Մայիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Մայիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մայիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

16.05.2019 в 21:00 | Լուսնային

Մայիսի 17-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 01:25-ից՝ Կարիճի: 

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:39-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, կոնսուլտացիայի դիմելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտեստներ, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, փոխարենը այսօր լավ կյուրացվեն ու իրենց գործը կանեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 19:39-ից, կարևոր օր է: Ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման փուլեր սկելու ժամանակն է: Այսօր կարող եք աղի ուտեստներ փորձել, հրաժարվեք դառը ու քաղցր կերակուրներից: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործ լավ է պլանավորել հենց լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը: Պետք չէ մոռանալ, որ այսօր շատ կլինի տխրությունը, մելանխոլիան, վիշտը, կարոտը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:



Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ծանր օր է: Խորհուրդ է տրվում հետևել ինքներդ ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության ու աղտոտության զգացումը նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ամեն ինչ՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարեք միջատների դեմ: Խորհուրդ չի տրվում ինչ-որ նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելն այսօր լավ նշաններ կլինեն: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույնը, խիստ բացական կլինեն դեղինն ու կարմիրը: Նախապատվությունը տվեք աշխատանքային հագուստին: Այսօր հնարավոր են շատ ծանր, սարսափներով լի երազներ:


Moder-003 196 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 40
Հյուրեր/Гостей: 40
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով