ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1265 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 23-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 18:55-ից՝ Կարիճի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 23:16-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել ու միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամունություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Հոգեպես անկայուն մարդկանց համար կրիտիկական օր է:



Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 23:16-ից, անկեղծ խոստովանությունների, բացահայտումների, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Սա առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով: Հպարտությունն ու գոռոզությունն այսօր վտանգավոր կլինեն:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ինքնավերլուծության ու մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում ավելի մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խուսափեք դեղեր ընդունելուց: Նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնելը: Վատ նշան է երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1265 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4