ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1178 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 13-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչև 09:49-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար, բայց անհաջող է ատամնաբույժին այցելելու համար: 



Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 09:49-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու, կերպափոխությունների օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Խուսափեք լողալուց ու ալկոհոլ օգտագործելուց: Կարող եք մաքրել ստամոքսն ու աղիները:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ծանր, գաղտնիքների բացահայտման օր է: Խորհուրդ է տրվում հետել ինքներդ ձեզ ու չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության զգացումը նորմալ երևույթ կլինի: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ ցանկալի չեն: Լավ նշան կլինի մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Խուսափեք միս ուտելուց: Այսօր հնարավոր են ծանր, սարսափ երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1178 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4