Փետրվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

25.02.2019 в 21:00 | Լուսնային

Փետրվարի 26-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 00:19-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 01:54-ը, հարմար է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննություններ հանձնելու, մասնագիտական որակները փորձության ենթարկելու համար: Նոր աշխատանքի անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, մնալ միայնության մեջ, միայնակ ծանր աշխատանք կատարել ու այդտեղ ծախսել բոլոր ուժերը:



Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 01:54-ից, խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, զբաղվել սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով: Կարող եք սովորեցնել մյուսներին, փոխանցել ձեր փորձը, աշակերտներ պատրաստել կամ պարզապես գիտելիքներ կուտակել: Խորհուրդ չի տրվում ճամփորդել, նոր գործեր սկսել, բիզնեսով զբաղվել, բանակցություններ վարել, կապեր հաստատել:

Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կյանքում հավասարակշռություն կմտցնի: Այսօր ապագայի դռները կբացվեն ձեր առաջ ու նոր մակարդակի կբարձրանաք: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ կապերին: Ուտելու հարցում չափավոր եղեք: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:


Moder-003 340 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 2
Հյուրեր/Гостей: 2
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով