Փետրվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը

31.01.2019 в 21:00 | Լուսնային

Փետրվարի 1-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 03:46-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:17-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիան վատնում են դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել կուտակած ողջ էներգիան: Բարենպաստ է իրատես լինելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերծանրաբեռնվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելն ու առանց հանգստի աշխատելը: 



Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 06:17-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելն ու ծովային ճամփորդությունների մեկնելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա թեթև ու ուրախ օր է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, գինի խմել: Կարող եք նվերներ ընդունել, իսկ գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական որոշումների համար: Սա առողջությունը ամրապնդելու ու բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին ու կաթնամթերքին: Հաճախ ու քիչ-քիչ կերեք:



Moder-003 264 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme