Մատներն ու բնավորությունը

Մատներն ու բնավորությունը

Համեմատեք մատները ափի հետ:

Եթե մատնեմատը երկար է ափից, ուրեմն ձեր մատները երկար են:

Ինչքան ավելի երկար են մատները, այնքան ավելի զգայուն ու լարված է անձնավորությունը:

Երկար մատներով մարդիկ ուշադիր են ուրիշների մտքերին ու զգացմունքներին, զգույշ են իրենց արտահայտությունների մեջ: Նրանք շփվող են, սակայն կարող են ամաչկոտ ու հեշտ վիրավորվող լինել, նույնիսկ եթե ցույց չեն տալիս դա:

Եթե միջնամատը ափի երկարությունից փոքր է, ուրեմն դուք կարճ մատներ ունեք:

Կարճ մատները ցույց են տալիս իմպուլսիվ անձնավորության, ում որոշումներն ու պատասխան գործողությունները հենված են ինտուիցիայի ու քմահաճույքների վրա: Կարճ մատներով մարդիկ սովորաբար կտրուկ են, ասում են այն, ինչ մտքին է գալիս, քիչ են անհանգստանում ուրիշների գործերի, զգացմունքների ու հասարակական կարծիքի մասին: Ինչքան ավելի կարճ են մատները, այնքան ավելի իմպուլսիվ է խառնվածքը:

Ինչպես են մատների հոդերը ազդում զրույցի վրա

Մատների հոդերի ձևը ցույց է տալիս մտքի արագությունն ու այն, թե ինչ ուշադրություն է հատկացվում ամենին, ինչ խոսվում է: Մարդկանց մեծամասնության մոտ մատների հոդերը 2 ձևի են լինում:

Մեծ ոսկորներով հոդեր

Մեծ հոդերով մատներ ունեցողները ուշադիր են մանրուքների հանդեպ, հաճախ ասում են այն, ինչ նկատի ունեն և ամեն կերպ ձգտում են ամեն ինչ ճիշտ ու հասկանալի բացատրել: Նրանք հետաքրքրասեր են, շատ հարցեր են տալիս, սիրում են ամեն ինչից ինքնուրույն 
գլուխ հանել, այդ պատճառով էլ միշտ չէ, որ հավատում են նրան՝ ինչ լսում են: Նրանք ուշադիր զրուցակիցներ են:

Հարթ հոդեր

Մարդիկ, ովքեր հարթ հոդեր ունեն, իմպուլսիվ են և′ խոսքերի, և′ մտքերի, և′ գործողությունների մեջ: Նրանք ասում են այն, ինչ առաջինն է մտքներին գալիս, կարող են իրենց տարօրինակ պահել կամ տարօրինակ արտահայտվել, ինչը հաճախ զվարճալի է ստացվում: Նրանք անհամբերություն են ցուցաբերում, երբ զրույցը երկարաձգվում է, սիրում են ծիծաղել և ընդհանրապես չեն մտապահում մանրամասները:

Բարակ մատներ

Բարակ մատները բարձր ճաշակի, նյարդային խառնվածքի ու ամաչկոտության նշան են:  Բացի այդ, դրանք կարող են նաև ակտիվության ու մոտիվացիայի բացակայության մասին վկայել: Բարակ մատներով մարդիկ հաճույքով են քննարկում ամենը, ինչ ինտելեկտուալ ու ստեղծագործական են համարում: Նրանց դուր չեն գալիս վուլգար հումորը և ոչ կոռեկտ թեմաները:

Հաստ մատներ

Հաստ մատներ ունեցողները պաշտում են զրուցել կյանքի հիմնական ուրախությունների՝ ուտեստների, խմիչքների, սեքսի և նմանատիպ այլ բաների մասին: Սիրում են զվարճանալ ու հաճույք ստանալ կյանքից:



Moder-003 481 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 61


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme