ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1106 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 16-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:14-ը, հանգստության, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ են կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք տառապանքի, միայնության նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները տեղ կհասնեն: Խորհուրդ է տրվում ողորմություն տալ, նվերներ անել, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լացելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք ու շատ հեղուկ խմեք: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:



Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 18:14-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, կոնսուլտացիայի դիմելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտեստներ պատրաստելու, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, փոխարենը այսօր լավ կյուրացվեն ու իրենց գործը կանեն դեղերը:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա անկանխատեսելի ու կշիռ ունեցող օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք նաև սեռական կապերից: Օրվա գույներն են երկնագույնն ու կապույտի, ոսկեգույնի երանգները: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրալի ու ոչ քաղցր կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ քնած: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1106 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6