ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1060 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 9-ը կիսում են լուսնային երրորդ ու չորրորդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:27-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Ակտիվությունն իր ներսում պահող մարդն այսօր կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտական արվեստներով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 



Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:27-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության մեջ լինելն ու զբոսնելը: Անբարենպաստ է ծառ կտրելն ու ծաղիկ պոկելը:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա քննադատական ու բարդ օր է: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Այսօր փորձության կենթարկվի իմունիտետը: Պրովոկացիաներին մի տրվեք: Լավ նշան կլինի ընդհանրապես երազներ չտեսնելը: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Օրվա բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1060 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6