/ Աստղագուշակ / Լուսնային / Օգոստոսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
20.08.2019

Օգոստոսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը

Օգոստոսի 15-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:36-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Սա ինքնակատարելագործման փուլեր սկսելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, եթե նա դրա համար ջանքեր գործադրի: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Հայելուն քիչ նայեք: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել մնացորդներից ու թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 21:36-ից, մարմնական գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Այսօր լավ նշանը կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը, սննդի մեջ հատիկավորներ օգտագործելն ու ճապոնական խոհանոցի կերակուրները համտեսելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: 



Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության, աղտոտության զգացումը նորմալ երևույթ կլինի: Մաքրություն հաստատեք ձեր ներսում ու ձեր շուրջը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, աստիճանները, կոշիկը, կոտրված հատակը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են շատ ծանր, սարսափներով լի երազներ:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Август 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 19
Հյուրեր/Гостей: 19
Օգտատերեր/Пользователей: 0