ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1083 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 18-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:49-ը, հանգստության, մտքերը մաքրելու, խելամտության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, ձեր աղոթքները տեղ կհասնեն: Բարեգործություն արեք, նվերներ տվեք, աշխատեք այգում, շատ ջուր խմեք, ուշադիր եղեք ինքներդ ձեզ, մարդասիրություն դրսևորեք: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելը, լաց լինելը: 

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 14:49-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր հաստատելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալն իմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտեստներ ու տան, կենցաղի համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը:



Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել և զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ նախագծեր ու դատական գործընթացներ սկսել: Ծախսերն այսօր անցանկալի են: Խուսափեք վիրահատություններից: Կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ, բայց կերեք այն, ինչ ձեր ձեռքով եք պատրաստել: Երազները կշիռ կունենան, եթե կապված լինեն իրականության հետ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1083 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4