ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 27-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:52-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 01:52-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր պահուստային էներգիան ու ուժերը: Պետք է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, վստահ եղեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի աշխատելը:



Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Մազերը թափվելն ու ատամներն ընկնելն այսօր վատ նշաններ կլինեն: Նախապատվությունը տվեք կանաչ գույնին, թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին ու քաղցր հյութերին: Երազները կշիռ կունենան: Երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը լավ նշան կլինի: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5