ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նորաձևությունն ու աստղակերպի նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2750 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Խոյերը նախընտրում են վառ գույները (հատկապես՝ կարմիրն ու նարնջագույնը) և հստակ ուրվագծերը: Անտարբեր չեն միլիթերի ոճի ու սպորտային հագուստի նկատմամբ:

Ցուլերը սիրում են բաց տոները, հատկապես՝ վարդագույնը, երկնագույնը, մաշկագույնը: Կանայք նախընտրում են կանացի ուրվագծերը, տղամարդիկ՝ հագուստի ազատ ոճը: Անտարբեր չեն հատկապես թանկարժեք քարերով զարդերի նկատմամբ:

Երկվորյակները սիրում են վառ, երփներանգ ծաղկանախշերը: Հաճախ նրանք մինչև ծերություն էլ երիտասարդական ոճով են հագնվում:

Խեցգետինները սիրում են էթնիկ նախշերը, ռոմանտիկ ու դասական ոճերը: Անտարբեր չեն թանկարժեք բնական կտորների, բրենդային իրերի նկատմամբ:

Առյուծները սիրում են առանձնանալ ամբոխից, նախընտրում են կարմիրը, դեղինն ու ոսկեգույնը: Ընտրում են թանկարժեք, ճոխ զարդարված հագուստը: Անտարբեր չեն թանկարժեք զարդերի նկատմամբ:

Կույսերի սիրելի գույներն են սպիտակն ու մոխրագույնի բոլոր երանգները: Բուրժուազիայի համեստ գրավչություն. սա նրանց մասին է ասված: Սիրում են հարմարավետ ու պրակտիկ հագուստը, գործնական ոճը:

Կշեռքը սիրում է ռոմանտիկ ոճը, թեթև ուրվագծերը: Սիրելի գույներն են ոչ վառ, սառը երանգները: Հետևում են նորաձևությանը, փորձում են դրան համահունչ քայլել: Անտարբեր չեն թանկարժեք իրերի հանդեպ, իրենց վրա գումար չեն խնայի:

Կարիճները անտարբեր չեն սևի ու կարմիրի հանդեպ: Ամենահամարձակ Կարիճ կանայք իրենց են վերցնում ճակատագրական կնոջ, իսկ տղամարդիկ՝ սատանայական տղամարդու կերպարները:

Աղեղնավորը սիրում է բազմաշերտությունը: Սիրում է նաև էթնիկ նախշերը, վառ ու ոչ ստանդարտ հագուստը:

Այծեղջյուրը սիրում է դասական ոճը, ոչ վառ գույները: Նախընտրում է գործնական, լակոնիկ, զուսպ ոճը: Զգեստապահարանը անպիտան իրերով չի ծանրաբեռնում:

Ջրհոսը սիրում է մանուշակագույնի, կապույտի բոլոր երանգները: Միշտ նորաձևության առաջին շարքերում է, սիրում է ամեն նորն ու անսովորը: Հաճախ էքստրավագանտ ոճ ունի ու տարբերվում է ամբոխից:

Ձկները սիրում են ոչ վառ գույները, թեթև, ազատ ուրվագծերը: Նախընտրում են բնական կտորները, տանել չեն կարողանում սինթետիկան: Ձկներին կարելի է ճանաչել կոշիկներից. դրանք միշտ թանկ, լավ որակի ու խնամված են:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2750 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/7