ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 960 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 22-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու ձգվում մինչև 00:38-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերն է, բայց մի կորցրեք զգոնությունը, քանի որ անվերահսկելի էներգիան իր մեջ շատ անակնկալներ է պարունակում: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. լավագույն դեպքում՝ իդեալական սեր, վատագույն դեպքում՝ ցոփություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, մտերիմների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:



Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 00:38-ից, պասիվ օր է: Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Այսօր պետք է աշխատեք ձեր վատ մտքերի հետ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակեք, փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ինքներդ ձեզ ճիշտ տրամադրելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Խուսափեք հարբեցողությամբ տարվելուց ու շատ ծխելուց, մարդկանց պիտակավորելուց:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ նախագծեր ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Ծախսերը նույնպես անցանկալի են: Օրվա գույներն են բալի գույնն ու մուգ կապույտը: Այսօր կարող եք շատ ուտել, բայց այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Երազները կապված կլինեն նյութական աշխարհի օբյեկտների հետ ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 960 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3