Փետրվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

19.02.2019 в 21:00 | Լուսնային

Փետրվարի 20-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:55-ը, ամենամաքուր օրերից մեկն է: Այսօր դրսևորվող ագրեսիվությունը, նախանձն ու չարությունը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել օգտակար գործերով ու մեծ մաքրությամբ, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել, զբաղվել ինքնակատարելագործմամբ: Հանգստություն ու չափավորություն պահպանեք: Խուսափեք վիճելուց ու ագրեսիայի, նախանձի դրսևորումներից:



Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 18:55-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքով ուրախանալու օր է: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու լարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, օրն ուրախ անցկացնել: Կարող եք օրը տանից դուրս անցկացնել: Բարի կլինեն բույսերի ու պտուղների հետ կապված երազները:


Moder-003 364 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 3
Հյուրեր/Гостей: 3
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով