ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1376 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 18-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:55-ը, կարևոր օր է: Այն ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ սկսելու օր է: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Խուսափեք տեսողությունը ծանրաբեռնելուց: Օրվա հիվանդությունները արագ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 15:55-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մոտ չափավորություն զարգացնեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Բարենպաստ է համեստ լինել ու պայքարել ծուլության դեմ: Խորհուրդ չի տրվում վիճել, նվերներ ընդունել, լուծել ընտանեկան խնդիրները: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին ու հատիկավորներին: Խուսափեք խնձոր ուտելուց: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Կսրվեն ֆոբիաները:



Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խուսափեք սեռական կապերից: Լավը կլինեն իրական, կոնկրետ բնույթ կրող երազները: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1376 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5