ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1122 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 5-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը բաժին է ընկնում գիշերային ժամերին՝ 00:00-ից մինչև 02:45-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ Լուսինը տեսանելի չէ: Այսօր ցանկացած երազ, ցանկացած գուշակություն սուտ կլինի: Սա աղետների ու անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Վերջ տվեք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, զուսպ, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու կենցաղային հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից կամ եղջյուրից իրեր, զարդեր կրելը: Քնելուց առաջ ջրով մաքրեք օրգանիզմը, կարող եք ոտքերը մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահել:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 02:45-ից ու ձգվում մինչև 06:31-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր ստանձնել, լավ է միայն պլանավորել դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը կորուստների կհանգեցնի: Խորհուրդ չի տրվում գերծանրաբեռնվելը, ալկոհոլ օգտագործելը, կծու ու շատ տաք կերակուրներ ուտելը:



Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 06:31-ից ու ձգվում մինչև կեսգիշեր, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ծիսակարգին, օրենքներին հետևելու, պարտքերը տալու ժամանակ է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը մաքրություն ու կարգապահություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Օրվա գույնը կապույտն է: Երազները կոնկրետ բնույթ կկրեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1122 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2