ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1162 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 11-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 08:49-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:10-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալը. խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է: Խուսափեք նաև ճամփորդելուց: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 19:10-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնեք, մարմնամարզություն արեք: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է առավելագույնս զգույշ լինեք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք անելն ու միջատներ սպանելը: 



Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա քննադատական, բարդ օր է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինել սեփական անձին ու աշխարհին: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն ջրի հետ: Կորուստները, միջատների խայթոցները, կտրվածքները, կոտրվածքները, մարող կրակն ու կեղտը վատ նշաններ կլինեն: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն կերակուրները կլինեն կաթը, սև հացն ու աղը: Լավ նշան կլինի ընդհանրապես երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Օրվա բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1162 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3