ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1245 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 11-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 04:28-ից՝ Ցուլի: 

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:37-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Խուսափեք գրքեր, նամակներ, թղթեր պատռելուց, ինչ-որ մեկին վատը ցանկանալուց, երեխաների վրա բարկանալուց: Օրը բարենպաստ է վիրահատությունների համար, բայց անբարենպաստ է ատամնաբույժին այցելելու համար: Խուսափեք հավի միս ու ձու օգտագործելուց:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 10:37-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ զբաղվելը: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Կարող եք օրգանիզմի մաքրում անցկացնել:



Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ ու չտրվել գայթակղություններին: Ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Աշխատեք շուրջը և ձեր ներսում մաքրություն հաստատել: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել: Խուսափեք սեռական կապերից: Այսօր հավանական են ծանր, սարսափելի երազներ: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1245 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/10