Մարտի աստղագուշակը

Մարտի աստղագուշակը

01.03.2019 в 15:00 | Ամսվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մարտի սկզբին շատ դժվարություններ ու փորձություններ պետք է հաղթահարեք: Շատ Խոյերի համար այդ ժամանակահատվածը լարված կլինի: Իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից, ոչ մի րոպե չեք կարողանա թուլանալ: Կուզենաք գտնել մեկին, ում վրա կարող եք հույս դնել, բայց ոչ ոքի վրա չեք կարողանա վստահ լինել: Վիրավորանքները, ապրումները, ինքներդ ձեզ վրա չարանալը միայն կխորացնեն եղած խնդիրները:

Ամսվա կեսին կարող եք մի փոքր թուլանալ, կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Շատ Խոյերի համար այդ ժամանակահատվածը կապված կլինի մասնագիտական նոր հեռանկարների ու հնարավորությունների հետ: Կվերադառնա հետաքրքրությունն այն գործերի հանդեպ, որոնք արդեն պատրաստ էիք կիսատ թողնել. համարյա անսպասելի հաջողություն կգա: Կարող է բարելավվել ֆինանսական վիճակը:

Ամսվա վերջը բարենպաստ կլինի: Հույզերն այդ հատվածում կայուն կլինեն, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, հավասարակշռությունը չեք կորցնի: Լավ մտածված որոշումները հաջող կլինեն, ձեր բոլոր գործողությունները արդյունք կտան: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա մյուսներին անել չի հաջողվել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մարտի սկզբին ստիպված եք լինելու հուզվել. ձեզ մի քանի լարված օրեր են սպասվում: Հավանական են խնդիրներ աշխատանքի մեջ ու անձնական հարաբերություններում: Ամսվա այդ հատվածում տրամադրությունն էլ լավը չի լինի: Բայց բարդ շրջանը երկար չի տևի, այնպես որ՝ մի հուսահատվեք ու մի հրաժարվեք մտածածից: Շուտով իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք:

Արդեն մարտի կեսին նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից անպայման կօգտվեք: Նոր հեռանկարներ կլինեն բիզնեսի ու աշխատանքի բնագավառներում, որոշ Ցուլեր կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Կզգաք մտերիմների աջակցությունը, ովքեր կոգևորեն ու կօգնեն հաղթահարել դժվարությունները: 

Մարտի երկրորդ կեսը անձնական կյանքում հաճելի իրադարձություններ է խոստանում: Ներդաշնակություն ու հանգստություն ձեռք կբերեք, անցյալում կթողնեք կասկածները: Պարզ կդառնա՝ որ ուղղությամբ է պետք շարժվել, իսկ դա հենց այն է, ինչի կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մարտի սկզբին աշխատեք հստակություն մտցնել շրջապատի հետ հարաբերություններում: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական ոլորտներին: Պետք է հասկանաք, թե ով է ձեր կողմից և առանձնացնեք իսկական ընկերներին: Գաղտնի թշնամիներին ջրի երես հանելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն:

Շատ Երկվորյակների համար այդ հատվածում առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը: Պետք է լուծեք հարազատների մոտ առաջ եկած խնդիրները, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինելու: Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, աշխատեք խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից: Դրանք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները:

Ամսվա կեսը հարմար է ստեղծագործելու համար: Շատ նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, կփոխվեն սովորական գործերի հանդեպ հայացքները: Նույնիսկ նրա մեջ, ինչն ուրիշներին ձանձրալի է թվում, ինչ-որ հետաքրքիր բան կգտնեք և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք:

Մարտի վերջը գործերում առաջընթաց, մասնագիտական աճ ու ֆինանսական վիճակի բարելավում է խոստանում: Բայց ամեն ինչ ինքն իրեն չի ստացվի. պետք է ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք դրան:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մարտը հեշտ չի լինի: Արդեն ամսվա առաջին օրերին կզգաք, որ նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Եկել է կարևոր ու պատասխանատու աշխատանքի ժամանակը, որը ուրիշներին հանձնարարել չի կարելի: Նույնիսկ եթե վստահ եք ձեր համախոհների վրա, աշխատեք ամենակարևոր հարցերը ինքնուրույն լուծել:

Շատ Խեցգետիններ կսկսեն կասկածել, որ ճիշտ ուղի են ընտրել: Եվ իսկապես, մտածելու բան կլինի. հնարավոր է՝ հենց հիմա կյանքը փոխելու շանս ընձեռվի: Բայց կարևոր է չշտապել: Եթե պահի ու հույզերի ազդեցության տակ սկսեք գործել, շատ շուտով կզղջաք ձեր արածի համար:

Ինչ-որ բան սովորելու և աշխատանքի համար պիտանի գիտելիքներ ստանալու հնարավորություն կլինի: Շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք արժե քննարկել համախոհների հետ:

Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն լինի: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց հարաբերություններն ընդհանուր առմամբ ջերմ կմնան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված ամիս է սպասվում: Պետք է պայքարեք անբարենպաստ պայմանների ու նույնիսկ սեփական թուլությունների դեմ: Հաջողությունների հասնել չի ստացվի, եթե չխոստովանեք, որ սխալներ եք արել ու չփորձեք դրանք ուղղել:

Մինչև մարտի կեսը ցանկալի է խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից ու փորձություններից, սթրեսային իրավիճակներից ու հոգ տանել ձեր մասին; Եթե այդ հատվածում մտադիր եք բարդ, պատասխանատու, կարևոր աշխատանք անել, համոզվեք, որ օգնականներ ու հուսալի թիկունք ունեք: Հոգնածությունը քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:

Մարտի վերջին մոտ պետք է ուշադիր լինեք շրջապատի հետ հարաբերություններին: Նրանից, թե ինչպես լեզու կգտնեք մյուսների հետ, շատ բան կախված կլինի: Որոշ Առյուծներ այդ հատվածում ինքնամփոփ կլինեն ու կուզենան թաքնվել, ստվերում մնալ: Բայց լավ կլինի լրիվ հակառակն անեք՝ կիսվեք ձեր խնդիրներով, քննարկեք հարցերն ու գաղափարները:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մարտը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը կարող եք օգտագործել կարևոր գործերի համար: Վաղուց դրված նպատակներին հասնելու, մասշտաբային նախագծերից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Որոշ Կույսեր կսկսեն համարձակ պլաններ կառուցել, որոնք համախոհների աջակցությամբ շուտով կյանքի կկոչեն:

Կարևոր է վստահել ինտուիցիային: Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին: Ձեր ներքին ձայնը չի սխալվի ի տարբերություն շրջապատի, ովքեր անպիտան խորհուրդներ կտան: Ձեր արարքները միշտ չէ, որ տրամաբանական ու հասկանալի կլինեն ուրիշներին, բայց եթե ժամանակ վատնեք բացատրությունների վրա, այդպես էլ չեք վճռի անել այն, ինչի մասին վաղուց եք երազում:

Մարտի երկրորդ կեսին պետք է թուլացնել տեմպերն ու ավելի հանգիստ գործել: Ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում շուրջը, աշխատեք անկողմնակալ վերլուծել իրադարձություններն ու անպայման ճիշտ եզրակացություններ կանեք:

Շատ Կույսեր կսկսեն ավելի լավ հասկանալ շրջապատողներին և իրենք իրենց, հրաժեշտ կտան մոլորություններին, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մարտի սկիզբը հեշտ չի լինի: Լավ կհասկանաք՝ ինչպես պետք է վարվեք, բայց չեք կարողանա ճիշտ ժամանակին հավաքել ուժերն ու գործել, այնպես որ՝ որոշ հնարավորություններ բաց կթողնեք: Կուզենաք փոխել պայմաններն ու օգտակար գործունեության վրա կենտրոնանալու փոխարեն ուժերը կվատնեք դրանց դեմ անիմաստ պայքարելու վրա:

Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կշտապեք որոշումներ ընդունել, կառաջնորդվեք ուժեղ հույզերով: Մի շտապեք վերջ տալ այն կապերին, որոնք ոչ վաղ անցյալում թանկ էին ձեզ համար: Հակասական արարքներն ու կտրուկ խոսքերը կարող են թանկ արժենալ:

Ամսվա երկրորդ կեսը ավելի ներդաշնակ, բարենպաստ ու հասարակ կլինի: Կարող եք թույլ տալ, որ իրադարձություններն իրենց հաջորդականությամբ տեղի ունենան ու ապավինել ճակատագրին. շատ բան ինքն իրեն կստացվի:

Առանց լուրջ ջանքեր գործադրելու շատ բան կսովորեք, մյուսներից շուտ կնկատեք կարևոր բաներն ու անպայման կգտնեք ստացված ինֆորմացիան կիրառելու տեղն ու ձևը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հույզերին մի տրվեք, որքան էլ որ դրանք ուժեղ լինեն այս ամսին: Հիմա կայունություն, կարգապահություն ու ամրություն է պետք. առանց դրանց հաջողության հասնել չի ստացվի: Ինքներդ էլ կզգաք դա ու ձեր ամենախիստ դատավորը կլինեք, իսկ ահա շրջապատողներին շատ բաներ կներեք:

Ընթացիկ գործերը ձանձրալի ու միապաղաղ կթվան, կուզենաք դրանք ուրիշներին հանձնարարել, բայց կողքին հարմար մարդ չի լինի: Նոր բան ստանձնելուց առաջ աշխատեք ավարտին հասցնել այն, ինչ սկսել եք: Ցանկացած չլուծված հարց հետո ծանր բեռ է դառնալու, որն էլ խանգարելու է առաջ շարժվել:

Շատերին օգնելու ու բոլորի համար օգտակար բան անելու հնարավորություն կունենաք: Անկեղծորեն ուրախ կլինեք աշխարհը դեպի լավը փոխելու համար, բայց երբեմն կգերագնահատեք ձեր ուժերը: Ավելի իրատես եղեք ու կհասկանաք՝ ինչպես կարելի է հասնել ամենակարևոր նպատակներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Թեթևամտորեն տրամադրված կլինեք, բայց մարտը լրիվ ուրիշ բան կպահանջի: Հիմա գործերին լուրջ վերաբերմունք է անհրաժեշտ, պետք է ուշադիր լինեք մանրուքներին, իսկ ամենակարևորը՝ ուրիշների համար պատասխանատվությունը ձեզ վրա վերցնելու կարիք կլինի:

Մարտի առաջին կեսին շատ գործեր կունենաք, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կարևոր կլինի: Ստիպված եք լինելու անընդհատ մի գործից մյուսին անցնել և հանգստի համար ժամանակ չեք գտնի: Ֆիզիկապես կհոգնեք, բայց ավելի ծանր կլինի հուզական գերհոգնածությունը. նյարդային համակարգը լարված կլինի, կպոռթկաք, կհարձակվեք հարազատների վրա, հաճախ չեք կարողանա գլուխ հանել սեփական զգացմունքներից:

Մարտի երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, բայց հաջողության հասնելու քիչ շանսեր կտա: Իրավիճակը փոխելու համար կփորձեք ինչ-որ բան նախաձեռնել, բայց դեռևս չեք կարողանա կտրել այն կապերը, որոնք խանգարում են առաջ շարժվել: Այնպես որ՝ էներգիա կուտակեք. այն շուտով պետք է գալու վճռական ցատկի համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մարտը հաջող կդասավորվի: Այնպիսի հաջողությունների կհասնեք, որոնց ակնկալիքը չունեիք: Որոշ Այծեղջյուրներ նույնիսկ միանգամից չեն հավատա իրենց հաղթանակներին: Հին պլանները, որոնց նախկինում չէր հաջողվում լուրջ մոտեցում ցուցաբերել, հիմա կհաջողվի կյանքի կոչել: Կարող են իրականանալ գաղտնի ցանկությունները:

Բայց հույս մի ունեցեք, որ ողջ ամիսը ուրախ ու թեթև կանցնի: Շատ ավելի հավանական է, որ ամեն ինչ հակառակը լինի. պետք է պայքարեք, փնտրեք, կռվեք, հաղթահարեք դժվարությունները: Շատ կարևոր է ամսվա բոլոր իրադարձությունները որպես դաս ընկալել: Եթե ժամանակին դրանցից ճիշտ եզրակացություններ անեք, անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա:

Շատ զգայուն կլինեք, հաճախ սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Գլխավորն առանձնացրեք երկրորդականից, մի անհանգստացեք այն բանի համար, որը չեք կարող փոխել. հենց նման մոտեցումը թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից, կարևոր գործերի համար պահպանել կենսական էներգիան ու հոգեկան ուժերը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բարդ մարտ է սպասվում: Հաճախ ձեր ճանապարհին խոչընդոտներ կառաջանան այն ժամանակ, երբ դրան ամենից քիչ պատրաստ կլինեք: Ինչ-որ բան անհարթ կլինի կյանքի այն ոլորտներում, որտեղ ձեր դիրքերն անխախտ էիք համարում: Այս ամսվա իրադարձությունները կօգնեն շատ բաների նորովի նայել: Սկզբում, հնարավոր է, վշտանաք, բայց հետո կհասկանաք, որ ամեն ինչ լավ է:

Մարտը հարմար է կառուցողական գործողությունների, կենսական կարևոր հարցերի լուծման, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի համար: Պատրաստ կլինեք ամենատարբեր մարդկանց հետ երկխոսության գնալ, ուշադրություն դարձնել ուրիշի տեսակետին, հարգել շրջապատողների հետաքրքրությունները: Դա թույլ կտա խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից: Նույնիսկ դժվար պահերին ինքներդ ձեր խնդիրների հետ միայնակ չեք մնա ու միշտ կարող եք հույս դնել աջակցության վրա:

Մարտը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր մասշտաբային հարցեր են լուծում, հոգ են տանում ոչ միայն իրենց, այլ նաև շրջապատողների մասին: Աշխատեք առանց շտապելու շարժվել դեպի վաղուց դրված նպատակն ու ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ դժվար ամիս է սպասվում: Չեն բացառվում ինքնագնահատականի հետ կապված խնդիրները, որոնց հետևանքները շրջապատի հետ հարաբերություններում դժվարությունները կդառնան: Ինչքան շատ ուշադրության կենտրոնում լինեք, ինչքան մեծ լինեն շփման շրջանակները, այնքան դժվար կլինի կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը: Շրջապատողները հաճախ կքննադատեն ձեզ, անտակտ կերպով ցույց կտան ձեր սխալները: Փորձեք դրան հանգիստ վերաբերվել ու մի մոռացեք պատմել ձեր հաղթանակների և ձեռքբերումների մասին:

Զբաղված կլինեք սեփական խնդիրների լուծմամբ ու չեք նկատի, որ մտերիմների մոտ էլ ամեն ինչ հարթ չէ: Աշխատեք ավելի ուշադիր լինել, մի մերժեք նրանց, ովքեր կդիմեն օգնության խնդրանքով. դա թույլ կտա սեփական կյանքում էլ շատ բան դեպի լավը փոխել:

Մարտի երկրորդ կեսը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի, կկարողանաք կիրառել ձեր տաղանդներն ու ցույց տալ, թե ինչի եք ունակ: Սրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է անհապաղ հաղթանակի ակնկալիք չունենալ, հիշել, որ իսկապես կարևոր հաղթանակները փոքրիկ հաջողություններ են պահանջում և ստրատեգիական մտածողություն ցուցաբերեք:


Moder-003 2470 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 94

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 6
Հյուրեր/Гостей: 6
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով