ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1064 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 12-ը կիսում են լուսնային վեցերորդ ու յոթերորդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 18:47-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 09:22-ը, սիրո, բարության, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Լավ նշան է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն այսօր արագ կառողջանան: 



Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 09:22-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար, բայց անհաջող է ատամնաբույժին այցելելու համար:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա անկանխատեսելի ու կարևոր օր է: Շփման կանոններին հետևելու, մարդկանց մեջ լինելու, աշխարհին հետևելու օր է: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք ու մարմնամարզությամբ զբաղվեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը, խուսափեք նաև սեռական կապերից: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ոչ քաղցր սնունդին: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5