/ Новости сайта / Լուսնային / Մայիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
25.06.2019

Մայիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մայիսի 27-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:19-ը, տխրության, կյանքը ճանաչելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ ու մեդիտացիա անելը, սեփական արմատներն ուսումնասիրելը, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում: Ուշադիր եղեք ողնաշարի ստորին հատվածին, կտրուկ շարժումներ մի արեք: Այսօր կարող եք ձեզ մի փոքր շատակերություն թույլ տալ:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 03:19-ից, չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում նաև սեռական կապերը, սիրախաղերը, որոնք ուժերի անկման պատճառ կդառնան: Այսօր մարդկանց մեջ կարթնանա կռիվների ու արկածախնդրությունների հանդեպ հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով ու կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ուշադրություն դարձրեք նաև ողնաշարին. ցանկալի է ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:



Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության ու մքտի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Նախապատվությունը տվեք վառ, հյութեղ գույներին: Բազմազան սնունդ օգտագործեք, կարող եք նոր ուտեստ փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Наш опрос
Оцените мой сайт
Ընդամենը - Всего ответов: 3
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 31
Հյուրեր/Гостей: 31
Օգտատերեր/Пользователей: 0