/ Աստղագուշակ / Նախանշաններ / Մատանիների նշանակությունը
Загрузка...
20.08.2019

Մատանիների նշանակությունը

ՄԱՏԱՆԻ

Հնում մատանիները ոչ միայն զարդեր էին, այլև թալիսմաններ, մոգական ատրիբուտներ: Մեծ միստիկները՝ ալքիմիկոսները, համարում էին, որ յուրաքանչյուր մատ որոշակի հատկանիշներ են խորհրդանշում, իսկ մատանիները կամ ուժեղացնում են դրանք, կամ էլ թուլացնում: Կարծում եք, թե դա անհավատությո՞ւն է: Բոլորովին: Ձեզ կպատմենք, թե ինչպես սովորական մատանու միջոցով կարելի է որոշել մարդու տրամադրությունը, բնավորությունը, մտադրությունները առաջին իսկ հանդիպման ժամանակ: Այնպես որ, եթե հանդիպման եք գնացել, անպայման նայեք ապագային և իմացեք, թե Ձեզ ինչ է սպասում: Այս գուշակությունը վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:

Բթամատ` Մարսի մատ

Մարսի մատին դրված մատանին երևան է բերում էքսպանսիվ, զգացմունքային և հսկայական էներգիայով օժտված մարդու: Նա կարող է այնպիսի բաներ խոսել, որ շրջապատողները դեռ երկար ժամանակ դա կհիշեն որպես մղձավանջ:

Նրան ինչ-որ բանում համոզելը ժամանակի իզուր կորուստ է: Մատանու տերն ինքն էլ հասկանում է դա, այդ պատճառով բնազդաբար փորձում է սանձահարել բուռն խառնվածքը: Այնուամենայնիվ, պետք չէ վախենալ, եթե մարդը ժամադրության է եկել բթամատին մեծ մատանի դրած: Ավելի շուտ «մատանու տիրակալը» ցանկանում է սանձել իր ագրեսիան և շփումը դարձնել ավելի ներդաշնակ: Երկու բթամատին մատանի դնելով` նա ձգտում է մեծացնել շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելու հնարավորությունները:

Ցուցամատ` Յուպիտերի մատ:

Այս մատին դրված մատանին նշանակում է, որ դրա տիրակալը ամաչկոտ է, անվճռական, վեհերոտ: Շփման մեջ դժվարություններ ունենալով` նա հեշտությամբ ազդեցության տակ է ընկնում: Սակայն ցուցամատին դնելով՝ այդպիսի ամաչկոտը վստահություն է ձեռք բերում (իր ուժերի նկատմամբ), նույնիսկ ձգտում է լիդերության: Ցուցամատին դրված մատանիով ժամադրության եկած մարդը պատրաստ է նվաճելու և գրավելու, նա ունի ամենալուրջ մտադրությունները: Եթե երկու ցուցամատին էլ մատանի կա, ապա ձեր նոր ծանոթը նպատակին հասնելու ճանապարհին ոչնչի առաջ չի կանգնի:



Միջնամատ` Սատուրնի մատ:

Որպես կանոն, այս մատին տոհմական մատանի են կրում` նախնիների հետ կապն ընդգծելու համար: Նման կերպով մարդը, Սատուրնի մատին զարդը դնելով, ճակատագրի ազդեցությունն անխուսափելի է համարում, հավատում է իր կարմային և ճակատագրին: Մատանին «մեղմացնում» է ճակատագրի բացասական ազդեցությունը: Նման մարդուն հանդիպելով` վստահ եղեք, որ նա հոգևոր մեծ ուժ ունի: Եթե նա Ձեզ հետ հանդիպման է եկել, ապա դա նշանակում է, որ վերևից էր այդպես նախասահմանված: Սատուրնի երկու մատերին դրված մատանիները մարդուն օժտում են ճակատագրապաշտության և ինքնամփոփության որոշակի աստիճանով:

Մատնեմատ՝ Արևի մատ

Այս մատին դրված մատանին ընդգծում է գեղեցկության, շքեղության և նրբաձև իրերի նկատմամբ կիրքը: Եթե մարդը մշտապես մատնեմատին մատանի է կրում, ապա դա նշանակում է, որ նա ձգտում է հաճույքների, հաճելի ժամանցի, զգայական վայելքների: Ընդ որում, նա անխոնջ ռոմանտիկ է: Ժամադրության ժամանակ Ձեր ընտրյալի մատնեմատին մատանի տեսնելով՝ իմացեք, որ նա հրաշալի տրամադրություն, բարի նպատակներ ու ռոմանտիկ ծրագրեր ունի: Երկու մատնեմատերին դրված մատանիները ցույց են տալիս, որ մարդը դրական էմոցիաների գագաթնակետին է:

Ճկույթ՝ Մերկուրիի մատ

Մերկուրին մարմնավորում է ճարտար խելք և կիրք նուրբ ինտրիգների նկատմամբ... Ճկույթին մշտական մատանի կրելը ընդգծում է փոփոխական բնավորություն, ինքնասիրահարվածություն և պչրականություն: Ավելին, սա մոլախաղերի նկատմամբ հակվածության և սիրախաղի մշտական պատրաստակամության նշանն է: Ի՞նչ կարելի է ստանալ ճկույթին դրած մատանիով ժամադրության եկած մարդուց: Ոչ մի լավ բան... Նա մշտապես կհիմարացնի, կպչրի և ստեր կասի: Միակ բանը, որ կարող է խելքի բերել այդպիսի մարդուն, դա երկու ճկույթին դրված մատանիներն են: Այնուամենայնիվ, հարյուր տոկոս երաշխիք չկա: Ուշադիր եղեք: Եթե Ձեր ծանոթի ձեռքերից գոնե մեկի բոլոր մատները զարդարված են մատանիներով, ապա դա Ձեզ մոլորության մեջ կգցի... Մի տխրեք: Դուք հանդիպել եք շատ հետաքրքիր, բազմակողմանի զարգացած, մի քիչ անվստահ մարդու: Միգուցե հենց Դուք պետք է օգնեք նրան հավատալ իր ուժերին:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Август 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 21
Հյուրեր/Гостей: 21
Օգտատերեր/Пользователей: 0