Փետրվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

11.02.2019 в 21:00 | Լուսնային

Փետրվարի 12-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: 

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:56-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ զբաղվելը: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Կարող եք օրգանիզմի մաքրում անցկացնել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:56-ից, ամեն քայլը լավ կշռադատեք ու գնահատեք: Շատ օգտակար կլինի այն մարդուն ներելը, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է այգում աշխատելու ու ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում մաքրումը, պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար: Մի ստեք, մի հպարտացեք: Ոչ ադեկվատ լինելը կարող է խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ այսօր ակտիվության ցանկացած դրսևորում պատժելի է, նրա հետևանքները վատը կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, ֆոբիաները կսրվեն:



Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք ճաշկերույթ կազմակերպել: Խուսափեք դիմահարդարանքի միջոցներ ու օծանելիք օգտագործելուց: Նախապատվությունը տվեք թեթև սննդին, աղցաններին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:



Moder-003 292 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme