ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1067 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 13-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 19:35-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:41-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ կլինի խոստովանություններ ստանալը: Կարող են իրականանալ հին երազանքները, ձեր աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու մյուս մարդկանց, այլասեր լինել, բայց պետք չէ թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 20:41-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման օր է: Օրը բարենպաստ է կերակուր պատրաստելու, ուսման, գիտելիքներ կուտակելու, գնումներ անելու, կենցաղի համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր շատ լավ կազդեն դեղերը:



Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է ճամփորդություններին ու առաքելություններին, մարդկանց օգնելուն: Սա շահույթի, խոշոր ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգուկանոնին:Հիմա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակն է: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամները բուժելը: Լավ կլինի, եթե նվերներ տաք: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու թանկարժեք զարդերի հետ. դրանք ստանալը, գտնելը, նվիրելը կամ տեսնելը: Նյութական կորուստները վատ նշաններ կլինեն: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Լավը կլինեն ունեցվածքը մեծացնելու մասին երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5