ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1104 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 23-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 05:16-ից՝ Կարիճի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:11-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, ուրախության, պտղաբերության օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգուշությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակեպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է:



Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 22:11-ից, պասիվ օր է: Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ուղուց: Անհրաժեշտ է պայքարել վատ ու վտանգավոր մտքերի դեմ, իրատես լինել ու հրաժարվել պատրանքներից և ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է շատ ծխելն ու հարբեցողությամբ տարվելը, մարդկանց պիտակավորելը:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվումն տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ կամ դատական գործեր սկսել: Խուսափեք վիրահատություններից: Ծախսերն էլ անցանկալի են: Կարող եք շատ ուտել, բայց այն, ինչ ձեր ձեռքով եք պատրաստել: Երազները կապված կլինեն իրական աշխարհի առարկաների ու երևույթների հետ և կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1104 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7