ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1276 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 17-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 18:20-ից՝ Առյուծի:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:34-ը, ինֆորմացիա կուտակելու, կոնսուլտացիայի դիմելու, ուսման օր է: Օրը բարենպաստ է սովորելու, խոհանոցում աշխատելու, կենցաղում անհրաժեշտ իրեր գնելու կամ սեփական ձեռքով պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 13:34-ից, կարևոր օր է: Այն ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ սկսելու օր է: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Խուսափեք տեսողությունը ծանրաբեռնելուց: Օրվա հիվանդությունները արագ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:



Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Ճշմարիտ գործի համար պայքարելու, ասպետության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք նաև ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, ալկոհոլը ցանկալի չէ: Երազում պայքար, կռիվ տեսնելը թշնամու հետ կապված խնդիրների շուտափույթ լուծում է կանխատեսում: Լավ է, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1276 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6