. չի բացառվում՝ դրանից հետո ուզենաք փոխել ապագայի ձեր պլանները:

Նոր մասնագիտական խնդիրներ կառաջանան, որոնց լուծման վրա պետք է գլուխ կոտրեք: Նկատի ունեցեք, որ այս շաբաթվա բոլոր գաղափարներն այնքան էլ լավը չեն: Քննարկեք այդ գաղափարները այն մարդու հետ, ում փորձին ու գիտելիքներին վստահում եք, և միայն դրանից հետո կյանքի կոչեք դրանք:

Հուզական դաշտը բարենպաստ կլինի, նույնիսկ դժվար պահերին հանգստություն ու լավ տրամադրություն կպահպանեք: Երկուսն էլ հաճախ կփոխանցվեն շրջապատողներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ կարևոր է հանգստություն պահպանել: Այս շաբաթ շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Երբեմն ձեր ճանապարհին լուրջ խոչընդոտներ կառաջանան, և հասկանալի չի լինի, թե ինչպես կարելի է հաղթահարել դրանք: Նման պահերին կաշխատեք ինքնուրույն գլուխ հանել իրավիճակից, այլ ոչ թե դիմել օգնության խնդրանքով: Նման մոտեցումը ճիշտ կլինի, կօգնի խուսափել անտեղի խառնաշփոթից, ինչպես նաև ժամանակ չվատնել երկար բացատրությունների ու քննարկումների վրա:

Պատրաստ եղեք սովորել: Դա առաջին հերթին վերաբերում է այն Այծեղջյուրներին, ովքեր կարծում են, թե արդեն բավարար գիտելիքներ ունեն: Ցավոք, հակված կլինեք գերագնահատել ձեզ, ինչպես նաև մոռանալ, որ շատ բան փոխվում է և պարզապես ինչ-որ բան կարող է աչքաթող արած լինեք: Այնպես որ՝ ցանկացած հնարավորություն օգտագործեք նոր ինֆորմացիա ու օգտակար հմտություններ ստանալու համար:

Ողջ շաբաթվա ընթացքում կարևոր է ուշադիր լինել տնային գործերին: Այդ գործերն աննշան կլինեն, բայց լավ է չհետաձգել դրանք ու ոչ ոքի չհանձնարարել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ հաջողությունների հույս մի ունեցեք ու թույլ մի տվեք շրջապատողներին ձեզ համոզել, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի: Ավելի հավանական է հակառակը՝ պետք է ջանքեր գործադրեք գործերում համեստ առաջընթացի հասնելու համար, ցանկացած խնդրի լուծում մեծ աշխատանք կպահանջի: Լավ նորությունն այն է, որ բավականաչափ էներգիա կունենաք ամեն ինչից գլուխ հանելու համար, այնպես որ՝ գերհոգնածությունից կարող եք չվախենալ:

Շատ լարված կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները: Ոմանք կարծես հատուկ կփորձեն հանել ձեզ հավասարակշռությունից, պրովոկացիայի կենթարկեն: Դուք կաշխատեք բարեհամբույր ու քաղաքավաի լինել և ճիշտ կվարվեք: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել բաց կոնֆլիկտներից:

Այս շաբաթ զվարճանքների ու հանգստի համար շատ ժամանակ չեք ունենա: Բայց եթե ձեզ հաջողվի հանդիպել ընկերներին, դրա համար չեք զղջա. տրամադրությունը երկար ժամանակով կլավանա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենաարդյունավետ շաբաթը չէ: Ինքներդ ձեզ պետք է կա՛մ համոզեք, կա՛մ ստիպեք ստանձնել գործերը: Ընդ որում՝ երկուսն էլ ձեզ մոտ լավ չի ստացվի. խնդիրները, միևնույն է, չլուծված կմնան: Բայց լավ հանգստանալ էլ չի ստացվի. ձեզ կանհանգստացնեն ապագայի մասին մտքերը, մեղքի զգացումը կամ հակասական ցանկությունները: Բայց չեք բողոքի. ձանձրույթն ու միապաղաղությունը ձեզ ավելի քիչ դուր կգային:

Այս շաբաթ օգտակար կլինի նոր բան ստանձնելը: Կարող եք հաջողությունների հասնել ուսման մեջ ու ստեղծագործական կյանքում. երկուսից էլ հաճույք կստանաք: Չարժե հրաժարվել աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունից ու հասարակական ելույթներից: Դրանք հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, համախոհներ ու գործընկերներ գտնելու հնարավորություն կտան:

Հիմա ռոմանտիկ տրամադրություն կունենաք, հեշտությամբ կսիրահարվեք: Բայց նույնիսկ ամենաուժեղ զացմունքները ձեզ չեն ստիպի կորցնել առողջ բանականությունը:


Moder-003 1214 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով