Մարտի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մարտի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը

20.03.2019 в 21:00 | Լուսնային

Մարտի 21-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 04:27-ից՝ Կշեռքի: 

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:18-ը, մարմնական գայթակղությունների օր է, պետք է չափավորություն զարգացնեք ձեր մեջ, հաղթեք բնազդներին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Խորհուրդ չի տրվում հայհոյել, նվերներ ընդունել, լուծել ընտանեկան խնդիրները: Խուսափեք խնձոր ուտելուց ու սեռական կապերից: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, հատիկավորներին:



Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 19:18-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, նախանձը, դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորման, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Այսօր շատ կարևոր կլինի հոգեպես հանգիստ ու ներդաշնակ լինելը: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ կարևոր գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու զբաղվել ինքնակատարելագործմամբ: Խուսափեք վիճելուց, ագրեսիա դրսևորելուց, նախանձելուց: 

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է, իսկ 00:58-ից՝ Խոյի: Խորհուրդ է տրվում ամսվա պլաններ կառուցել: Ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն լավը կլինի: Կարող եք նաև նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Կարկանդակներ թխեք ու հյուրեր կանչեք: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:


Moder-003 367 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 10
Հյուրեր/Гостей: 10
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով