ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 969 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 8-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 13:06-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:02-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անել, զբաղվել բույսերով ու ծաղիկներով, զբոսնել բնության գրկում: Հնարավոր է՝ գտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:02-ից, սկզբունքները կամ ինչ-որ մեկին պաշտպանելու օր է: Օրը կարող եք անցկացնել ճանապարհին: Այսօր սնվելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով ու ուտել այն, ինչ ուզում եք: Բոլոր կերակուրներն անխտիր շատ լավ կյուրացվեն: Այսօր պետք է կուշտ լինեք, բայց շատակերությամբ էլ չզբաղվեք: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:



Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը, մյուսների համար աղոթելուն: Սա զղջման ու սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր արված ցանկացած վատ արարք կանդրադառնա ապագա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Կեսօրին պարզ երկինքը, տան մոտ կենդանի տեսնելը, մատանի գտնելը լավ նշաններ կլինեն: Օրվա գույնը կանաչն է: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության ու պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 969 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4