Փետրվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

15.02.2019 в 21:00 | Լուսնային

Փետրվարի 16-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:24-ը, մտքերը մաքրելու, խելամտության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Հնարավոր է խոստովանություններ ստանաք, կիրականանան վաղեմի երազանքները: Նվերներ տվեք, ուշադիր եղեք նաև ձեր անձի հանդեպ, մարդասեր ու ներողամիտ եղեք, բայց շատ մի թուլացեք: Խուսափեք առևտուր անելուց, մոլախաղերով տարվելուց, բարկանալուց, վիճելուց ու լաց լինելուց: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք ու շատ ջուր խմեք: Հակացուցված է սիրտը ծանրաբեռնելը:



Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 13:24-ից, ինֆորմացիա կուտակելու, կոնսուլտացիայի դիմելու, ուսման օր է: Օրը բարենպաստ է սովորելու, խոհանոցում աշխատելու, կենցաղում անհրաժեշտ իրեր գնելու կամ սեփական ձեռքով պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Կարող եք զբաղվել տնային գործերով, ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Խուսափեք նաև ծախսերից: Կարող եք ձեզ մի փոքր շատակերություն թույլ տալ: Օրվա երազները կշիռ կունենան ու կապված կլինեն նյութական աշխարհի հետ: 



Moder-003 383 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme