ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 930 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 24-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 02:08-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Վտանգավոր է թունավորումներով, հոգևոր մշուշով, գիտակցության մթագնումով: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Վատ օր է հոգեպես անկայուն մարդկանց համար: 



Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 02:08-ից, բացահայտումների, անկեղծության օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք, խուսափեք միս ուտելուց: Կարող եք բեռնաթափման օր հայտարարել:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Սա կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Օրվա գույներն են դեղինն ու վարդագույնը: Նախապատվությունը տվեք շիլաներին, արմատապտուղներին ու հատիկավորներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 930 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7