ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1269 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 10-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:20-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնարավոր է գտնեք գողացված կամ կորած իրերը: Խորհուրդ չի տրվում պատմել վատ երազները. դրանք կարող են իրականություն դառնալ: Ուշադիր եղեք շնչառական համակարգին, որն այսօր խոցելի կլինի: Օրը լավ է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն այսօր արագ կապաքինվեն:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 10:20-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Խուսափեք գրքեր, նամակներ, թղթեր պատռելուց, ինչ-որ մեկին վատը ցանկանալուց, երեխաների վրա բարկանալուց: Օրը բարենպաստ է վիրահատությունների համար, բայց անբարենպաստ է ատամնաբույժին այցելելու համար: Խուսափեք հավի միս ու ձու օգտագործելուց:



Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել իրադարձություններին: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք: Խուսափեք սեռական կապերից: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան սննդին: Խուսափեք քաղցրից, կաթնամթերք օգտագործեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1269 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6