ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 8-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: 

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:38-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, գրքեր ու նամակներ պատռելը, հավի միս ու ձու ուտելը, ափսեները կոտրելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:38-ից, բոլոր պլաններում ու մակարդակներում ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի մաքրում անել: 



Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, նաև, երբ բնական աղետը կործանում է ինչ-որ բան: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկերից, մսից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր մոտ շրջապատին:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1217 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7