ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1220 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 4-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 00:17-ից՝ Ցուլի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:12-ը, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, զբաղվել ներհայեցմամբ, վերահսկել հույզերը: Ուշադիր եղեք գլխին ու զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու երկար մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 06:12-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ Լուսինը տեսանելի չէ: Այսօր ցանկացած երազ, ցանկացած գուշակություն սուտ կլինի: Սա աղետների ու անկումների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Վերջ տվեք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, զուսպ, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու կենցաղային հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից կամ եղջյուրից իրեր, զարդեր կրելը: Քնելուց առաջ ջրով մաքրեք օրգանիզմը, կարող եք ոտքերը մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահել:



Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, մարմնական ու հոգևոր ուժեր, գեղեցկություն, ներդաշնակություն ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել կառուցապատմամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, որսի գնալ: Հնարավորինս շատ հյութեր ու մրգեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1220 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5