ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1098 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 14-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:24-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, կերպափոխությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Խուսափեք լողալուց ու ալկոհոլ օգտագործելուց: Կարող եք մաքրել ստամոքսն ու աղիները:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:24-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինեք, ամեն քայլն անելիս լավ կշռադատեք: Այսօր շատ օգտակար կլինի այն մարդուն ներելը, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար: Սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր կպատժվի և դրա հետևանքները սարսափելի կլինեն: Այսօր կսրվեն վախերն ու սուիցիդալ հակումները:



Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որի լույսի ներքո չարը կոչնչանա: Այսօր գաղտնիքները կբացահայտվեն: Հումորի զգացումը կօգնի հաղթահարել կոմպլեքսները: Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, հագուստ գնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խուսափեք օծանելիք ու դիմահարդարման միջոցներ օգտագործելուց: Նախապատվությունը տվեք թեթև սննդին, աղցաններին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1098 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/11