ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մոմագուշակություն
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 4153 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ՍԵՂԱՆԻՆ ՎԱՌՎՈՒՄ ԷՐ ՄՈՄԸ...

Մեր նախնիներից մեզ հասած գուշակությունների շարքում իր ուրույն տեղն ունի մոմով գուշակությունը: Համարվում է, որ մոմով գուշակություններն ամենճիշտն ու... ամենաանվտանգն են:

ԵՐԲ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՆԱ

Մի քանի երազանք (5-ից ոչ ավելի) մտապահեք և դրանցից յուրաքանչյուրը գրեք առանձին թղթի վրա: Այնուհետև վերցրեք նույնանման մոմեր (երազանքների քանակին համապատասխան), յուրաքանչյուրը դրեք երազանքով թղթի վրա և վառեք: Նախընտրելի են բարակ և կարճ մոմերը:

Գուշակության եղանակը. Աշխատեք բաց չթողնել այն պահը, երբ մոմը մինչև վերջ վառվի: Չէ՞ որ հենց այդ երազանքը շուտով կիրականանա:

ՍԻՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ

Վերցրեք երկու միանման մոմ: Մեկի վրա սև թել կապեք՝ դա կլինի ձեր ընտրյալը: Սպիտակ մոմը կլինի ձեր խորհրդանիշը: Մոմերը միաժամանակ վառեք և դրեք կողք կողքի (կարելի է պահել նաև ձեռքերում. աջում՝ քոնը, ձախում՝ նրանը):

Գուշակության եղանակը. 

  • Մոմի այրման ընթացքում արդեն կարելի է ինչ-որ բան իմանալ ձեր զգացմունքի մասին: Նայեք կրակին, որ մոմի բոցն ավելի բարձր լինի, նրա սերն էլ ավելի ուժեղ է:
  • Եթե մոմն անհավասար է վառվում, ճայթում է կամ մուխ արձակում, նշանակում է, որ այդ զգացմունքը մարդուն բերում է ցավ, խանդի տառապանքներ, տանջանք:
  • Իսկ եթե մոմը հանգչի նախքան պատրույգի վառվելը, ապա բաժանումից խուսափելն անհնար է: Նախաձեռնողը կլինի նա, ում խորհրդանիշն է հանդիսանում հանգած մոմը:
  • Նման գուշակության մեջ ամենակարևորն այն է, թե ում մոմն առաջինը կայրվի. այդ մարդու զգացմունքները անցողիկ կլինեն: Սա ճիշտ կլինի միայն այն պարագայում, եթե երկու մոմերի հանգչելու միջև եղած ժամանակային տարբերությունը կազմի երկու րոպեից ավելի:
  • Եթե երկուսն էլ հանգչել են համարյա միաժամանակ, ապա սերն իսկապես փոխադարձ է, և ձեզ սպասվում է երկար ու երջանիկ համատեղ կյանք:

 

Ի՞ՆՉ Է ԻՆՁ ԱՍՈՒՄ ԳԱԼԻՔ ՕՐԸ

Վառվող մոմերով կարելի է գուշակություն անել թեկուզ ամեն օր: Կարևորը ցանկությունը հստակ ձևակերպելն է, խնդրի էությունը նշելը... մոմի ընտրելը:

Գուշակության հաջորդ տեսակի համար գործածեք պատկերավոր մոմեր՝ քառակուսիներ, ուղղանկյուններ, գնդեր կամ լայնափոր գավաթներ:

Գուշակության եղանակը

  • Վառվելիս մոմի կողքերը չեն վնասվում՝ կրակը դեպի խորքն է իջնում, ուստի պետք է ուշադիր զննել, թե փոսիկում ինչ պատկեր է ձևավորվել:
  • Եվ այսպես, եթե պատկերը կլոր, հավասար փոսիկ է, ապա ձեզ հաջողություն է սպասվում:
  • Եթե փոսը թեթևակիորեն ծռված է դեպի ձախ, ապա դժվարություններից հնարավոր չէ խուսափել, բայց դրանք հաղթահարելի են:
  • Եթե ծռվածությունը աջ ուղղությամբ է, ապա հարազատները խոչընդոտներ կստեղծեն:
  • Եթե մոմը հանգչել է նախքան վառվելը, ապա դուք կզբաղվեք ոչ ձեր գործով:

ՄՈՄԻ ԱՅԲՈՒԲԵՆ

  • Գուշակության համար չի կարելի օգտագործել օրհնված կամ (առավել ևս) պսակադրության մոմեր:
  • Գուշակությունը պետք է կատարվի կիսախավարում:
  • Մոմերը հեշտությամբ ներծծում են մարդու բացասական լիցքերը, այնպես որ ավելի լավ է գուշակություն չանել վատ տրամադրությամբ:
  • Գուշակության համար կարելի է օգտագործել կամ սեփական ձեռքերով պատրաստված կամ էլ հենց ձեր կողմից գնած մոմերով: Նույնիսկ մտերիմ մարդու նվիրվածները հարմար չեն լինի:

  • Մոմը գուշակության համար միայն մեկ անգամ է օգտագործվում: Եթե մինչև վերջ չի վառվել, ավելի լավ է այն հանգիստ թողնել և հաճույքի համար չվառել: Եթե գուշակությունից հետո սեղանին մոմի կաթիլներ են մնացել, պետք է դրանք ջրով մաքրել: 

Իսկ դուք գիտե՞ք, որ...

  • Սպիտակ մոմերն ավելի լավ է վառել երկուշաբթի օրը: Դրանք ձգում են լուսնի էներգիան և օգնում Խեցգետնի համաստեղության ներքո ծնված մարդկանց:
  • Կարմիր մոմերը բարենպաստ ազդեցություն են թողնում առողջության վրա, ամրացնում են սիրային կիրքը և մարդուն օժտում իշխանականությամբ: Ավելի լավ է դրանք կիրառեն Խոյն ու Կարիճը երեքշաբթի օրը:
  • Նարնջագույն մոմերը նպաստում են ստեղծագործական գործընթացներին, պարզեցնում են միտքը և օգնում ներդաշնակության և հոգեկան հավասարակշռվածության հասնելուն:
  • Մանուշակագույն մոմերն ուժեղացնում են ինտուիցիան և մեծացնում ինքնուրույնությունը: Խորհուրդ է տրվում դրանք վառել չորեքշաբթի օրը Կույսերի և Ցուլերի կողմից:
  • Երկնագույն մոմերը նպաստում են ընտանեկան ներդաշնակության ու խաղաղության, փոխըմբռնման և համբերության հասնելուն: Լավ է դրանք կիրառել հինգշաբթի և շաբաթ օրերին, հատկապես Աղեղնավորի, Ձկների, Այծեղջյուրի և Ջրհոսի համաստեղությունների ներքո ծնվածների կողմից:
  • Սև մոմերը, չնայած իրենց գույնին, օգնում են հեռացնել բացասական լիցքերը, ուստի լավ է դրանք կիրառել մեդիտացիայի ժամանակ: Խորհուրդ է տրվում կիրառել դրանք շաբաթ օրը Այծեղջյուրների և Ջրհոսների կողմից:
  • Վարդագույն մոմերը խորհրդանշում են ռոմանտիկ զգացմունքներ, կանացիություն, սեր, ընկերություն, քնքշություն: Դրանք կարող են վառել բոլորը անկախ համաստեղությունից ցանկացած օր:
  • Կանաչ մոմը նպաստում է նոր նախաձեռնություններում հաջողության հասնելուն, զգայականության ուժեղացմանը և կիրառվում է մոգական ծիսակարգերի ժամանակ ներդաշնակության և հաջողության հասնելու համար, դրանք վանում են խանդն ու նախանձը: Լավ է դրանք վառեն ուրբաթ օրը Ջրհոսներն ու Ձկները:
  • Դեղին մոմերը օգնում են առևտրում հաջողության հասնելուն, շրջապատողների մոտ վստահություն ձեռք բերելուն: Դրանք պետք է վառեն Առյուծները կիրակի օրը:
Շնորհավորանքի Բացիկ 1
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 4153 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4