Մայիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մայիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը

24.05.2019 в 21:00 | Լուսնային

Մայիսի 25-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:37-ը, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք, խուսափեք միս ուտելուց: Կարող եք բեռնաթափման օր հայտարարել:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 02:37-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, սեփականությունից հրաժարվելու համար: Սա հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու ժամանակն է: Ակտիվ, ստեղծագործ օր է, սպորտային մրցումների, եզրակացությունների, քննությունների ու պրոֆեսիոնալիզմի փորձության օր է: Նոր աշխատավայր տեղափոխվել խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, ակտիվ լինել, միավորել մարդկանց: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ողջ ուժերն այնտեղ ծախսելը: Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին:



Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ներդաշնակության, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, հոգ տանել առողջության մասին: Ջուրն այսօր մաքրող հատկություն կունենա: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն ջրի ու թռչունների հետ, սակայն ջուրն անջատելը կնախազգուշացնի ձեր վրայից պաշտպանությունը վերցնելու մասին: Հնարավորինս շատ ջուր խմեք:


Moder-003 267 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 147

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 11
Հյուրեր/Гостей: 11
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով